Բժիշկները 4 անգամ փորձել են վերակենդանացնել Ռոստովում դաժան ծեծի պատճառով մահացած Ռաֆայել Խլղաթյանի սիրտը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա կինը՝ Վիկտորյան։
Կնոջ խոսքով՝ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 31-ի գիշերը՝ Նեկլինովսկի շրջանի Սինյավսկոե գյուղի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ։ «Նրա ծնողները գյուղում են ապրում, իսկ մենք՝ Ռոստովում։ Կիրակի մենք հյուր էինք գնացել նրանց։ Սկզբում տանն էինք, իսկ երեկոյան գնացինք Կենտրոն։ Այդպես է կոչվում վայրը, որտեղ նշում են բոլոր տոները։ Երաժշտություն էր հնչում, խորոված էին անում, շատ մարդ կար հավաքված»,- պատմում է Վիկտորյան։
Հետո, կնոջ խոսքով, իրենք բոլորը միասին տուն էին վերադարձել։ Վիկտորյան սկեսրոջ հետ տեղավորել է երեխաներին՝ իրենց 7-ամսական դստերն ու Ռաֆայելի 9-ամսական քրոջը։
«Կեսգիշերին մոտ նա հոր հետ տանից դուրս եկավ։ Երկուսն էլ հարբած էին։ Նրանք նորից Կենտրոն գնացին։Ճանապարհին մեքենայի հայելին կպել էր կանգնած տղաներից մեկի շորին, սակայն նրանք առաջ էին շարժվել։ Հետ վերադառնալիս նրանց արդեն մեծ ամբոխ էր սպասում։ Նրանք երևի հասկացել էին, որ այդ մարդիկ իրենց են սպասում։ Ռաֆայելը արագություն էր հավաքել, սակայն, կորցնելով ղեկի կառավարումը, սկսել էր հարվածել կայանած մեքենաներին։ 4 մեքենայի էր խփել, իսկ 5-րդի վրա առջևի անիվը խցանվել էր»,- շարունակում է պատմել Վիկտորյան։
Երբ մեքենան կանգ էր առել, մարդիկ շշերով կոտրել էին ապակին և երիտասարդին ու հորը միջից դուրս բերել։ Հետո սկսել էին ծեծել։
Վիկտորյայի խոսքով՝ ամբոխի միջից մի քանի մարդ փորձել է օգնել Ռաֆայելին և հորը։ Նրանց թվում՝ գյուղի բնակիչ, քաղաքացիական հագուստով ոստիկան ոմն Գ.-ն։ Ռաֆայելին վերջին հարվածները հասցրել է Անդրեյ Զ.-ն, որի մեքենան նույնպես վնասվել էր։
«Մարդիկ ասում են, որ նա Ռաֆայելի գլուխը մի քանի անգամ խփել էր ճանապարհի եզրաքարին՝ գոռալով, թե ես դեռ վարկերս չեմ մարել»,- հավելեց Խլղաթյանի այրին։
Կատարվածի մասին Վիկտորյան իմացել է ժամը 1-ի սահմաններում։ Կնոջը հայտնել էին, որ ամուսինը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։
«Նրա սիրտը 4 անգամ փորձել էին վերակենդանացնել, սակայն այդպես էլ չէր հաջողվել»,- ասաց Վիկտորյան և նշեց, որ դեպքի վայրում ոստիկաններ չեն եղել։
Ռաֆայելի հայրը՝ Սերգեյ Խլղաթյանը, ներկայումս գանգուղեղի փակ վնասվածքով, ծնոտի կոտրվածքով և կողերի ջարդվածքով գտնվում է հիվանդանոցում։ Բժիշկները ստուգում են նրա ներքին օրգանների վիճակը։
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.