«Տաշիր գրուպ»-ը իր վրա է վերցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կառավարումը և որոշել է հաջորդ տարվա ընթացքում Հայաստանի կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը։
Ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Տաշիր գրուպ»-ը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Այդ գործարքը արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից, այն ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո:
«Տաշիր» ընկերությունների խումբը ամբողջությամբ իր վրա է վերցնում «Հայկական էլեկտրական ցանցերի» կառավարումը»,- հայտարարել է «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը։
Հետագա զարգացման ծրագրերի մեջ մտնում է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ նպատակ ունենալով օպտիմալացնել ընկերության ֆինանսական գործունեությունը և ՀԷՑ-ի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև բաշխիչ ցանցերի փուլային արդիականացումը։
ՀՀ բնակչությանը աջակցելու նպատակով որոշվել է բնակչության և փոքր բիզնեսի համար հաջորդ տարվա ընթացքում սեփական խնայողությունների հաշվին ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը։
Տնտեսագետները ՀԷՑ-ը շահավետ ձեռքբերում են համարում: «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը կարծում է՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին վաճառելու քաղաքական որոշումը վաղուց է կայացվել:
«Արդեն գործարքը, ըստ էության, կայացել-ավարտվել է, ուղղակի պետք են արարողակարգային ինչ-որ մանրուքներ, որոնք անհրաժեշտ են իրավական տեսանկյունից», — ասում է նա՝ շարունակելով․ — «ՀԷՑ-ից ամեն տարի «կորչում է» 120-ից 150 միլիոն դոլար: ՀԷՑ-ի ամբողջ արժեքը՝ վատ իմաստով, այսպես ասենք, հենց այդ 120-ից 150 միլիոն դոլարն է տարեկան, որը ոչ մի տեղ չի երևում, նստում է որոշակի մարդկանց գրպանում: Հենց դա է պատճառը, որ ՀԷՑ-ը թափանցիկ, միջազգայնորեն ընդունված կարգերով չի սեփականատեր փոխում: [Դա գոյանում է] հավելագրումների, գողությունների, գումար են դուրս գրում»:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ ասում է՝ չնայած կուտակած միլիարդավոր դրամների վարկային պարտավորություններին, սեփականատիրոջ փոփոխությունը կարող է բարելավել ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը:
«ՀԷՑ-ը ունի բավականաչափ անվարկունակ իրավիճակ, և ՀԷՑ-ի բաժնետերերի փոփոխությամբ և ընկերությունը փոխելով նաև թարմացվում է, այսպես ասած, վարկային պատմությունը: Այսինքն, հնարավորություն է ընձեռվում ավելի լավ, ավելի էժան սակագներով վարկեր ձեռք բերելու», — ասում է նա:
azatutyun.am
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.