Շաբաթվա աստղագուշակը. 29.06.2015-05.07.2015
Խոյ. Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս, շաբաթվա ընթացքում հետևել իրենց հոգեկան և նյարդային վիճակին: Եկել է ժամանակը կանգ առնելու և շուրջը նայելու: Դա կօգնի վերանայել ձեր պլանները և որոշումները: Նշանի, որոշ ներկայացուցիչներ շեղվել են ճիշտ ճանապարհից: Հետևե՛ք խորհուրդներին:
Ցուլ. Ցուլերի համար սկսում է բարեհաջող ժամանակ՝ ցանկացած գործ ծրագրելիս: Ողջ շաբաթ կզգաք՝ վստահ, առաջնորդ և լի էներգիայով, ձեզ կսատարեն ընկերները և ընտանիքը: Շաբաթվա վերջում, մի գուցե ստանաք շահավետ գործնական առաջարկ: Հանգստյան օրերին ավարտին հասցրեք սկսած գործերը:
Երկվորյակ. Համաձայն աստղերի, երկվորյակները այս շաբաթ կլինեն չհասկացված շրջապատի մարդկանց կողմից: Աստղերը խորհուրդ են տալիս՝ պետք չէ բոլորին ապացուցել ձեր ճիշտ լինելը, պետք չէ միշտ տեսակետներ հայտնել: Եթե ուզում եք հաջողության հասնել, ապա ձեր մտքերը մի՛ բարձրաձայնեք, և արեք այնպես՝ ինչպես ճիշտ եք գտնում:
Խեցգետին. Խեցգետիններն այս շաբաթ պետք է, որքան հնարավոր է քիչ հոգսեր վերցնեն իրենց վրա: Մի փորձեք ամենակարողի տպավորություն թողնել, նամանավանդ նրանց մոտ ովքեր չեն հավատում: Վերցրեք ձեր ուսերին այն, ինչը կարող եք ավարտին հասցնել: Դա կպահի ձեր նյարդերը հանգիստ վիճակում և կազատի ավելորդ հոգսերից:
Առյուծ. Աստղերը առյուծներին խորհուրդ են տալիս այս շաբաթ վերջապես սկսել այն գործը, որը վաղուց պտտվում է նրանց մտքում: Մի հետաձգեք պլանները, քանի որ դրանք ձեզ նոր ուժ կտան: Այս շաբաթ, եթե ինչ որ բան ցանկանաք ապա անպայման արե՛ք, մի նայեք, թե՝ շրջապատը ինչ կասի: Ժամանակն է սկսել անել այն՝ ինչ ձեզ է դուր գալիս:
Կույս. Կույսերի համար կլինի հանգիստ շաբաթ՝ առանց լարվածության և ուրախ: Ամեն ինչ դանդաղ առաջ կգնա, դա կօգնի, որպեսզի լավ ծանր ու թեթև անել ինչ ունեք, նաև այն՝ ինչ չունեք: Մի շտապեք, թողեք ամեն ինչ իր հունով գնա: Հիմա ամենակարևորը ներքին խաղաղությունն է:
Կշեռք. Դուք պետք է զինվեք համբերությամբ և կառավարեք ձեզ: Շաբաթվա առաջին կեսը կանցնի շատ լարված և ծանրաբեռնված: Մի՛ փորձեք շատ բան անել, կարճ ժամանակահատվածում: Խնդիրները լուծեք հանգիստ և խաղաղ ճանապարհներով: Հանգստյան օրերը անցկացրեք ակտիվ:
Կարիճ. Կարիճների համար սկսվում է բարեհաջող ժամանակ, որպեսզի կարգի բերեն իրենց հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ: Կա հավանականություն նոր ծանոթներ ձեռք բերելու, որոնք հետագա գործերում կարող են օգնել ձեզ: Ուշադիր եղեք շրջապատի մարդկանց հանդեպ:
Աղեղնավոր. Աղեղնավորները այս շաբաթ կլինեն իրենց շրջապատի խինդն ու ուրախությունը: Ձեր էներգիան դեպի ձեզ կձգի շատերին: Շաբաթվա երկրորդ կեսը աղեղնավորներին սպասվում է հանդիպում ընկերների հետ: Շաբաթը կանցնի հանգիստ և անհոգ:
Այծեղջուր. Այս շաբաթ աստղերը հորդորում են ձեզ զբաղվել ձեր արտաքինով և անձնական կյանքով: Պետք չէ ուժերը վատնել ուրիշներին օգնելով: Կարողացեք ասել՝ ո՛չ, հատկապես նրանց, ովքեր անընդհատ խլում են ձեր ժամանակը: Զբաղվեք մի բանով, ինչը երջանկություն և բավարարվածություն կբերի ձեզ:
Ջրհոս. Այս շաբաթ փորձեք ավարտին հասցնել այն գործերը, որոնք արդեն բավական ժամանակ է չեք կարողանում ավարտել: Վերջապես որոշում կայացնել է պետք, մի մտածեք հետևանքների մասին, եթե անհրաժեշտ է կատարեք ընտրություն, կամ, կայացրեք կարևոր որոշում, այստեղ վախը միայն կխանգարի:
Ձուկ. Ձկները այս շաբաթ պետք է կենտրոնանան ամենակարևոր հարցի վրա: Մի վատնեք ձեր էներգիան՝ անելով մի քանի գործ: Կարևորություն տվեք այն գործին, որը իսկապես կարևոր է և անհրաժեշտ է ձեզ: Հանգտյան օրերին կարգի բերեք ձեր հարաբերությունները մտերիմների հետ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.