Օգոստոսի 28-ին տեղի ունեցավ «Միություն -2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական մրցույթ հավաքի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով անձամբ պարգևատրեց հաղթող թիմերին:
ԱՊՀ անդամ 12 պետությունների ռազմամարզական-կադետական վարժարաններ ներկայացնող պատանիները խառը սկզբունքով կազմված դասակների կազմում օրեր շարունակ տարբեր մրցաձևերում պայքարում էին լավագույնի տիտղոսին արժանանալու համար: Երկշաբաթյա պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեցին հետևյալ թիմերը՝ «Ալֆա»՝ 3-րդ հորիզոնական, «Դեսանտուրա»՝ 2-րդ հորիզոնական, «ԱԱՀՋ» (Արագ արձագանքման հատուկ ջոկատ)՝ 1-ին հորիզոնական:
Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը, կարևորելով նման միջոցառումները երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում, գոհունակություն հայտնեց միջոցառման ընթացքից և արձանագրված արդյունքներից: «Ամենակարևորն այն է, որ մրցումներն անցկացվել են ընկերականության մթնոլորտում, հաղթել է միասնությունն ու բարեկամությունը: Ես բազմիցս կրկնել եմ, որ մեր սերնդակիցների ձեռք բերած արժեքները պետք է փոխանցվեն ապագա սերունդներին, որպեսզի ձեռքբերումներն ու հաղթանակներն ապարդյուն չլինեն»,- նշել է պաշտպանության նախարարը:
Շնորհավորելով արտերկրից ժամանած պատվիրակություններին ու հավաք-մրցույթի կազմակերպիչներին՝ Սեյրան Օհանյանն ընդգծեց մրցույթի նախապատրաստական կազմակերպչական աշխատանքների ու մասնակիցների ընդհանուր պատրաստվածության բարձր մակարդակը: Պաշտպանության նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում ռազմամարզական մրցույթ հավաքն անցկացվեց նախկին խորհրդային միության պետությունների և հատկապես հայ ժողովրդի համար առանձնահատուկ տարում՝ Մեծ Հայրենականի հաղթանակի 70-ամյակին և Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջագծում. «Ես կարծում եմ, որ հավաքի 12-ամյա փորձառությունը Հայաստանում իր գագաթնակետին է հասել: Մեր ժառանգներն արժանի հետնորդներ են. ապագան նրանցն է, և նրանք հաղթանակի իրական կրողներն են լինելու: Ժամանակակից աշխարհում շատ բարդ է մեկ ժողովրդի, մեկ պետության համար կառուցել իր ապագան: Նմանատիպ միջոցառումների միջոցով մենք կերտում ենք ընդհանուր հաղթանակ, ընդհանուր կարողություններ, որպեսզի ապագան էլ միասին կառուցենք: Պատերազմն իսկապես վատ երևույթ է, ու նրանք, ովքեր երբևէ պատերազմ տեսել են, չեն ցանկանա երբեք այլևս տեսնել դա: Այն գիտելիքները, որ դուք այստեղ ստացել եք, պետք է օգտագօրծեք միայն ամբողջ աշխարհում խաղաղություն պահպարնելու համար»,-իր խոսքում նշեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Փակման հանդիսավոր արարողությունն ավարտվեց ավանդական խարույկով և տոնական շքեղ հրավառությամբ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.