«Ֆինանսների նախարարությունն արդեն ավարտել է Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում հարկային ստուգումները, որոնք սկսվեցին փետրվարյան դեպքերից հետո՝ Սերժ Սարգսյանի հրահանգով։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն իր հայտնի ելույթում խոսել էր Ծառուկյանի կողմից հարկերը թաքցնելու մասին։ Սակայն քանի որ գործընթացի նպատակը Ծառուկյանին մեծ քաղաքականությունից վտարելն էր, և իշխանությունը համարում է խնդիրը լուծված, ուստի ստուգումների արդյունքում ծիծաղելի ակտեր են կազմվել՝ սիմվոլիկ տուգանքներով․ 50 հազարից մինչև 1 միլիոն դրամի չափով։Երեկ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հարցրինք այդ մասին։ «Չէ, էդպես չէ, քննարկման փուլում է, մենք նախագծերը ներկայացրել ենք, իրենք էլ համապատասխան առարկություններ ունեն, պարզաբանումների կարիք կա, բայց նախագիծը դեռ քննարկման փուլում է, երբ որ ավարտենք, կներկայացնենք, դուք էլ կիմանաք»։ Այսինքն՝ խախտումներ եք արձանագրել, իրենք առարկո՞ւմ են։ «Այո, կան խախտումներ»։ Խոշո՞ր չափի են խախտումները։ «Դե, մեր արձանագրած գումարներն իրենց կողմից առարկվում են, հիմա, երբ որ քննարկումները կավարտվեն, բնական է…»։ Իսկ ի՞նչ թվերի մասին է խոսքը։ «Հիմա թիվը պետք չէ հրապարակել… Երկար տարիներ հանրապետության նախագահի կողմից արգելված է, որ մենք որևիցե բիզնեսին ավել կամ պակաս գումար առաջադրենք, մենք անում ենք օրենսդրական դաշտում, առաջադրում ենք միայն օրենքից բխող և բիզնեսին էլ հնարավորություն ենք տալիս, որպեսզի հնարավորություն ունենա բողոքարկել»։ Ե՞րբ կհրապարակեք արդյունքները։ «Մոտակա 10 օրվա ընթացքում»»:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.