Խոյ
Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ ձեր անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից՝ դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին և կվաստակեք բարձր պարգևատրում ստանալու բոլոր հնարավորությունները: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Փոքր վեճը կարող է վերաճել լուրջ կոնֆլիկտի:
Այսօր գործերը որքան էլ պարզ թվան , ամենայն լրջությաբ մոտեցեք դրանց: Խնդիրներ կարող են առաջանալ ինչպես սեփական անփութության հետևանքով ,այնպես էլ թշնամիների շնորհիվ, վերջիններս այսօր չափազանց հնարամիտ կգտնվեն: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Հարազատների հետ փոխըմբռնումը կուրախացնի: Սիրված և գնահատված լինելու զգացումը ձեզ չի լքի:Օրը նպատակահարմար է ամուսնության հետ կապված ծրագրեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը` լավ:
Երկվորյակ
Աշխատելու համար հրաշալի օր է: Մասնագիտական հարցերին ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ եք մոտենում: Ամենաբծախնդիր մարդիկ անգամ ձեզ քննադատելու առիթ չեն ունենա: Կարևոր հարցեր քննարկելիս՝ ղեկավարության հետ միանգամից փոխըմբռնման չեք հասնի, փոխարենը կկարողանաք ապացուցել ձեր իրավացիությունը: Հարմար օր է կարևոր հանդիպումների, քնությունների հանձնման, ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հնարավոր է գումարային շահույթ: Ծախսերը նախատեսվածից շատ կլինեն, սակայն դրանք գերագույն հաճույք կպարգևեն ձեզ։
Խեցգետին
Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի:Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնադրսևորման համար: Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լարված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիս ամենամտերիմ մարդկանցից: Կենսական ներուժը ցածր է , հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային փոփխությունների հետ:
Առյուծ
Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Առավել բարձր է ստեղծագործական ներուժը և եթե մինչ օրս գլուխգործոց չեք ստեղծել ,ապա այսօր ճիշտ այդ օրն է : Մի վախեցեք բարդ թվացող գործերից: Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները: Օրը կանցնի հանգիստ, առանց վիճաբանությունների և այդ ամենը հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ : Օգտակար են զբոսանքները, կարճատև ուղևորությունները, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Կույս
Զերծ մնացեք ցանկացած քննադատությունից, անտեղին արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումն այսօր ցանկալի չէ: Փոխարենը կարող եք ինքնուրույն աշխատել ,նորանոր ծրագրեր մշակել: Հնարավոր է փոքրիկ գումարային շահույթ: Սպասվում է բարեկամների կամ մանկության ընկերների անակնկալ այցելություն: Ջերմորեն կընդունենք նրանց և լավ ժամանակ կանցկացնեք: Օրը առավել նպատակահարմար է ընկերական հանդիպումների, այլ ոչ թե ռոմանտիկ ժամադրության համար:
Կշեռք
Եթե մրցակիցներ ունեք, ապա այսօր նրանց հանդեպ հաղթանակ կտանեք: Ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի: Մի խուսափեք գրասենյակային սիրավեպ սկսելուց, այն կարող է օգտակար լինել բոլոր առումներով: Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ: Ուրախանալու նոր առիթներ կունենաք:Սպասվում են նոր ծանոթություններ: Ալկոհոլն ու սուրճը չչարաշահելու դեպքում ինքնազգացողությունից չեք դժգոհի :
Կարիճ
Սպասվում է օրվա լավ սկիզբ : Անգամ մանրուքները ուրախություն կպատճառեն, իսկ դժվարությունները կանտեսվեն: Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց , ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Սիրելիի հետ շփումը կուրախացնի ձեզ: Միայնակ Կարիճներին խորհուրդ է տրվում մասնակցել հավաքույթների, հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է:
Աղեղնավոր
Բարեհաջող օր է կենտրոնացում, գիտելիքներ ու փորձ պահանջող աշխատանք կատարելու համար: Հնարավոր է արդյունավետ համագործակցություն, կլինեն նաև գործնական գայթակղիչ առաջարկներ : Անձնական կյանքում ևս ամեն բան լավ է, դրական փոփոխությունների հավանականությունը՝ մեծ : Կարելի է ավելի նախաձեռնող գտնվել և սիրո խոստովանություն անել: Երեկոյան հնարավոր է ինքնազգացողության վատացում, փորձեք հանգստանալ և լիցքաթափվել:
Այծեղջյուր
Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ:Գործարարի ձեր հոտառությունը չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է: Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին:Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից:
Հարմար օր է երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Ձեր հնարավորությունները ճիշտ եք գնահատում, շրջապատի մարդկանց հարցում ևս չեք սխալվում: Համառություն դրսևորելու դեպքում՝ շահեկան գործարքներ կկնքեք, մասնագիտական առաջընթաց կունենաք, ազդեցիկ մարդկանց շրջանում ձեռք կբերեք հովանավորներ: Հաջողությունը հեշտ չի տրվում , ցանկալի արդյունքների հասնելու համար որոշ ջանքեր կպահանջվեն : Թե՛ աշխատավայրում և թե՛ տանը գործերը շատ են, սակայն փորձեք ժամանակ գտնել հանգստի համար, հակառակ դեպքում՝ երեկոյան ուժասպառ կլինեք, ինքնազգացողությունը կվատանա:
Ձուկ
Ստիպված կլինեք համակերպվել հանգամանքների հետ և փոխել նախապես կազմած ծրագրերը: Լուրջ անախորժությունների մասին խոսք լինել չի կարող, սակայն փոքր թյուրիմացություններն անգամ սրտին մոտ կընդունեք: Օրվա երկրորդ կեսին կդժվարանաք շփվել մարդկանց հետ, տրամադրությունը փոփոխական կլինի: Շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով զբաղվել չարժե: Զգուշացեք սուր կտրող գործիքներից: Փորձեք խնայել դրամական միջողցները, խուսափեք չնախատեսված գնումներից:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.