«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանը (լուսանկարում) խոստովանել է՝ հիմնադրամի կողմից հավաքված ռեսուրսները ոչ նպատակային են ծախսվում Հայաստանում։ Այս մասին thetruthmustbetold.com կայքում գրում է ամերիկահայ լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանը։ Վերջինս այս տարվա նոյեմբերի 22-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը նվիրված «Անել նվիրատվություն, թե չանել» հետազոտության երրորդ մասն է հրապարակել, որում զետեղել է իր և Քոթանջյանի միջև 2010 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած մասնավոր զրույցը։
«Գիտես, Հիմնադրամի պատմության ընթացքում ինչ ասես՝ չի պատահել։ Անկեղծ, բացեիբաց խոսում եմ հետդ․ փողերը գողացել են, կերել, և այլն»,֊ Մանուկյանի փոխանցմամբ` իր հետ զրույցում խոստովանել է Քոթանջյանը։ Հրապարակված զրույցի հատվածներից մեկում անդրադարձ է կատարվում Հայաստանում իրականացվող ճանապարհաշինությանը։ «Օրինակ, եթե դուք փորեք Սևան֊Երևան մայրուղին, հանեք ասֆալտը, տակը բետոն կա։ Դա կոչվում է առաջնակարգ ճանապարհ։ Այն ճանապարհները, որ մենք (հիմնադրամը- խմբ․) կառուցում ենք Հայաստանում և Ղարաբաղում, առաջնակարգ ճանապարհներ չեն։ Դրանց տակ բետոն չկա, միայն՝ քարեր․ մի քանի շերտ քար, եթե պատշաճ կերպով են [կառուցում]», ֊ ասել է Քոթաջյանը։ Մանուկյանը նշում է, որ իրենք խոսել են նաև Հայաստանի դե֊ֆակտո իշխանությունների մասին, և Քոթանջյանն ասել է իրեն․ «Նրանք բոլորը չտեսի նման թալանում են»։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնյան նաև կիսվել է Հայաստանի փրկիչ֊նախագահի իր պատկերացմամբ․ «Պիտի համարձակ տղա լինի։ ՇԱՏ համարձակ։ Միայն իսկապես համարձակ տղա է պետք, ով կգա ու կասի՝ «Ք․․․եմ մերներդ, հերիք ա ուտեք, խղճածեք էս մարդկանց»։ Արամ Մանուկյանը նշում է, որ զրույցի ընթացքում Քոթանջյանն իրեն բազմիցս խնդրել է չհրապարակել այն, և բացատրում հրապարակելու իր որոշման պատճառները․ «Ես հարգեցի գաղտինության վերաբերյալ նրա բազմաթիվ խնդրանքները, նույնիսկ երբ նա հակադարձեց իմ՝ ճշմարտությունը հանրայնորեն պատմելու հորդորին՝ «Ե՞ս՝ որպես հիմնադրամի պաշտոնյա՞։ Ձեռ ե՞ս առնում»։ Այնուամենայնիվ, հույս ունեի, որ մի օր պարոն Քոթանջյանն ինքը կգիտակցեր անկեղծության նշանակությունը։ Հույս ունեի, որ նա քայլեր կձեռնարկեր Հիմնադրամը կառումպացված կառավարությունից անջատելու ուղղությամբ։ Վերջին հինգ տարվա ընթացքում պարոն Քոթանջյանը ոչ միայն ժողովրդին չի պատմել ճշմարտությունը, այլև շարունակել է ստերի ու կեղծ ինքնությունների միջոցով մոլորեցնել հարյուր հազարավոր մարդկանց ու ստիպել նրանց վստահել ու միլիոնավոր դոլարների նվիրատվություններ անել իր կազմակերպությանը։ Ավելին, պարոն Քոթանջյանն անգամ չվարանեց սև քարոզչություն սկսել իմ դեմ։ Նախ նա «Պահակազոր» կեղծ անվան տակ փորձեց հեղինակազրկել «Անել նվիրատվություն, թե չանել» հետազոտությունը։ «Կեղծ ինքնության տակ Սարգիս Քոթանջյանը, սուտ վկայություն տալով, գովաբանում ու խթանում էր «Հայաստան» հիմնադրամը»,֊ ասված է պարոն Քոթանջյանի տապալված փորձի վերաբերյալ իմ զեկույցում։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.