Հերթական անգամ Թուրքիայի սահմանապահների թողտւութեամբ Սիրիայի քրդաբնակ շրջաններ ներխուժած ԴԱՀԷՇ-ականները անցնող մի քանի օրերի ընթացքում ջախջախիչ հակահարւածներ են կրել սիրիական եւ մասնաւորապէս քրդական զինեալ ջոկատների կողմից:
Ներքին ճգնաժամ ապրող թուրքական իշխանութիւնները ներքաղաքական անկայուն իրավիճակը ուզում են փոխարինել ՙարտաքին վտանգի՚ քողածածկոյթով…
Գործի են դրւել Էրդողան-Դաւութօղլու հռետորաբանութիւնըª ՙՍիրիան Ասադից ազատելու՚ եւ ՙահաբեկիչներին սաստելու՚ ցինիզմով:
Երկրից ներս քաղաքական կոալիցիա կազմելուց յուսալքւածª թուրքական կառավարութիւնը բանակին հրահանգել է զինուժերը բարձր պատրաստւածութեան բերելու եւ սիրիական տարածքներ ներխուժելու համար: Բարձրաստիճան բանակայինները, սակայն, մերժել են նոր պատերազմ հրահրելու տկարացած կառավարութեան առաջադրանքը, զգուշացնելով, որ Սիրիա ներխուժումն ու հակաքրդական պատերազմի շղթայազերծումը յետադարձ ազդեցութեամբª տարածւելու եւ փոխադրւելու է նաեւ թուրքական սահմաններ, առաւել եւսª քրդաբնակ շրջաններ:
Քրդերի հակադարձը եւս, ինչպէս եւ սպասելի էր, չուշացաւ: ՔԲԿ-ի (Քրդական Բանւորական կուսակցութիւն) 2-րդ ղեկավար Ջեմիլ Բայըքը Թուրքիայի ՙՊատերազմի կառավարութեան՚ արկածախնդրութիւններին հակազդեցª ՙինքնապաշտպանական դիմադրութեամբ՚:
Ծանրակշիռ էին նաեւ արտաքին արձագանգները:
Ռուսաստանը, որտեղ էր գտնւում երէկ Սիրիայի արտգործնախարար Մուալլեմը, հանդէս է եկել Սիրիայի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման օգտին, դատապարտելով դրանց անվտանգութեանը սպառնացող նոր սպառնալիքներն ու սադրանքները:
Իրանը, յանձինս Անկարայում իր դեսպանի, Սիրիա
ներխուժումը միջազգային օրէնքի կոպիտ խախտում բնութագրելով, ուղղակիօրէն Թուրքիայի ղեկավարութեանը յորդորեց զերծ մնալ տարածաշրջանը նոր արհաւիրքների մատնելու ռազմատենչութիւններից:
Ինչքանով են ականջալուր լինելու Թուրքիայի իշխանաւորները ներքին թէ° արտաքին զսպիչ ազդանշաններին, ցոյց կը տայ մօտ ապագան:
Այլապէս, ինչպէս քաղաքական փորձագէտներն են կանխատեսելª Էրդողան- Դաւութօղլու ներքին եւ յատկապէս արտաքին ցնորամիտ քաղաքականութեան տրամաբանական աւարտը լինելու է Իրաքի ու Սիրիայի օրինակովª Թուրքիայի տրոհումն ու անկայուն վիճակի շարունակականութիւնըª ծանր ու անկանխատեսելի հետեւանքներով:
ՙԱԼԻՔ՚ ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.