Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել, որում տեղ են գտել մի շարք ուշագրավ ձևակերպումներ: Մասնավորապես, ՀՀ ՊՆ-ն՝ հղում անելով ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությանը, որում նշվում է, որ երեկ ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին, նշում է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է»:
Հայաստանի պաշտպանության նախարարությունն, ըստ էության, առաջին անգամ է նման ձևակերպումներ կիրառում սահմանային միջադեպերի կապակցությամբ: Խոսքը, հատկապես, «լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլ» արտահայտության մասին է: Բայց առավել հետաքրքրական է ՊՆ-ի հաղորդագրության մեկ այլ ձևակերպում: Այն է՝ «Հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»:
Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարությունն արձանագրում է, որ ադրբեջանական գործողությունները առաջիկայում կարող են համարժեք պատասխանի արժանանալ՝ «բանակցային գործընթացին աջակցելու նպատակով»: Այն, որ Ադրբեջանի կողմի հրադադարի խախտումներն ուղղված են բանակցային գործընթացի տապալմանը, նորություն չէ: Ինչպես որ նորություն չէ այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է ոչ միայն բանակցային գործընթացը, այլ նաև ու հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը տապալելու ու այն առավելապես ռուսական ազդեցության տիրույթ տեղափոխելու համար: Ուստի ՊՆ-ի այս հայտարարությունը նշանակում է նաև, որ Արդբեջանին համարժեք պատասխան տալով հայկական բանակը պաշտպանում է ոչ միայն հայկական դիրքերն ու բնակավայրերը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը:
Այսինքն՝ բանակը հերթական անգամ անում է և անելու է այն, ինչն առաջին հերթին Արտաքին գործերի նախարարության, արտաքին քաղաքականության գործառույթն է:
Ամբողջությամբ՝ http://168.am/2015/09/26/542099.html
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.