Հեպատիտ B-ով հիվանդներին զարգացած երկրներում, նույնիսկ Ռուսաստանում բանակ չեն տանում: Այն վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը բերում է դեղնախտի կամ այլ ծանր պաթոլոգիաների, իսկ քրոնիկական ընթացքի ժամանակ առավել վտանգավոր հետևանքներ է ունենում՝ ընդհուպ լյարդի ցիրոզն ու քաղցկեղը: Բայց Հայաստանը, ինչպես հայտնի է, զարգացած երկիր չէ, և մեր զինապարտների համար նորմալ երկրների պայմանները չեն գործում, ինչն առաջացնում է հավաքագրված հիվանդների և նրանց ծնողների դժգոհությունը: Մեր տեղեկություններով, նրանցից մեկն առաջիկայում դատի է տալու պաշտպանական գերատեսչությանը հեպատիտ B-ով հիվանդին զորակոչելու համար:
Ըստ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2013 թվականի ապրիլի 8-ի հրամանի, որով սահմանվում է «Զինապարտների և զինծառայողների առողջական փորձաքննության կարգը», հեպատիտ B-ն թեթև հիվանդություն է համարվում, որով տառապողները չեն ազատվում ժամկետային զինվորական ծառայությունից: Այս օրենքի 18-րդ հոդվածում գրված է, որ հեպատիտ B-ի անտիգենակրությունը խոչընդոտ չէ զինվորական ծառայության անցնելու համար, և որ «Հեպատիտ A-ի միջին և ծանր, հեպատիտ B-ի հայտնաբերման դեպքում բուժումն իրականացվում է ինֆեկցիոն բաժանմունքներում՝ բուժման ավարտից հետո տրամադրելով վերականգնողական արձակուրդ»:
Վտանգավոր չէ՞ արդյոք հեպատիտով հիվանդներին ժամկետային զինծառայությունը: Այս հարցն ուղղեցինք Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առողջապահության թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լյուդվիգ Նանիջանյանին, որը ժամանակին մասնակցում էր կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքներին: «Ես ինքս, որպես թերապիայի ամբիոնի վարիչ, դեմ եմ, որ հեպատիտ B-ով հիվանդներին տանեն բանակ:
Պետք է փոխել օրենքը։ Լրացուցիչ մեկ այլ հիվանդություն, հեպատիտ B-ով հիվանդի դիետայի խանգարումը կամ խմիչքի օգտագործումը կարող են սրել և բարդացնել այս հիվանդությունը»,- պատասխանեց պրոֆեսորը:
— Նախարարի հրամանով սահմանված է, որ այս հիվանդության հայտնաբերման դեպքում բուժումն իրականացվում է ինֆեկցիոն բաժանմունքներում: Զինվորական հոսպիտալներում կա՞ն այդպիսի բաժանմունքներ:
— Նման բաժանմունք միայն Նորք-Մարաշի հիվանդանոցն ունի, որն զբաղվում է այդ պաթոլոգիայով: Իհարկե, միշտ չէ, որ հեպատիտ B-ն ծանր հետևանքների է բերում: Կարող է և ոչինչ չլինել, եթե հետևողականորեն զբաղվեն, հետևեն հիվանդության ընթացքին, դիետան պաշտպանեն: Բայց դիետայի նույնիսկ թեթև խախտումը կարող է բերել լուրջ բարդությունների։
— Ի՞նչ բարդությունների մասին է խոսքը, և արդյոք վտանգավո՞ր են դրանք:
— Ոչ ոք չի կարող ասել։ Մինչև լյարդի ցիրոզի կարող են հասցնել։ Ահա այսպիսի կարկանդակներ: Իսկ թե ինչ «իդեալական» տեղ է հայկական բանակը խիստ սննդակարգ (դիետա) պահելու համար, կարելի է տեղեկանալ արդեն ծառայած և վերադարձած զինվորներից: Նրանցից մեկի մայրը պատմում էր, որ որդուն կարտոֆիլի փոշի են տվել, և երբ «պրիսյագի» օրը գնացել է տեսնելու, այնքան է նիհարած եղել տղան, որ հազիվ է նրան ճանաչել:
Սյուզան Սիմոնյան
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.