Ադրբեջանական գնդակոծության պատճառով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի «Ուռի հողեր» տարածքում 23 հեկտար խաղողի այգիներում բերքահավաք չի կատարվել: Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը հայտնեց, որ գնդակոծվող խաղողի այգիները պատկանում են 43 այգեհովիտցու: Նրա խոսքերով՝ այդ այգիներից նախատեսվում էր հավաքել նվազագույնը 150 տոննա խաղող: Լ. Գրիգորյանն ասաց, որ իրենք կսպասեն եւս մի քանի օր, հետո կդիմեն Տավուշի մարզպետարան, որպեսզի այդ այգիների տերերին պետական փոխհատուցում տրվի: Նշված այգիների տերերից 12-ը խաղողի հանձնման պայմանագիր ունեն Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հետ, մնացածները իրենց բերքը պետք է հանձնեին Իջեւանի, Այգեպարի եւ Դեբեդավանի գործարաններ: «Ուռի հողերում« խաղողի բերքահավաքի ժամանակ, սեպտեմբերի 15-ին, ադրբեջանական գնդակոծությունից ամբողջությամբ այրվել է այգեհովիտցի Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, սեպտեմբերի 17-ին նույն տարածքում Այգեհովտի Կայան թաղամասի բնակիչ Արթուր Թամրազյանի «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ադրբեջանական դիպուկահարի կրակից մեծ չափով վնասվել է: Այգեհովտից տեղեկացանք, որ գյուղի ցածրադիր հատվածում գտնվող «Ուռի հողերի» դեմ-դիմաց ադրբեջանցիները բարձրախոսներով կրկնում են հակահայկական քարոզչական տեքստ: Ձայնագրված այդ տեքստում ադրբեջանցիները հայերեն լեզվով հայտարարում են, որ թույլ չեն տա բերքահավաք կատարել, հայերն ադրբեջանցիների հողերն են զբաղեցրել եւ այլն: Գյուղապետ Գրիգորյանը հաստատեց այս իրողությունը, հավելելով, որ ադրբեջանցիների քարոզչությունը չի ազդում իր համագյուղացիների վրա, քանի որ արդեն 25 տարի իրենք ապրում են պատերազմական առօրյայով: Նա ասաց, որ ադրբեջանցիների քարոզչությունը վկայում է նրանց հուսահատական վիճակի մասին, ասելով. «Արջն իր ահից է գոռում»: Հավելենք, որ ադրբեջանական կողմը հակահայ քարոզչություն իրականացրել է նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղում:Բարեկամավանի դիրքերը պաշտպանող հայ զինծառայողները հայերեն լեզվով ադրբեջանական քարոզչություն լսել են անցյալ եւ այս տարի: Բարձրախոսներից հայ սահմանապահներին կոչ է արվել լքել դիրքերը, անցնել Ադրբեջանի տարածք: Ազերիները սահմանը հատելու, Ադրբեջան անցնելու համար նույնիսկ ժամկետ էին տվել` 3 օր:
aravot.am
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.