Փարիզում նոյեմբերի 27-ին հարգել են ահաբեկչությունների զոհերի հիշատակը, սակայն այդ ահաբեկչություններին զոհ գնացած 17-ամյա Լոլա Ուզունյանի հայրը՝ Էրիկ Ուզունյանը, բոյկոտել է հատուկ միջոցառումը՝ նվիրված ահաբեկչությունների զոհերին, հաղորդում է Sudinfo.be-ն:
Էրիկ Ուզունյանը հանդես է եկել նամակով՝ ուղղված Ֆրանսիայի կառավարությանը, որտեղ, մասնավորապես, նշել է.
«Իմ դուստրը մահացել է Բատակլանում, նա 17 տարեկան էր: Ես չեմ գնալու ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը (Հաշմանդամների պետական տուն), քանի որ համարում եմ, որ կառավարությունը՝ բոլոր լիազորված պաշտոնյաների ու նախարարների հետ միասին ուղղակի պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ:
Ֆրանսիան երկար տարիներ աղետալի ձախողված քաղաքականություն է վարել Մերձավոր Արեւելքում: Նիկոլա Սարկոզին խախտելով ՄԱԿ-ի կոնվենցիաները, ֆրանսիական բանակն ուղարկել է Լիբիա՝ Քադաֆիի դեմ, որն, ի դեպ, Ֆրանսիայի թշնամին չէր: Նույն Սարկոզին նախկինում ձեռքերը տարածած հանդիպել է Քադաֆիի հետ Փարիզում: Քադաֆիից հետո Լիբիայում քաոս է տիրում, եւ ողջ երկրի տարածքով կարելի է զենք տեղափոխել: Ֆրանսուա Օլանդն ու Լորան Ֆաբիուսը «կատաղել էին» Ասադի դեմ, որը նույնպես Ֆրանսիայի թշնամին չէ, բայց որի դեմ Ֆրանսիան ընդգրկվել է կոալիցիայում: Իհարկե, մեր միջամտության գլխավոր պատճառն այն փաստն է, որ ինչպես Քադաֆին ու Հուսեյնը, Ասադը նույնպես դաժան դիկտատոր է: Բայց նա չի տարբերվում նաեւ նրանցից, որոնք իշխանության են Կատարում եւ Սաուդյան Արաբիայում, որոնց հետ Ֆրանսիան հրաշալի դիվանագիտական ու առեւտրային հարաբերություններ ունի, եւ որոնք ֆինանսավորում են «Իսլամական պետությունը»:
Նման քաղաքականությունը դրամատիկ դեր խաղացել մեր երկրի համար: Մեր վերջին նախագահները խաղացել են իրենց դերը թեթեւ ու անպատասխանատու:
Շատ տասնամյակների ընթացքում Ֆրանսիան թույլ է տվել իր տարածքում, իր քաղաքներում գոտիներ, գետտոներ ստեղծել, որոնք մեր փիլիսոփաներից մեկն անվանել է «տարածք, որտեղ չկա ոչինչ»:
Մղձավանջային ուրբանիզմը, որտեղ բացարձակապես ոչինչ չկա՝ ոչ մշակութային, ոչ սպորտային ժամանակ անցկացնելու վայրեր, չկան արժանապատիվ դպրոցներ եւ ուսումնական հաստատություններ, առանց որոնց մարդասիրությունը չի կարող զարգանալ եւ գոյություն ունենալ սկզբունքորեն: Մենք այդ տարածքները կոչում ենք ոչ թե գետտո, այլ «զգայուն շրջաններ», ինչից իմաստը չի փոխվել եւ դրանց նկատմամբ քաղաքականությունը՝ նույնպես:
Քանիս՞ն ենք փոխել, Բարնար Թալի, Ռեյմոնդ Բար, Նիկոլա Սարկոզի, Ֆադելա Ամարա, Պատրիկ Կաներ. Բոլորը խոստացել են լուծել խնդիրները, բայց մենք հիմա արձանագրում ենք այդ շրջանների նկատմամբ 40-ամյա ձախողված քաղաքականության փաստը:
Արդեն տեղի է ունեցել «բաժանումը» ֆրանսիացիների եւ նրանց միջեւ, որոնք մեզ կառավարում են: Հատուկ պայմանագիրը խզվել է, էլիտայի եւ բնակչության միջեւ հսկայական անդունդ է ձեւավորվել:
Ոչինչ այլեւս չի օգնի. ոչ մեր հիմնական իրավունքների կրճատումը, ոչ Ազգային ճակատի անվտանգության ուժեղացումը, միեւնույն է մարդասպանները հանգիստ անցնելու են սահմանը:
Ֆրանսիան չի կարող ապագա առաջարկել իր երիտասարդությանը: Եվրոպան չի կարող հետ կանգնել կույր ազատականության իր ճանապարհից: Նրանք, որոնց մենք ընտրել ենք, չեն կարող մեզ նոր քաղաքականություն ներկայացնել, ինչպես նաեւ մեր մտավորականությունը: Բացառությամբ մի քանի անունների, մտավորականությունը ոչ մի կերպ չի գիտակցում տեղի ունեցողի վտանգավորությունը: Ես սարսափի մեջ եմ իմ դատարկվող երկրի ու իմ դստեր մահվան կապակցությամբ»:
Հիշեցնենք, որ 17-ամյա հայուհին նոյեմբերի 13-ին հոր հետ ներկա է եղել Bataclan թատրոնում Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգին: Իրարանցման ժամանակ հայր ու դուստր կորցրել էին միմյանց: Հայրը փրկվել էր, իսկ Լոլան անհետ կորել էր, եւ մի քանի օր որոնում էին նրան:
Նոյեմբերի 18-ին հարազատները ճանաչել են անհետ կորած համարվող 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանի դին:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Ահաբեկիչները երեք պայթյուն են իրականացրել «Stade de France» մարզադաշտի մոտ, ինչպես նաեւ կրակոցներ արձակել ռեստորանում եւ պատանդներ վերցրել «Bataclan» համերգասրահում ռոք համերգի ժամանակ:
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.