Այսօր ԱԺ-ում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: — գրում է aravot.am: Նրան լսելուց հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն արձագանքեց. «Ա՜յ, տիկին Հրանուշ, այնպես սիրուն եք ներկայացնում, ոնց որ դուք ուրիշ աշխարհում եք, մենք՝ ուրիշ»: Արամ Մանուկյանը դժգոհեց. «Ռաֆայելյան վարժարանը, Մելքոնյան վարժարանը հայապահպանության համար չէ՞ր, ուրիշ ազգեր չունեին: Մշակույթի, կրթական օբյեկտները ոչնչացրինք, հիմա էլ խոսում ենք հայապահպանությունի՞ց:
Արամ Մանուկյանը հետաքրքրվեց նաև, թե Նոր Հալեպի կառուցման համար հիմնադրամ էին բացել, այդ գործն ո՞ւր է հասել. «Ես ինչո՞ւ եմ այդպես ոչ հաճույքով լսում ձեր հաղորդումները, իրավիճակը լրիվ ուրիշ է, տիկի՛ն Հակոբյան, բացարձակ ուրիշ: Սփյուռքի մեր հայրենակիցները ուղիղ երկու անգամ նվազեցրել են տրանսֆերտները, դեպի ՀՀ, ներդրումները 2 անգամ պակասել են: Կտրուկ պակասում է ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը, բիզնես սկսելը, Հայաստան գալը: Դուք կառավարության անդամ եք, այսպես Արի տուն ասելով՝ խնդիրը չի լուծվի, մի ամբողջ իշխանություն ասում է՝ գնա տնից, ո՞նց է խնդիրը լուծվելու: Այսպես չի կարելի ասել՝ համերգ, գիրք, տպագրություն, շատ լավ է: Բայց երկիրը ձեռից գնում է, հո թռուցիկով չի, երգուպարով չի»: Հրանուշ Հակոբյանը բորբոքվեց. «Ի՞նչ անենք, գործ չանե՞նք, ձեռքներս ծալենք նստե՞նք, գամ ստեղ նստեմ կմկմամ, որ դուր գա՞մ: Որպես կառավարության անդամ իմ առաջ խնդիր է դրված ծրագրեր իրականացնել, և ես այսօր հայտարարում եմ, որ ծրագրեր իրականացրել եմ: Չենք տապալվում, Սփյուռքի հետ կռիվների մեջ չենք մտնում և Սփյուռքը մեզ վստահում է»:
Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Ռաֆայելյան վարժարանը փակվել է 1996-ին: Բայց եթե հետո էլ փակվեր՝ Սփյուռքի նախարարությունը ոչինչ անել չէր կարող. «Այո, դժվարություններ կան, հայկական դպրոցների նկատմամբ կա արդեն վերապահում, մարդիկ ուզում են ավելի ճոխ դպրոցներ: Սա ակնհայտ է: Ծնողներին համոզել այսպես հեշտ չի: Հեշտ չի, հենց ես ասեցի՝ իրենք էլ ինձ կլսեն ու չեն տանի կողքի որակավորում ունեցող դպրոց, կբերեն ավելի ցածր դպրոց»:
Հ. Վ. Տիկ. Հրանուշը չգիտի՞ թե չի ուզում ասել, որ մարդիկ ավելի ճոխ դպրոցներ չեն ուզում, այլ սփյուռքում հայկական դպրոցների վարձավճարներն այնքան բարձր են, որ մարդիկ չեն կարողանում երեխաներին հայկական դպրոց տանել: Եւ խոսքը բոլորովին էլ այն մի քանի տոկոսի մասին չէ, որոնք ի վիճակի են երեխաներին բարձրակարգ դպրոցներ տանել: Ու փակվում են հայկական վարժարանները մեկը մյուսի հետևից մեր անուշադրության ու փնթի կառավարման արդյունքում: Իսկ հայ կրթօջախը հայապահպանման հիմքն է: Մենք մատերի արանքով ենք նայում երևույթին, հաշտ այն մտքին, որ մի քանի սերունդ հետո հայը միայն իր արմատներն է հիշելու:
Նույն կերպ նաև հայկական եկեղեցին է վարվում՝ բարձր վարձավճարի արդյունքում պսակն ու կնունքը շատերը գերադասում են կատարել օտար եկեղեցում: Մեր իշխանությունը չի գիտակցում, որ սրանք մանրուքներ չեն, և վաղը մեր դիմաց գալու է մի սարսափելի պատկեր, որ այսօր մենք կերտում ենք ամենաթողությամբ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.