Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտնեց, որ Հայաստանում մարմնավաճառներն արտոնյալ վիճակ ունեն և նրանց դեմ բողոքող քաղաքացիները դժվար կացության մեջ են հայտնվում։ Նրանց դեմ միջոցներ ձեռնարկող անձանցից մեկն այսօր գտնվում է կալանքի տակ։ Ըստ նրա՝ Ծերեթելիի խաչմերուկից դեպի բակեր գնացող հատվածում գործում է «Փոքր Մայամի» հոթելը, որտեղ աշխատում են մարմնավաճառներ։ Ամբողջ գիշեր հարակից շենքի բնակիչները ականատես են լինում կռիվների, ծեծկռտուքների, անգամ դանակահարությունների, հնչում են հայհոյանքներ։ Արտաշեսյան 44 և հարակից շենքերի բնակիչները բազմաթիվ անգամներ դժգոհել են այս երևույթի դեմ, նամակներ ուղարկել քաղաքապետարան, ոստիկանություն, բայց անարդյունք։
Փաստաբանը նշեց, որ վերոնշյալ շենքի բնակիչներից Վազգեն Կարապետյանը ևս իր դժգոհությունն է հայտնել, ինչի հետևանքով հետապնդվում է իրավապահների կողմից։
«Վազգեն Կարապետյանը բազմաթիվ անգամ փորձել է միջամտել, որ իրենց շենքի բակում չհավաքվեն մարմնավաճառներ, ու դրանց հետևանքը եղել է այն, որ ոմն Իգոր Կովակյովը ցուցմունք է տվել, որ նրա կողմից ենթարկվել է ավազակային հարձակման ու շորթման։ Նա կալանավորված է միայն այդ մեկ մարդու ցուցմունքի հիման վրա, չկա որևէ իրեղեն ապացույց և շուտով գործը կուղարկվի դատարան»,-ասաց նա և ընդգծելով, որ հայտնի է՝ այդ Իգորը զբաղվում է մարմնավաճառներին տոկոսով գումար ու ոսկի տալով։
«Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանն էլ ընդգծեց, որ մարմնավաճառության բիզնեսը հովանավորվում է իրավապահ մարմինների կողմից՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն ու դատարան։
«Չի կարելի մարմնավաճառներին այսքան արտոնություններ լինեն, իհարկե, նման մարդիկ ևս պետք է զբաղվեն իրենց ընտրած զբաղմունքով, բայց պետք է լինեն պետության կողմից հսկվող վայրեր։ Ես տեսել եմ գործեր, որտեղ մարդու զբաղմունքը գրված է եղել՝ մարմնավաճառ, բայց չեն հարցնում, որ դու կարողանո՞ւմ ես զբաղվել էդ մասնագիտությամբ, ո՞վ է քեզ հովանավորում, որտե՞ղ ես զբաղվում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրավիճակը խոսում է նրա մասին, որ բազմաթիվ մարդկանց է ձեռնտու այս բիզնեսը։
Աշոտ Աթայանը նաև նշեց, որ մարմնավաճառությունը քրեորեն պատժելի արարք չէ և մարմնավաճառները միայն վարչական տուգանքի են ենթարկվում, որն էլ դատավորն է որոշում գումարի չափը։
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.