Օբուդսմենի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը` մենք հույս ենք հայտնում, որ խնդիրները կկարգավորվեն փոխըմբռնման մթնոլորտում եւ իրավունքի շրջանակներում:
Այդ նպատակով հակադիր բոլոր կողմերին հանդուրժողականության եւ օրինապահության կոչ եմ անում, ինչպես նաեւ ներկայացնում տվյալ իրավիճակի վերաբերյալ միջազգային իրավունքի եւ ներպետական օրենսդրության ամփոփ հիշեցումը:
Հայտնի է, որ հավաքների ազատության իրավունքը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկն է: Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, որի ապահովմանն է ուղղված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը: Օրենքն, իր հերթին, լայն պաշտպանություն է նախատեսում խաղաղ բնույթ ունեցող հավաքների համար՝ ամրագրելով, որ իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ անցկացվող հավաքն անգամ ենթակա է պաշտպանության, եթե ունի խաղաղ բնույթ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ գործերով կայացված իր վճիռներով մշտապես արձանագրել է, որ ցանկացած մեծամասշտաբ հավաք հասարակական վայրում ախուսափելիորեն անհարմարություն է պատճառում բնակչությանը: Թեեւ ցույցը հասարակական վայրում կարող է առաջացնել առօրյա կյանքի որոշակի խաթարում, այդ թվում՝ երթեւեկության խաթարում, սակայն, շատ կարեւոր է, որպեսզի պետական մարմինները ցուցաբերեն որոշակի աստիճանի հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի չիմաստազրկվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքների ազատության իրավունքը (Galstyan, §§ 116-117, Bukta and Others, § 37): Ընդ որում, հանդուրժողականության պահանջվող աստիճանը չի կարող որոշվել վերացական եղանակով: Դատարանը պետք է գնահատի կոնկրետ գործի հանգամանքները եւ հատկապես, առօրյա կյանքի խաթարման աստիճանը ( Primov and Others v. Russia):
Ընդհանրապես, այն հարցը, թե որ պահից հավաքն այլեւս չի կարող համարվել ժամանակավոր բնույթ ունեցող, պետք է որոշվի յուրաքանչյուր դեպքի անհատական հանգամանքներից ելնելով: Հավաքների ազատության իրավունքի ապահովման առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված անկյունաքարային մոտեցումը դրսեւորվում է ցուցարարների համար` իրենց տեսակետները արտահայտելուն ուղղված բավարար հնարավորության ապահովման մեջ: Եթե հավաքը մեծ անհարմարություն չի պատճառում այլ անձանց, ապա իշխանությունները պետք է համապատասխանաբար` հավաքի ժամանակավոր լինելու պայմանը գնահատելիս առաջադրեն առավել մեղմ պահանջներ:
Պետք է նշել նաեւ, որ պետությունը կարող է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավաչափ սահմանափակումներ կիրառել հավաքների ազատության իրավունքի իրականացման նկատմամբ: Հասարակական վայրերում հավաքների ազատության իրավունքի սահմանափակումները կարող են ծառայել այլ անձանց իրավունքների պաշտպանությանը՝ անկարգությունները կանխելու եւ երթեւեկության կանոնակարգված ընթացքը ապահովելու նպատակով (Éva Molnár v. Hungary):
Ինչ վերաբերում է փողոցների արգելափակմանը՝ որպես բողոքի մարտավարություն, դա կարող է որոշակի հանգամանքների պարագայում սահմանափակվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան (Lucas v. UK): Cisse v. France գործով, Փարիզում երկու ամիս շարունակ եկեղեցում գտնվող 200 ապօրինի ներգաղթած անձանց դուրսբերումը եկեղեցուց ճանաչվել է որպես միջամտություն դիմողի հավաքների ազատության իրավունքին (թեեւ արդարացվել է հանրային առողջության սկզբունքի հիման վրա):
Çiloğlu and Others v. Turkey գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շեշտել է, որ միջնակարգ դպրոցի մոտ ամենշաբաթյա (յուրաքանչյուր շաբաթ, շաբաթ օրերին առավոտյան երեք տարուց ավելի ժամանակահատվածում) անօրինական գործադուլները, որոնցում ներգրավված էին մոտ 60 անձ, վերածվել էին գրեթե մշտական բնույթ ունեցող իրադարձության, ինչը խոչընդոտում էր տրանսպորտի երթեւեկությունը, խախտում էր հասարակական կարգը եւ անդորրը: Նախորդող ցույցերի տեւողությունն ու քանակը հաշվի առնելով՝ ցույցի ցրումը չէր դիտարկվել որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
Éva Molnár v. Hungary գործով կայացված վճռով կոնկրետ գործի հանգամանքները հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտավ, որ Ոստիկանությունը ցուցաբերել է անհրաժեշտ հանդուրժողականություն, թեեւ ցույցի անցկացման վերաբերյալ նախապես տեղեկացված չի եղել: Դատարանի գնահատմամբ, սակայն, ցույցն անխուսափելիորեն խաթարել էր տրանսպորտի երթեւեկությունը եւ հասարակական կարգի որոշակի խանգարման հանգեցրել:
Հաշվի առնելով բոլոր վերոգրյալ սկզբունքները եւ չափորոշիչները, հավաքների ազատության հիմնարար իրավունքի ապահովման կարեւորությունը, ինչպես նաեւ Ոստիկանության կողմից կամայականության արգելքի, համաչափության եւ վարչարարության այլ սկզբունքների պահպանման կարեւորությունը՝ կոչ եմ անում ՀՀ Ոստիկանությանը ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն, հավաքի առնչությամբ յուրաքանչյուր գործողություն հիմնավորել հետեւողական եւ իրավաչափ փաստարկներով՝ միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ ապահովելով միատեսակ մոտեցում, հայեցողական լիազորություն իրականացնելիս առաջին հերթին առաջնորդվել մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ:
Ուզում եմ նշել, որ ցուցարարներ կողմից «ՍԱՆԻՏԵԿ» ընկերության սեփականությունը հանդիսացող աղբամանների տեղափոխումը, ապօրինի տիրապետումը կամ վնասումը կարող է առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Նման գործողություններով ցուցարարները խափանում են ընկերության բնականոն գործունեությունը, քանի որ ընկերությունը պատասխանատվություն է կրում աղբահանության գործընթացի հետ կապված իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, ինչն էլ իր հերթին կարող է առիթ դառնալ Ոստիկանության կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Հիշեցնեմ, որ հունիսի 23-ի միջադեպի կապակցությամբ մենք վարույթ ենք հարուցել: Մեր հրատապ գրությանն ի պատասխան՝ Ոստիկանությունից խնդրել են հարցադրումներին պատասխանել մինչեւ հուլիսի 5-ը՝ պայմանավորված հանգամանքների լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությամբ: Հունիսի 23-ի դեպքերի վերաբերյալ մեր որոշումը կկայացվի Ոստիկանության պաշտոնական պատասխանից հետո հնարավորինս սեղմ ժամկետում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.