Բաղրամյան պողոտայում սկսվել է համերգաշրջանը: Մի քանի օր է, ինչ այստեղ սպասում են Ռուբեն Հախվերդյանին: Նա հինգշաբթի չեկավ պողոտա՝ տեղեկացրեց, որ շաբաթ օրն է համերգ տալու: Երեկ էլ լուր ուղարկեց, որ հիվանդ է՝ համերգը չի կայանալու: Մեր թղթակիցը զրուցել է սիրված երգահանի հետ: «Համերգ տալ չեմ կարող, աղջիկս, շատ վատ եմ, եթե ուզում եք, որ ինձ սպանեք, խնդրեմ՝ պատրաստ եմ դրան: 180/120-ի վրա է ճնշումս, վատ եմ, էդ արդեն ինսուլտային վիճակ է, համերգ տալ չեմ կարող: Եթե ուզում եք, որ ինձ վերջին անգամ տեսնեք, խնդիր չկա՝ շտապօգնության մեքենայով թող գան, տանեն Բաղրամյան, ու վերջին անգամ էնտեղ երգեմ: Էնքան վատ եմ, որ երգեմ, միանգամից կմեռնեմ, ու էլ ժողովրդիս համար երգ գրող չի լինի»: Սակայն պողոտայում այս առումով այլ տեսակետներ են շրջանառվում:
Ցուցարարները կարծում են, որ նրան հրահանգել են համերգ չտալ, որ Բաղրամյան պողոտան մարդաշատ չլինի, որ ակտիվիստները հոգնեն և գնան տուն: Սակայն մարդիկ մոռանում են, որ երգահանը վախեցողներից չէ: Ավելին՝ նրան այժմ հեռուստատեսություն չեն հրավիրում հենց բոցաշունչ ելույթների և իշխանությանն ուղղված թունդ քննադատության պատճառով: Իսկ ակցիաների առաջին օրերին նա գալիս էր Բաղրամյան պողոտա՝ ցուցարարներին աջակցելու: Եվ անգամ հարցազրույցում ասել էր, որ ուրախ է, որ երիտասարդներն իրենց ձեռքն են վերցրել պայքարի էստաֆետը և շատ լավ պայքարում են: «Փոքրիկ քայլերից գոհ չեմ, պետք է ամբողջ ՚հայությամբ պայքարենք: Ես երիտասարդների տեղը լինեի, կառաջարկեի ստեղծել մի մարմին, որը շարժումը կղեկավարեր: Լավ կլիներ, որ հստակ պահանջներ ներկայացնեին ու պահանջեին, որ ովքեր այդ գումարները լափել են, պատասխանատվության ենթարկվեն: Հիմա արդեն տղաները ոտքի են կանգնել, մենք պետք է նրանց հախից գանք»:
Հրապարակ
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.