Այդուհանդերձ հոկտեմբերի 10-11-ին տեղի կունենա «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը՝ գունեղ, տոնական, մշակութային ծրագրերով լեցուն. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա տեղեկացրեց, որ ծրագիրը եռամսյա ջանքի արդյունքն է, այսինքն` նախապատրաստական աշխատանքները սկսվել են երեք ամիս առաջ և արդեն իսկ ավարտման վերջնական փուլում են:
Տոնակատարության ծրագրերին հատկացված բյուջեն, ըստ փոխքաղաքապետի, ինչպես նախորդ տարի, այս տարի էլ 130 մլն դրամ է: Ծախսերում բացի այդ կան նաև նվիրատվություններ, իսկ թե որքան՝ այդ պահին նա չէր կարող հնչեցնել։ Հրավիրված հյուրերի մասով նա նշեց, որ Երևան կգան 20 պատվիրակություններ, ավելի քան 60 հոգով, որոնց թվում կլինեն տարբեր քաղաքի քաղաքապետեր:
«Ինչ վերաբերում է քննարկվող հարցերին, Երևան համայնքը իր լիազորություններն ունի կոնկրետ սահմանված օրենքով, և դա պայմանավորված է Երևան քաղաքի վարչական տարածքային սահմաններով: Քաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել քաղաքի հետ կապված այս կամ այն խնդիրը լուծելու համար: Որոշ նվիրատուներ ինչ-ինչ գումար են հատկացնում, դրանք նպատակային են, և բարոյական իրավունք չունենք նպատակային տրված գումարը մեկ այլ նպատակի տալ: Որքան էլ բոլորի համար հարցը այդ մտահոգիչ լինի, այդուհանդերձ այն քաղաքի սահմաններից դուրս է»,-ասաց նա և հավելեց, թե կոչ են անում բարեգործություն անել, որի իրավունքը Երևանի քաղաքապետարանը չունի:
Բուն միջոցառումը կսկսվի «Երևանում տոն է» ծրագրով: Հաջորդող օրը ավանդական միջոցառումներ նաև կլինեն, որոնք կմեկնարկեն ջրցան մեքենաներով, կլինի հուշարձանների լվացում, և այլն: Նա առանձնացրեց «Ավելի լավ Երևան» վերնագիրը կրող էքսպո ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Երևան քաղաքի տեսլականի հետ կապված նախագծեր, մակետներ, բազմաթիվ նմուշներ:
«Էրեբունի-Երևան» միջոցառման պաշտոնական միջոցառումը կլինի 11-ին՝ Քաղաքապետարանի դիմաց: Համերգը կամփոփվի տոնական հրավառությամբ, որից կլինի դիսկոտեկա:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.