Մինչ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գործող սակագինը ցերեկային ժամերին 41,85 դրամ է, եւ ՀՀ քաղաքացին էլ արդեն 11 օր գիշերել է փողոցում, որ ոչ մի կոպեկ չբարձրանա, հայկական երկրորդ պետությունում՝ Արցախում, էլեկտրաէներգիայի գործող սակագինը 25 դրամ է:
Արցախի իշխանություններն էլ պաշտոնապես հայտարարում են՝ անկախ ամեն ինչից բնակչությունը շարունակելու է վճարումները կատարել նույն սակագնով՝ 25 դրամով:
Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը խիստ վտանգավոր է, քանի որ բոլորին է հասկանալի, որ այդ բարձրացումն ինչպես եւ ինչ ձեւով կազդի մարդկանց կենսամակարդակի վրա:
Այն հարցին, թե ինչպես է Արցախի իշխանություններին հաջողվում պահպանել 25 դրամ սակագինը, պարոն Բաբայանը պատասխանեց.
«Ուղղակի մեզ մոտ կան հիդրոէլեկտրակայաններ, եւ սա օգնում է, որ սակագինը պահպանվի: Ծրագիր կա, որ մենք մի քանի տարվա ընթացքում ինքնաբավ երկիր կդառնանք՝ էլեկտրաէներգիայի արտադրման տեսանկյունից, այսինքն երկրի ներսում կարտադրվի էլեկտրաէներգիան: Սա կբերի նրան, որ գնային բարձրացումներ չեն լինի, տատանումները կհասցվեն մինիմումի»:
Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում ողջունում են նաեւ ՀՀ քաղաքացիներին, քանի որ նրանց պայքարը շատ կարեւոր է:
«Բոլորին է հայտնի, թե ինչի համար են պայքարում, դա նաեւ ժողովրդավարության դրսեւորումներից է: Լավ է նաեւ, որ արդեն ՀՀ իշխանություններն էլ արձագանքել են, որքան հասկացա՝ զիջումների են գնացել, կասեցված է, հիմա այս պահի դրությամբ, որ կասեցրել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Պետք է մի բան հասկանալ, որ այս մարդկանց պահանջը մի բան է, որ իշխանություններն էլ չեն կարող դեմ լինել կամ չուզենալ: Պետք է ամեն ինչ խաղաղ եւ ժողովրդավարական ձեւով անել, անել ամեն ինչ, որ պետությունն ու ժողովուրդը շահի եւ չթուլանա»:
GALA tv
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.