2009 թ.ն չարախոսության սև ամպերը սև ստվերներ թափեցին մեր գլխին: Աշխատանքից ազատված և արդեն թոշակառու այն ծերուկը, ով իրեն հռչակում էր որպես Կատարինեի հերթական սիրեկան, չարախոսում էր նրան ամենուրեք, ամեն ժամ և ամենքի մոտ: Ծիծաղելի է, երբ սեռական անզորությունը մարդու մեջ խանդը վերաճում է նախանձի: Այս դեպքում նախանձ մարդը դառնում է զազրախոս, ստապատիր պատմություններ հորինող,նվաստ:
Կատարինեն արհամարհում էր բոլոր ժանրերի ասեկոսեները, դրանք վերագրելով հասարակության ստորին դասի հոգեբանությանը: Քաղաքակիրթ երկրներում, նրա բնորոշմամբ, մարդու ֆանտազիան ձգտում է դեպի բարձրագույն արժեքները:
— Ինձ չի զարմացնում բամբասանքը,- հեգնական ժպիտով ասաց Կատարինեն:- Որքանով որ փոքր է որևէ երկրի մակերեսը, այնքանով սահմանափակ մտածողությամբ փոքրոգի է տվյալ երկրիբնակիչը: Մեծ մարդիկ մեծահոգաբար են նայում ամուսնություններին ու ամուսնալուծություններին, ընտանիքներում տիրող սիրո ու խարդավանքի տեսարաններին:
Ես ուշադրությաUբ համակ լսում էի նրան և պատկերացնում այն երևելի կերպարներին, ովքեր պատմությանը հայտնի են իրենց անհատականությաUբ, նաև սիրային արկածներով, դեգերումներով ու մոլորությւոններով: Իրենց գեղեցկությամբ ու դերասանական շնորհքով փայլող կանանց մեծ մասը տղամարդ էին ընտրում միայն սեփական ցանկությաUբ: Նույն ցանկությամբ նաև լքում էին իրենց ունեցած տղամարդուն, եթե վերջինս չէր կարողանում բավարարել կնոջ ինտելեկտուալ ու սեքսուալ պահանջները:
Այս տեսակի փառատոչոր կանանցից հիշարժան են դերասանուհիներ Էլիզաբեթ Թեյլորը, Բրիջիդ Բարդոն, Օռնելա Մուտին և ուրիշներ: Այս երևույթը գալիս է վկայելու, որ պոռնկուհին ավելի շուտ կարող է դերասան դառնալ, քան դերասանուհին՝ պոռնկուհի: Նկատենք, որ երկուսն էլ հարազատ ու նվիրված են իրենց զբաղմունքին: Այս երևույթը առավել ակներև էր արվեստագետների կյանքում: Կատարինեն բացառիկ դեմք չէր կանանց մեջ, թեև օժտված էր արվեստագետին հատուկ բոլոր տվյալներով: Ուներ տնտեսագիտական միտք, գրականագիտական ճաշակ և մտավորականին բնորոշ աշխատասիրություն:
2009 թ. վերջին Կատարինեի աջ քունքի մոտ և ձախ ձեռքի վրա նկատվում էին ուռուցքներ, որպիսիք
թեթևակի աճում էին և անհանգստացնում մեզ: Մտածեցինք դիմել բժշկին և հեռացնել դրանք, որպեսզի ազատվեինք ավելորդ հոգսից:
ԴեկտեUբերի 25-ին սկսվեց և ավարտվեց երկու ժամ տևած վիրահատությունը, և նույն օրը վերադարձանք Կատարինեի աշխատավայր, որտեղ հանգստի սենյակում նա հանգստացավ մինչև աշխատանքային օրվա ավարտը: Երեկոյան, ինչպես միշտ, նա նստեց մեքենան, և ես օրվա վերջում հրաժեշտի համբույր տալով՝ նրան ճանապարհեցի տուն:
Այնուհետև պաnբերաբար գնում էինք վիրակապության: Չորրորդ և վերջին վիրակապությունից վերադառնալիս, 2010 թ. հունվարի 9-ի առավոտյան Կատարինեի ձեռքի հերախոսին զանգահարեցին:
Երկու բառ խոսելուց հետո, սկսվեց մի ահավոր հեկեկանք…
— Պապան մահացավ,- արցունքների միջից հազիվ արտաբերեց նա:- Ինձ իջեցրեք մեր տան մոտ:
Ես կարկամեցի: Սփոփանքի խոսքեր չէի գտնում: Այսպիսի պահերին լռությունն իրավամբ խաղաղեցնող էր:
Կատարինեն ծնողագետ ու բարեկամասեր մարդ էր և օգտակար բոլոր նրանց, ովքեր ափ էին պարզում որևէ խնդրանքով: Հորը թաղելուց հետո նա ավելի փխրուն դարձավ: Լավություն էր անում անգամ իր հանդեպ չարություն ցուցաբերած, իրեն երբևէ վարկաբեկած մարդկանց: Բայց ներքուստ պահում էր իր խռովքը սեփական ճակատագրից: Միայն շնորհակալ էր ինձ ունենալու համար, հա-մոզված լինելով, որ ես նույնքան գոհ եմ իմ ճակատագրից՝ իրենով ապրելու համար:
Մեր հարաբերությունների շաբաթը յոթ օրից էր, ներառյալ կիրակին, երբ անխափան աշխատում էր իմ խոփը նրա բYազդի դաշտում: Կենակցում էինք՝ նա վառյակի ցանկությաUբ՝ հաճախակի, իսկ ես աքաղաղի իրավունքով՝ պարտադիր: Մեր կենակցության ընթացքում նա ջանք չէր խնայում ինձ սեռապես տրամադրելու համար, ինչպիսի դեպքերում տղամարդը անպատասխան չի թողնում կնոջ պահանջները: Այնպես որ, մեր զույգն ապրում էր երջանկություն՝ հանուն սեռական բավականության և սեռական հաճույք՝ երջանիկ ապրումներին ի զոհաբերություն: Այդ պատճառով էլ մենք ակամա Աստծուն փառք էինք տալիս իրար արժանանալու համար:
Կատարինեին մեծարելու հնարքներից մեկն էլ նրա դիմանկարներն ի ցույց դնելն էր: Այս դիմ անկարները մեծադիր էին և առայժմ ցուցադրվում էին տիկնոջ նախ աշխատասենյակում և ապա տեղափոխվում հանգստյան սենյակ՝ որպես պահոց վայր: Իմ նպատակն էր բացել մեկ դիմանկարի ցուցահանդես, և այդ մեկը Կատարինեի դիմանկարն էր լինելու: Ցավոք, իրադրության փոփոխության պատճառով իմ այդ ցանկությունը մնաց կիսակատար: Չնայած, որ ունեինք համատեղ լուսանկարների շքեղադիր ալբոմներ:
2010 թ. ամռանը Կատարինեն չմեկնեց ամառանոց, չգնաց շրջագայության, այլ մնաց Հայաստանում ՝ ինձ հետ տոթին ու փոշուն իր նորաբաց բնակարանի բարենորոգմամբ զբաղվելու: Բնականաբար, ես չէի կարող հեռանալ Կատարինեից, ելնելով նրա անառարկելի պահանջից՝ մնալ իր կողքին: Սակայն կար նաև այլ պատճառ՝ Կատարինեն ուներ առողջության հետ կապված խնդիր՝ ինչ-որ ներքին ցավեր էր զգում և դրանք տանում լռությաUբ: Առաջ նա օգտագործում էր հակաբեղմնավորիչ հաբեր՝ հղիությունից պաշտպանվելու համար: Հիմա չէր օգտագործում դրանք, բայց թուլություն էր զգում: Ես խնդրեցի գնալ ստուգման: Ծուլացավ, ամաչեց, չուզեց: Ես պարտադրեցի գնալ ստուգման: Ստիպված գնաց և ստուգումները պարզեցին, որ անհրաժեշտ է ստացիոնար բուժում ընդունել, քանզի ներքին օրգաններում վարակի ախտանշաններ են նշմարվում: Ես ընկա հոգեկան տանջանքների մեջ:
Որտեղի՞ց եկավ այս վարակը, ինչպե՞ս ներխուժեց այս կնոջ օրգանիզմ: Մանավանդ, որ ես նրա միակ կենակիցն եմ այսօր: Ժամ առ ժամ գնում էի դեպի խելագարություն: Կատարինեն ինձ հորդորում էր գնալ սոնոգրաֆիայի: Ես գնում էի քննության ենթարկվում ու բերում իմ քաջառողջությունը վկայող բժշկական տեղեկանք: Կասկածները համառորեն հետապնդում էին ինձ: Մի՞թե Կատարինեն վարակակիր էր: Ումի՞ց պիտի վարակվեր, երբ նրա նախկին սիրեկանը պատմում էր, որ ինքը այս կնոջը դասական ձևով չէր կենակցում:
Եվ, վերջապես, բժիշկները հայտնեցին, որ հաճախ վարակը թաքնվում է օրգանիզմում երկար ժամանակ և հետո գլուխ է բարձրացնում:
Ես հանգստացա:
2010 թ. հոկտեմբերի 5-ին, երեքշաբթի օրը Կատարինեին վիրահատեցին և հեռացրեցին նրա արգանդը: Հիվանդանոցում նա մնաց երեք օր և երեք օր ես հպատակի հնազանդությաUբ այցելում էի նրան, սիրահոժար կերպով կատարում նրա հանձնարարությունները: Հոկտեմբերի 8-ին Կատարինեն դուրս գրվեց հիվանդանոցից, գնաց տուն և պատրաստվեց աշխատանքի գալ: Հոկտեմբերի 11-ին, երկուշաբթի օրը ես նրան գտա աշխատանքի վայրում:
Վերածնվեց մեր կյանքը՝ նոր խոստումներով, սիրով, գորովանքով, ներդաշնակությամբ, ինչպես որ անցյալում էր:
Մերուժան
Շարունակելի…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.