razm.info-ն գրում է. Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ընթացել են մարտեր, ինչի հետևանքով «ադրբեջանական բանակն ունի 3 սպանված»։ Հրապարակվել էին նաև նրանց անունները, որոնց թվում և ժամկետային զինծառայող Մուսթաֆազադե Զյոհրաբ Նամիգ օղլուն (Mustafazadə Zöhrab Namiq oğlu)։ «Այլ մանրամասներ զինծառայողների սպանվելու հանգամանքների մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր ներկայացրել»։
Սեպտեմբերի 30-ին, սակայն, ադրբեջանական ընդդիմադիր «Յենի Մուսավաթ» թերթի կայքը հրապարակեց հարցազրույց սպանված զինծառայող Զյոհրաբ Մուսթաֆազադեի մոր հետ, ով իր խոսքում որոշ մանրամասներ է ներկայացրել որդու զոհվելու վերաբերյալ։ Հրապարակումից պարզվել է նաև, որ դեպքը եղել է Ֆիզուլու շրջանի Ալախանլը գյուղի մոտակայքում։
Զոհվածի մոր պատմածը նաև նոր հարցեր է առաջացնում, ուստի ուղիղ կմեջբերենք նրա խոսքերը։
«Զյոհրաբը հրետանավոր էր։ Ծառայակիցները պատմել են, որ թշնամու դեմ ընթացող ծանր մարտերի ժամանակ հրետանավորների արանքում արկ է ընկել։ Բեկորներից մեկը դիպել է Զյոհրաբի ճակատին, մյուսը՝ ուղիղ սրտին։ Զինվորներից մեկը ծանր վիրավորվել է, մյուս երեքը տեղում մահացել են»։
Սա մեծ հավանականությամբ նշանակում է, որ խոսքը հրետանային մենամարտի մասին է, քանի որ նշվում է, որ ադրբեջանցի հրետանավորները մղում էին մարտեր, երբ նրանց կողքին պայթել է հայկական արկը»: Բացի այդ, բացահայտվում է, որ ադրբեջանական կողմն ունեցել է առնվազն մեկ ծանր վիրավոր, որի մասին չի հայտարարվել։ Կասկածի տեղիք է տալիս նաև նշված 3 սպանվածների մասին տեղեկությունը, քանի որ պարզ չէ, թե արդյոք դրանք հենց այն 3 կորուստներն էին, որոնց մասին սեպտեմբերի 28-ին հայտնել էր Ադրբեջանի ՊՆ-ն, թե՞ հայտարարված կորուստները եղել են տարբեր վայրերում։ Երկրորդ տարբերակով ստացվում է, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հայտնել իրենց բոլոր կորուստների մասին։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.