Կարեն Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի պարոն ոստիկանապետ, վերջին օրերին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում Թատրոն 32-ը այսօր հնարավորություն չունեցավ կազմակերպել նախօրոք պլանավորած «Պարույր Սևակ» ներկայացումը, քանի որ հանդիսատեսը չի կարողանում մոտենալ թատրոնի շենքին և տոմսարկղին, ու մենք ստիպված եղանք չեղյալ հայտարարել ներկայացումը։ Այդ պատճառով մեզ մոտ միտք առաջացավ այսօր այնուամենայնիվ խաղալ բեմում՝ ազատ մուտքով դահլիճ հրավիրելով 350 քաղաքացիների՝ դիտելու մեծ բանաստեղծին նվիրված ներկայացումը։ Ներկայացմանը հրավիրում ենք երկու կողմում էլ կանգնած մեր համաքաղաքացիներին։ Նրանց, ովքեր խաղաղ և արդարացի պահանջով դուրս են եկել փողոց նստացույցի, և նրանց, ովքեր իրենց ծառայությամբ պահպանում են հասարակական կարգը: Հաշվի առնելով վերջին երկու օրերի երկկողմանի խաղաղ մթնոլորտը, առաջարկը կարծում ենք իրատեսական է, իսկ ներկայացման էմոցիաները վստահ ենք նոր, դրական լիցք կհաղորդեն երկու կողմերում էլ արդեն օրեր շարունակ կանգնած մեր քաղաքացիներին :
Պարոն ոստիկանապետ, հիշելով Ձեր յուրահատուկ վերաբերմունքը թատրոնին, ակնկալում ենք Ձեր դրական պատասխանը և Ձեզ նույնպես հրավիրում ենք մեր ներկայացմանը։ Առաջարկին դրական պատասխան տալու դեպքում, տեխնիկակապես պատրաստ լինելու համար, խնդրում ենք տեղեկացնել այսօր մինչև ժամը 17.00:
Թատրոնի հասցեն է ՝ Բաղրամյան 17 (ճարտարապետների միության շենք) Ներկայացման սկիզբը 19։00-ին ։ Տևողությունը 75 րոպե։
Հարգանքներով ` 32 թատրոնի գեղ. ղեկավար և ռեժիսոր Կարեն Բաբաջանյան
Հ. Գ. Ի դեպ այս պահին քաղաքի միակ «շրջափակված» թատրոնն ենք»։ )))
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.