Մոր սպանության մեջ մեղադրվող որդու՝ Սամվել Դարբինյանի պաշտպան Անահիտ Եսայանն այսօր միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական և դատահոգեբանական ստացիոնար համալիր հանձնաժողովային փորձաքննություն:
Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում այսպիսի փորձաքննություն չի նշանակվել, սակայն նկատի ունենալով, որ իր պաշտպանյալը նախաքննության ընթացքում տվել է հակասական ցուցմունքներ, դատաքննության ընթացքում ժխտում է իր առնչությունը դեպքին՝ պաշտպանը գտնում է, որ իր պաշտպանյալի վարքագծում առկա են խուճապային տրամադրություններ, որոնք, հնարավոր է, անմիջապես դեպքի հետ են կապված:
Պաշտպանը գտնում է, որ քրեական գործի լրիվությունն ապահովվելու համար անհրաժեշտ է որպեսզի նշանակվի այս փորձաքննությունը՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը.
Սամվել Դարբինյանը տառապե՞լ է արդյոք մեղսագրվող արարքի ժամանակ կամ մինչ այդ որևէ հոգեկան հիվանդությամբ, հոգեկան գործունեության ժամանակավոր, խրոնիկ խանգարմամբ, տկարամտությամբ, թուլամտությամբ կամ գտնվե՞լ է արդյոք այլ հիվանդագին վիճակում:
Ներկայումս Սամվել Դարբինյանն ինչպիսի՞ հոգեվիճակում է գտնվում, կարո՞ղ է արդյոք ընկալել քրեական գործի քննության ընթացքը, քննության ընթացքում կարո՞ղ է ընկալել գործի համար կարևոր հանգամանքներ և նրան առաջադրված հարցերին տալ ադեկվատ և ոչ երևակայական պատասխաններ:
Արդյոք տառապե՞լ է որևէ հոգեկան հիվանդությամբ, եթե՝ այո, ապա՝ ինչպիսի՞:
Արդյոք նա գտնվե՞լ է հոգեկան խիստ հուզմունքի, ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, կամ գտնվե՞լ է արդյոք հոգեկան այնպիսի հուզական վիճակում, որը կարող էր էապես ազդել նրա գիտակցության կամ անգործունեության վրա, թե՝ ոչ:
Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալը չարաշահել է ալկոհոլը, և պաշտպանական կողմը գտում է, որ հնարավոր է ալկոհոլի չարաշահումն ինչ-որ ձևով նրա վարքագծի վրա անդրադարձած լինի:
Մեղադրող դատախազն առարկությամբ հանդես եկավ՝ նշելով, որ միջնորդությունն անհիմն է և ենթա մերժման: Ինչպես քրեական գործի նյութերում, այնպես էլ ողջ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների, այդ թվում՝ ամբաստանյալի ցուցմունքի հետազոտումից որևէ կասկած չկա, որ նա նման հիվանդություններով տառապում է կամ տառապել է:
Ինչ վերաբերում է «խճճվելուն», ապա մեղադրողը կարծիք հայտնեց, որ ամբաստանյալն այնքան է գործին հակադրվող փաստեր ներկայացել, դրա համար էլ խճճվել է:
Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի տուժողի իրավահաջորդին, որից հետո որոշում կկայացնի միջնորդության վերաբերյալ:
Ըստ մեղադրանքի՝ 45-ամյա Սամվելը բնակվել է մոր հետ նույն բնակարանում և, ցավագին ընդունելով իր խմելու վերաբերյալ մոր դիտողությունները, խմած ժամանակ վիճաբանել է նրա հետ ու դիտավորությամբ բութ, կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար ծանր մարմնական վնասվածքներ, սպանել նրան:
Սամվելին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
«Փաստինֆո»
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.