Այսօր առավոտյան լուր տարածվեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ — օգնական Զարզանդ Նիկողոսյանը սեպտեմբերի 1-ից նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալ:
Տնօրենը, ով Զարզանդ Նիկողոսյանին գովաբանելուց ոչինչ չի խնայել, նշել է, որ նա երկու կարմիր դիպլոմ ունի՝ մանկավարժ-մարզիչ է:
Ըստ նրա՝ Զարզանդ Նիկողոսյանը դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել և նշանակվել է փոխտնօրեն: Ստացվում է, որ մարզպետի օգնականը բազմապրոֆիլ գործունեություն է ծավալել Կապանում։ Նա նաև ուսուցիչ է եղել, որի մասին նրա կատարած քաջագործությունները թվարկելիս երբեք չեն հիշել: Իսկ մարդկային և մասնագիտական կարողությունների համար էլ տնօրենն անձամբ է պաշտոնի բարձրացում տվել՝ դարձնելով տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ:
« Նրան ամբողջ մանկավարժական կոլեկտիվն է սիրում, երեխաները, ծնողները»,- ասել է դպրոցի տնօրենը: Մինչ այդ հանրությունը գիտեր, որ Զարզանդը մարզի ահ ու սարսափն է, և որ Լիսկան նրա ձեռամբ է կատարում իր վայրագությունների մեծ մասը:
Օրվա երկրորդ կեսին արդեն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը քիչ առաջ ազատվեց Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի տեղակալի պաշտոնից:
Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը։ Շնորհակալություն լրատվական միջոցներին օպերատիվ աշխատանքի համար»։
Փաստորեն նշանակումը (դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ) , որ հարուցել էր սոցցանցերի օգտատերերի և լրատվամիջոցների զայրույթը, ԿԳՆ նախարարին ստիպել է ուսումնասիրել խնդիրն ու լուծում գտնել: Սյունիքի մարզպետարանը (և ոչ միայն) ինքն է որոշում իր կրթական ոլորտի հարցերը։ Հենց սա է ցավալին, քանի որ այս դեպքում է, որ մարզային ենթակայության հիմնարկները վերածվել են մարզպետերի դուքյանների, որտեղ հարցերը լուծվում են գյուղական կարգով, իսկ ոլորտի թիվ մեկ պատասխանատուն այդ մասին տեղեկանում է, երբ աղմկում են լրատվամիջոցները:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.