Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ նոյեմբերի 27-ին, վերջին հրաժեշտը տվեցին հայ թատրոնի եւ կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանին ։
Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մի շարք այլ քաղաքական, մշակույթի եւ արվեստի գործիչներ։
«Այսօր մենք հանդերձյալ աշխարհ ենք ճանապարհում մեծ սերնդի վերջին մոհիկանին, սերունդ, որի օրոք փոթորկում էին մայր թատրոնի կամարները, սերունդ, որի ներկայացուցիչները մեծն Աճեմյանի գլխավորությամբ ստեղծեցին գլուխգործոցներ, որոնք ոսկե տառերով դաջվեցին մեր թատրոնի պատմության էջերում։ Վարդուհի Վարդերեսյանը բարության ազնվության եւ սկզբունքայնության խորհրդանիշ էր։ Նա այն անձնավորությունն էր, որը ոչ մի պարագայում չդավաճանեց իր թատրոնին»,-ասաց Հակոբ Ղազանչյանը։
Վարդուհի Վարդերեսյանի մարմինը մայր թատրոնից դուրս բերեցին երկրպագուների եւ կոլեգաների ծափողջյունների եւ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման երաժշտության ներքո։ Հիշեցնենք, որ այս ներկայացման մեջ պատանի տղայի` Ջոնիի դերը Վարդերեսյանի կերտած ամենավառ կերպարներից է։ Թաղման թափորը ոտքով գնաց Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հողին հանձնեցին դերասանուհու մարմինը։ Ամբողջ ճանապարհին հնչում էր «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման համար Առնո Բաբաջանյանի գրած համանուն ստեղծագործությունը։ Կոլեգաները նշում էին, որ այսօր հրաժեշտ են տալիս «մեր Ջոնիին»։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.