Նույնասեռականները և բիսեքսուալները գրեթե վեց անգամ ավելի հաճախ են տառապում մելանոմայից և մաշկի քաղցկեղի այլ տեսակներից, քան հետերոսեքսուալները, պարզել են Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները։
Ավելի հավանական է, որ գեյերի և բիսեքսուալների շրջանում քաղցկեղի տարածման պատճառն այն է, որ նրանք շատ ավելի են ենթակա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, քան մնացած մարդիկ, քանի որ նրանց շրջանում տարածված է արհեստական արևայրուքը։ Շատ մարդիկ և հատկապես՝ երիտասարդները արևայրուքն օգտակար են համարում առողջության և գրավչության մեծացման առումով, ցավոք սրտի, այդ առասպելը օրգանիզմի իրական վիճակի համար տխուր հետևանքներ է ունենում», — հայտարարել է Սառա Էրրոնը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում գտնվող Կալիֆորնիայի համալսարանից։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Dermatology ամսագրում։
Էրրոնն ու իր գործընկերները ամերիկացիների մաշկի առողջությանը հետևելուն նվիրված նախագծի շրջանակում մելանոմայի իսկական համաճարակ են բացահայտել Ամերիկայի նույնասեռականների մոտ։ Հետազոտությանը 2001-ից 2013 թվերի ընթացքում մոտ 200 000 մարդ է մասնակցել։
Երբ գիտնականները վերլուծել են վիճակագրությունը, տարօրինակ ու անսպասելի բացահայտում են արել. պարզվել է, որ գեյ տղամարդիկ և բիսեքսուալները գրեթե վեց անգամ ավելի շատ են տառապում մելանոմայից և մաշկի քաղցկեղի այլ տեսակներից, քան հետերոսեքսուալները։
Փորձելով բացատրություն գտնել դրան, գիտնականները սկսել են համեմատել այն սովորույթներն ու այլ գործոնները, որոնք գեյերին տարբերում են հետերոսեքսուալ ամերիկացիներից։ Այդ համեմատությունն ի ցույց է դրել քաղցկեղի այդ համաճարակի հնարավոր պատճառը. արհեստական արևայրուքի ժողովրդականությունը և դրա հետևանքով՝ անընդհատ սոլյարիներ հաճախելը։
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
- 22:15Լևոն Ալթունյանի խայտառակ «կապրիզը» մարդկային կյանքերի հետ է խաղում. ահազանգում է քաղաքացին
- 12:23Ավանդական չինական բժշկություն. մարդու կյանքը կաթվածի ժամանակ հնարավոր է փրկել
- 13:35Մոտակա 14 տարում մահվան հավանականությունը՝ արյան անալիզի շնորհիվ
- 18:10Խնայեք ձեր երեխաներին՝սմարթֆոնները կուզիկության պատճառ կարող են դառնալ (լուսանկարներ)
- 11:30Աչքերը շատ բան կարող են ասել ձեր հիվանդության մասին
- 13:20Մարմնի տհաճ հոտը գուժում է ձեր հիվանդության մասին
- 17:36Ինչպե՞ս պահպանել տեսողությունը համակարգչով աշխատելու ժամանակ
- 12:41Հայազգի բժիշկ Գագիկ Ավագյանն Ուկրաինայում բուժել է քաղցկեղով տառապող մարդկանց (տեսանյութ)
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.