ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Արթուր Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել:
Արթուր Ս.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի լիազորություններ, ՊԲ զորամասի հետախուզական դասակի հրամանատար Ռ. Հ.-ի կողմից ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Ռ. Հ.-ի օգտին գործողություններ կատարելու, դատարանի կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքեր ստեղծելու համար նրանից պահանջել է խոշոր չափերով` 300 հազ. ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, քննիչը 2015 թվականի մայիսի 18-ին` աշխատանքից ազատվելուց հետո, կաշառք ստանալու պատրվակով, խաբեությամբ Ռ. Հ.-ից զգալի չափերով հափշտակություն կատարելու և նրան խոշոր չափերով կաշառք տալու փորձին դրդելու դիտավորությամբ, զանգահարել է վերջինիս և խեղաթյուրելով իրականությունը` ի սկզբանե նպատակ չունենալով կաշառքի առարկան փոխանցել դատախազին, պնդել է, իբրև, դատախազին կաշառք տալու անհրաժեշտության մասին և հորդորել է իրեն փոխանցել 200 հազ. ՀՀ դրամ:
Այնուհետև նախկին քննիչը Ռ. Հ.-ի հետ հեռախոսային զրույցի ընթացքում` կաշառք ստանալու պատրվակով, խաբեությամբ զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, խեղաթյուրելով իրականությունը` պահանջել է 500 հազ. ՀՀ դրամ` որպես մեղադրանքը դատարանում պաշտպանողին տրվելիք կաշառք, սակայն Արթուր Ս.-ն, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը:
Արթուր Ս.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
- 14:10Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.