Այսօրվա Երևանի ավագանու նիստն այնքան էլ ջերմ մթնոլորտում չանցավ։ Քննարկվեց հաղորդավար, դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին բնակարան շնորհելու մասին որոշումը:
Նիստն անցավ բուռն, քանի որ ոչ բոլորն էին կողմ ներկայացվածներից ոմանց բնակարան նվիրելու մտքին:
Դավիթ Ամալյանին և Բերջ Քարազյանին բնակարան շնորհելու մասին որոշումը անցավ միաձայն՝ 52 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ :
Իսկ ահա Վահրամ Սահակյանին բնակարան շնորհելու որոշումից որոշները ներվայնացան։ Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ վերջին օրերին հանրության շրջանում տարբեր կարծիքներ են հնչում վերոհիշյալ անձանց բնակարան հատկացնելու հարցի առնչությամբ։ Արդյո՞ք ուսումնասիրվել են այդ մարդկանց բնակարանային պայմանները, քանի որ միայն քաղաքապետարան ներկայացված փաստաթղթերը բավարար չեն:
«Մենք ունենք օրենք, ըստ որի` որոշում կայացնողը Երևանի ավագանին է: Մենք, այո, ուսումնասիրել ենք, և վերոհիշյալ անձինք, այո, ունեն բնակարանի կարիք: Սոցցանցերը նրա համար են, որպեսզի քննարկումներ լինեն»,- պատասխանեց Տարոն Մարգարյանը:
Դավիթ Սանասարյանն էլ նշեց, որ ինքը դեմ է քվեարկելու Վահրամ Սահակյանին բնակարան շնորհելու մասին որոշմանը, քանի որ Սահակյանի քաղաքացիական պահվածքն իր համար անընդունելի է: «Դա հերիք չէ, դեռ մի բան էլ նա մատ է թափ տալիս, թե` թող մեկը փորձի շահարկել այս հարցը: Ես դեմ եմ, տեսնեմ` ինչ է անելու»,- ասաց նա:
Ի պատասխան , Տարոն Մարգարյանը նշեց, որ պետք չէ ամեն ինչ սևացնել. «Պոպուլիստական ելույթների թարգը տվեք: Դուք սրանով ժամանակավոր դիվիդենդներ եք շահում, բայց դրանք ժամանակավոր են: Եթե ուզում եք մեր քաղաքացուն օգնել, նրա մատի փուշը հանեք: Միայն կույրը չի տեսնում մեր առաջընթացը: Սիրեք մեր քաղաքը, քանի որ միայն այն սիրողը կտեսնի, թե ինչքան դրական փոփոխություններ են կատարվել քաղաքում վերջին տարիներին»։
Հարցն, այնուամենայնիվ, քվեարկության դրվեց. ավագանու բոլոր անդամները կողմ քվեարկեցին, բացառությամբ՝ երկուսի` Ստյոպա Սաֆարյանի և Դավիթ Սանասարյանի, մի հոգի էլ ձեռնպահ էր։
Զառա Արամյանին բնակարան տրամադրելու հարցը նույնպես քննարկումների տեղիք տվեց: Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ անհրաժեշտ է բաց ու թափանցիկ կերպով քաղաքապետարանի կայքում տեղադրել բոլոր նրանց անունները, ովքեր դիմել են բնակարան ստանալու խնդրանքով, քանի որ այդպես միայն պարզ կդառնա` ով ումից առավել ունի այդ կարիքը:
Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ կան մարդիկ, ովքեր ավելի վատ պայմաններում են ապրում և, իրոք, ունեն դրա կարիքը: «Օրինակ` Գուսան Հայկազունը, նա վատ պայմաններում է ապրում և արժանի է։ Հիմա նա ո՞ր հերթում է»,- հարցրեց ավագանու անդամը:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.