2013 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30ին փոխհրաձգություն էր տեղի ունեցել, Դիլիջան քաղաքի Միասնիկյան փողոցում, հրազենային մարմնական վնասվածքներ էին ստացել Նավասարդ Աբգարյանն ու Արտավազդ Թամրազյանը: Կես գիշերին Նավասարդ Աբգարյանն հիվանդանոցում մահացել էր:
Շահերի բախումն ու հակամարտությունը նոր չէր սկսվել, շարունակություն էր ու հանգուցալուծում: Հարուցվեց քրեական գործ, պարզվեցին դեպքի հանգամանքները, այդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, ցերեկվա ժամը 4ին դեպքի վայրում էր գտնվում նաև Արտավազդ Թամրազյանի եղբայրը Արագածը, լինելով իր Toyota Lexus մակնիշի մեքենայի մեջ, և ներկա է գտնվում եղբոր և Նավասարդի վիճաբանությանը, Նավասարդ Աբգարյանը իր Toyota lexus մակնիշի մեքենայի միջից կրակոցներ է արձակում Արտավազդ Թամրազյանի ուղղությամբ և դիմում փախուստի: Արագած Թամրազյանը հանում է իր Բայկալ տեսակի հրացանն ու 4 անգամ կրակում հեռացող մեքենայի ուղղությամբ, կրակոցները վնասում են միայն մեքենան, Աբգարյանի ղեկը թեքում է ձախ, և թաքնվում կայանված Օpel մակնիշի մեքենայի հետևում, Թամրազյանը մոտենում է և մեքենայի միջից արձակում ևս երկու կրակոց, կրակոցներից մեկը լինում է դիպուկ և ճակատագրական:
Պարզելով այս ամենը իրավապահները հնարավոր բոլոր միջոցներով տեղեկացնում են Արագած Թամրազյանին, որ ներկայանա նախաքննական մարմին: Սակայն նա խուսափում է:
2013 թվականի դեկտեմբերի 29ին որոշում է կայացվում Արագած Թամրազյանի նկատմամբ հայտարարել հետախուզում, ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածներով՝ 104րդ-ի, 2րդ կետի 6 մաս՝ շատերի համար վտանգավոր եղանակով սպանություն:
184- Գույքը դիտավորյալ ոչնչացնելը կամ վնասելը, և 258-րդ՝ Խուլիգանություն:
Որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը: հոտախուզական գործը հանձնվում է ոստիկանության Դիլիջանի բաժին, հետախուզական աշխատանքները երկար ժամանակ արդյունք չէին տալիս, չնայած, որ երբեմն տեղեկություններ էին հայտնում Արագած Թամրազյանի թաքնվելու տեղի մասին, ամեն անգամ իրեն հաջողվում էր խուսափել իրավապահներից, մինչև որ ստացվեց նոր տեղեկություն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ օգոստոսի 25ին, մայրաքաղաքում հայտնաբերցին և բերման ենթարկեցին 1979թ. ծնված Տավուշի մարզի Հեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին: Անձնական հետախուզության ժամանակ նրա մոտ հայտնաբերվեց գաղտնի փականով ծալովի դանակ, որն ուղարկել է փորձաքննության:
Արագած Թամրազյանը կալանավորված է, քննությունը վարում էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը:
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.