«Սդղի գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանի մոտ կրկին առողջական խնդիրներ կան: Մեր տեղեկություններով, ՌԴ-ից վերադառնալուց հետո, հավանաբար ճնշման պատճառով, նրա աչքի մազանոթը վնասվել է, աչքը նորից արյուն է լցվել, երիտասարդն ահավոր ցավերի մեջ է, այնքան, որ նորից ցանկացել են վերադառնալ ՌԴ, սակայն Հարությունին վիրահատած պրոֆեսորը հաջորդ օրը պետք է թռչեր ԱՄՆ: Հարազատները կապ են հաստատել բժշկի հետ, վերջինս ասել է՝ թող մնա անշարժ, պառկած, դեղորայքային բուժում ստանա, իսկ օգոստոսին կտեղափոխեն Մոսկվա՝ կրկին վիրահատության: Արդեն երեկ վիրահատություն արել են, հերթականն էլ նախատեսված է հոկտեմբերին: Հայաստանում այդ վիրահատությունը չեն կարող անել, մասնագետները դեմ են նաև, որ «աչքի մեջ տարբեր բժիշկներ մտնեն»:
Հարությունի մի աչքի տեսողությունը վերականգնելն արդեն անհնար է, նրանք գոհ կլինեն, եթե անգամ հաջողվի արտաքին տեսքը պահպանել: Բարեբախտաբար, երկրորդ աչքը նորմալ է, բորբոքումներ չկան: Զաքարյանների մյուս որդին՝ Մուշեղը, ևս այնքան էլ լավ չէ: Նա ավելի վաղ վիրահատվել էր Երևանում, սակայն գլխացավերը հանգիստ չեն տալիս: Ինչ վերաբերում է զննությանը, ապա ՌԴ մեկնելուց առաջ Հարությունը ցուցմունք տվել էր, սակայն վերադարձից հետո դեռ չի հարցաքննվել:
Զաքարյանները տեղյակ են, որ գործով արդեն մեղադրանք է առաջադրվել մարզպետի եղբորը, հետախուզման մեջ է եղբորորդին: Նրանք լսել անգամ չեն ուզում Սուրիկ Խաչատրյանի հետ հաշտության մասին, ինչպես իրենք են հայտարարում՝ միայն մի դեպքում. «Թող իրենց տղան էլ նույն վիճակում հայտնվի»:
Հրապարակ
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.