ԼՂՀ հոգեբույժների և հոգեբանների ասոցիացիայի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ հայտարարությունը Հոգեկան առողջության միջազգային օրվա առիթով
-Հիմք ընդունելով վերջին շրջանում ամբողջ աշխարհում, այդ թվում մեր տարածաշրջանում, տեղի ունեցող ռազմական գործողությունների և դրանցով պայմանավորված հասարակական լարվածության աճը, ինչպես նաև գլոբալ ֆինանսական ճգնաժամի դեռևս շարունակվող հետևանքները, որոնք չեն կարող չանդրադառնալ հասարակության հոգեկան առողջության վրա.
-հաշվի առնելով, որ նման իրավիճակներում հասարակության առավել խոցելի խմբերը, այդ թվում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք ավելի անպաշտպան են և օժանդակության կարիք ունեն.
-կարևորելով հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ առավել հոգատարության և ուշադրության անհրաժեշտությունը, ինչը բխում է նաև օրվա խորհրդից և կարգախոսից` «Արժանապատվություն և հոգեկան առողջություն». Կոչ ենք անում.
-Պատկան մարմիններին և բոլոր կազմակերպություններին, որոնց գործունեությունն առնչվում է հասարակության լայն շերտերի հոգեկան առողջության հետ.
իրենց գործողություններում առաջնորդվել նվազագույնը` հասարակության հոգեկան առողջությունը չվնասելու սկզբունքով, իսկ առավելագույնը` անել հնարավորը, որպեսզի պահպանենք և ամրապնդենք բոլորի հոգեկան առողջությունը.
այդ նպատակով զերծ մնալ
*չստուգված, որևիցե գործնական նշանակություն չունեցող, միայն անհանգստություն և լարվածություն առաջացնող տեղեկատվության տարածումից
*ամբոխահաճո և իրականացման առումով անհնար կոչերից
Այն կազմակերպություններին և անձանց, որոնք աշխատում կամ առնչվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հետ.
Վերաբերվել նրանց ինչպես իրենց հավասարի` հարգելով նրանց արժանապատվությունը.
*բացառելով բռնության, չարաշահման, ծաղրական վերաբերմունքի և խտրականության որևիցե դրսևորում
*հնարավորություն ապահովելով ինքնուրույնության, հասարակության մեջ ինտեգրման և ընդհանուր ներառման, ինչպես նաև քաղաքականության ձևավորման գործում մասնակցության համար:
-Մենք մշտապես պատրաստակամ ենք եղել գործակցել բոլոր կառույցների հետ` վերոնշյալ խնդիրների լուծման գործում և մեկ անգամ ևս հաստատում ենք այդ պատրաստակամությունը` համագործակցել հոգեկան առողջության ոլորտի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացման, ինչպես նաև նոր քաղաքական, իրավական փաստաթղթերի նախապատրաստման գործում. -Որպես երկու երկրների հոգեկան առողջության ոլորտի մասնագիտական կազմակերպություններ` հայտարարում ենք նաև համագործակցության առավել սերտացման մասին` ի նպաստ հոգեկան առողջության արժանապատիվ պահպանման:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.