Ռոբերտ Մելքոնայնը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հետաքրքիր է քաղաքական գործիչները, կուսակցական կառկառուն դեմքերը, մշտապես Ռոդենի <<Մտածողը>> քանդակի կերպարի մեջ մտածները վա՞տ են զգում, որ իրենցից զզվում են, հիասթափված են , որ իրենց արհամարհում են, նույնիսկ ատում…Որ իրենցից խուսափում են ինչպես բորոտներից, ՁԻԱՀ-ով, ժանտախտով վարակվածներից…
Բաղրամյանի շարժումը ապացուցեց դա` լավն էր, ինչ-որ թարմություն բերեց, լավ հույսեր, լավ ակնկալիքներ…Սակայն…
Սակայն, այն ցավոք ապագա չունի, հեռանկար չունի, այն դառնալու է մի ամորֆ մարմին կամ ինչ-որ քաղաքական ուժի մուտացիա…
Գիտեմ, հիմա թռնելու եք դեմքիս, հիշեցնեք անհիշելին, սկսեք <<խոհեմության>> դասեր տալ, չհամաձայնվել, ընդվզել, վիրավորական մեկնաբանություններ գրել, բայց ճշմարտությունը չասել չեմ կարող…
Ի՞նչ է լինելու… Ի՞նչ է սպասվում…
Կամ այդ շարժումը <<փչանալու է>>, <<ժանգոտելու է>>, սկսի մարել, կառչելով իր իդեա ֆիքսին, առանց իրատեսական գնահատականների, առանց ճկունության դրսևորման, դառնա վարկաբեկվածների, երիցս ձախողվածների խաղալիք, կամ նրանց` ոստիկանական ուժերը <<մաքրելու են>> Բաղրամյան պողոտայից…
Շարժումն ինչ-որ պահ կորցրեց իրեն, երիտասարդներն ինչ-որ տեղ մեծամտացան, ինչ-որ տեղ սկսեցին զգալ իրենց <<գերկարևորությունը>> ազգի, պետության, հայ ժողովրդի ապագայի հանդեպ…Մինչդեռ պետք էր արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում, առանց մտածելու թե ինչ գնահատականներ կտան ձախողյալներն ու հաշվենկատները…
Հենց այդտեղ էլ սխալվեցին, հենց այդտեղից էլ սկսեց փչանալ շարժումն ու ձախողյալների կողմից քաղաքականացվեց…Հայավարի, հայեցի, հային բնորոշ…
Հիշու՞մ եք ֆուտբոլի խաղերը, ոգևորված վանկարկումները, գոռոցները, մեր թիմի առաջին րոպեների ոգևորվածությունը, և… Եվ հետագա պահելաձևը, հիասթափությունը, անկազմակերպվածությունը, հուսահատությունը… Ցավում եմ, բայց ինձ մոտ տպավորություն է, որ մենք Սարոյանների, Ազնավուրների, Շիրազների, Սևակների, Համբարձումյանների, Խաչատրյանների, զորավար մարշալների, մյուս տաղանդավոր անհատների ազգն ենք, բայց ոչ երբեք միասնական, բայց ոչ երբեք համախմբված, բայց ոչ երբեք ազգովի… Պատահական չի, որ միշտ կոլեկտիվ մարզաձևերում մենք տանուլ ենք տալիս…
Մենք միմիյանց քննադատելուց, հայհոյելուց, վարկաբեկելուց ահավոր հիվանդագին հաճույք ենք ստանում…Եվ միասնական ենք…Իսկ սովորաբար ոչ` պառակտված, մասնատված, անհասկանալի ու հաշվենկատ …
Տա Աստված սխալվեմ, սակայն Բաղրամյանի կաթսայում արդեն այլազան <<համեմունքները>>, գունավոր, մայդանացված էմիսարները շատ են, շատ-շատ…Ու ահավոր զզվելի հոտ եմ առնում այդ ամենից…Դա արդեն բաբելոնյան խառնարան է…
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.