Մայիսի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հյուրընկալվեց Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում:
Այցի նպատակն էր ծանոթանալու ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործակցությամբ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հենքի վրա Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ծրագրին:
Դեսպան Միլսին ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոն և Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Ահարոն Քամինգսը:
Ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց Ինստիտուտի զարգացման ներկա փուլը և գործունեության գիտական արգասիքները: Նա նշեց, որ Ինստիտուտը ռազմավարական խաղերի մեթոդաբանության կիրառմամբ կազմակերպել է մի շարք ռազմավարական-քաղաքական ֆորումներ, իսկ այս տարվա հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալու է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա խորհրդաժողովը: Հյուրերը ծանոթացան նաև Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին:
Քննարկումը ծավալվեց գիտական խորհրդի դահլիճում, որտեղ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտ և հրավիրյալ պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ուղղությամբ իրականացված նորարարական աշխատանքները՝ նշելով Ինստիտուտի գիտնական-վերլուծաբանների՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում անցկացվող գիտական ստաժավորումների կարևորությունը: Դեսպան Միլսը, նույնպես լինելով ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտ, կարևորեց ամերիկյան մոդելով Հայաստանում ազգային համալսարանի ստեղծման ծրագիրը՝ այն համարելով պաշտպանական-անվտանգային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը որակական նոր մակարդակ հաղորդելուն ուղղված ինտելեկտուալ հարթակ:
Հանդիպմանը մասնակցող Ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Ինստիտուտի պետի տեղակալ ուսումնական մասի գծով, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ գնդապետ Վազգեն Մարգարյանը, Ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Արմեն Զաքարյանը, ինստիտուտի գիտնական-վերլուծաբաններ քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը և Արման Գրիգորյանը մանրամասներ ներկայացրին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական և հետազոտական բաղադրիչների վերաբերյալ:
Դեսպան Միլսը իր գոհունակությունը հայտնեց ԱՄՆ-ի պաշտպանական-գիտակրթական Օլիմպոս հանդիսացող ազգային համալսարանի հետ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական արգասաբեր համագործակցության կապակցությամբ:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.