23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Սիրելինե՛ր, հիշեցե՛ք այն խոսքերը, որ մեր Տիրոջ՝Հիսուս Քրիստոսի բոլոր առաքյալները նախապես հայտնեցին ձեզ՝ ասելով. «Վերջին ժամանակներում կգան ամեն ինչ արհամարհող մարդիկ, որոնք կառաջնորդվեն իրենց ամբարիշտ ցանկություններով»: Ահա հենց սրանք են, որ բաժանումներ առաջ կբերեն ձեր մեջ, մարդիկ, որոնք առաջնորդվում են մարմնական ցանկություններով և իրենց մեջ չունեն Սուրբ Հոգին:
Սակայն, դուք, սիրելի՛ներ, ձեր սուրբ հավատով օգնեցե՛ք միմյանց հոգևոր աճին:Աղոթեցե՛ք Սուրբ Հոգու օգնությամբ և ձեզ պահեցե՛ք Աստծու սիրո մեջ՝ սպասելով, որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, իր ողորմութեամբ հավիտենական կյանքը տա ձեզ:
Ամրապնդեցե՛ք հավատի մեջ կասկածներ ունեցողներին: Փրկեցե՛ք ուրիշներին՝ խլելով նրանց դատապարտության կրակից: Ողորմությո՛ւն ցուցաբերեք նաև նրանց, որոնք մեղքերի մեջ են: Բայց, զգո՜ւյշ, ատեցե՛ք նրանց մեղսալից կյանքը:
(Հուդա առաքյալի նամակը 17-23)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել նախորդ տարվա հոկտեմբերին 24-ամյա Լևոն Բունիաթյանի սպանության մասին, ում դին հայտնաբերվել էր Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ։
Պարզվում է, որ գործով մեղադրյալը՝ 23-ամյա Տարոն Գալուստովը, և սպանվածը նախկինում՝ նախքան չափահաս դառնալը, արդեն դատված եղել են և երկուսն էլ պատիժ են կրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿ հիմնարկում, որտեղ նրանց միջև ձևավորվել են մտերիմ հարաբերություններ:
Արդեն քրեակատարողական հիմնարկի «պատերից» դուրս տուժողի ու նրա ընկեր Նարեկ Գասպարյանի մտահղացած «բիզնեսպլանը» հանգեցրել է Լևոն Բունիաթյանի սպանությանը:
Ըստ այդ «բիզնեսպլանի», Լևոն Բունիաթյանն ու նրա ընկեր Նարեկ Գասպարյանը մտահղացել են ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող Տարոն Գալուստովի ընկեր Գևորգ Եսայանի միջոցով «կրկնակի եկամուտ» ստանալ: Նրանք ակնկալում էին Եսայանից պարտքով զարդեր վերցնել, վաճառել, իսկ ստացված գումարը ուղարկել Նարեկ Գասպարյանի ՌԴ-ում բնակվող ընկերոջն, ով 20 օր հետո գումարը կրկնապատկած ուղարկելու էր իրենց, արդյունքում նրանք ծրագրում էին ունենալ կրկնակի եկամուտ:
Տարոն Գալուստովն իր մոր մահից հետո մնացած ոսկյա զարդերը տվել է Լևոն Բունիաթյանին և Նարեկ Գասպարյանին` պայմանավորվելով, որ վերջիններս իրեն կվերդարձնեն 25 000 ԱՄՆ դոլլար:
Ընդ որում, վստահ լինելու համար, որ գումարը կվերադարձվի, Տարոն Գալուստովը Լևոն Բունիաթյանին և Նարեկ Գասպարյանին խաբել է և ասել, որ այդ ոսկյա զարդերը վերցրել է Գևորգ Եսայանից և գումարը պետք է իրեն վերադարձնեն:
Որոշ ժամանակ անց Լևոն Բունիաթյանը վերադարձրել է 6000 ԱՄՆ դոլարը և հայտնել, որ մնացածը կվերադարձնի պայմանավորվածության համաձայն, սակայն հետագայում այդ գումարն էլ է հետ վերցրել Տարոն Գալուստովից՝ հայտնելով, որ իրեն շտապ գումար է անհրաժեշտ՝ ամբողջ գումարը հետո միանգամից կվերադարձնի: Դրան հաջորդող երկու ամիսների ընթացքում Լևոն Բունիաթյանը չի վերադրաձրել գումարը և տարբեր պատճառաբանություններով ձգձգել է գումարի վերադարձը:
Չարաբաստիկ օրը՝ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Տարոն Գալուստովի և Լևոն Բունիաթյանի ու Նարեկ Գասպարյանի մասնակցությամբ՝ քննարկելու գումարային հարցերը, սակայն տղաները համաձայնության չեն եկել, Լևոն Բանիաթյանի և Տարոն Գալուստովի միջև վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել։
Մեր տեղեկություններով Նարեկ Գասպարյանին այդ ժամանակ հաջողվել է հանդարտեցնել, սակայն ընդամենը ժամանակավոր: 23-ամյա Գալուստովի մոտ համոզմունք է ձեւավորվել, որ իրեն Լևոն Բունիաթյանն իրեն խաբել է, ինչն էլ, ըստ էության, դարձել է սպանության պատճառ։ 2014 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայում վարորդի ներկայությամբ իր մոտ եղած թմբուկավոր ինքնաշեն ատրճանակով երիտասարդը կրակել է Լևոն Բունիաթյանի գլխին, որի հետևանքով առաջացած գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից վերջինս մահացել է:
Այնուհետև նույն տաքսի ավտոմեքենայով էլ մեղադրյալը Լևոն Բունիաթյանի դին տեղափոխել է այլ տարածք, այն դուրս է բերել ավտոմեքենայից, որտեղ ևս մեկ ստուգողական կրակոց է արձակել Լևոն Բունիաթյանի ծոծրակային հատվածին և դին թողնելով գնացքի գծերի մոտ` հեռացել է:
Հանրապետության տարածքում`
Մայիսի 24-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Մայիսի 28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում՝
Մայիսի 24-27-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Մայիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առողջապահության նախարարության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ Արմավիրի մարզի թիրախային մանկապարտեզներից այսօրվա դրությամբ հոսպիտալացման նոր դեպքեր չեն արձանագրվել։
Հիվանդանոցային բուժում ստացող երեխաներից 2-ն ապաքինված դուրս է գրվել։ Նրանց նկատմամբ բժշկական հսկողությունը կշարունակվի։ Մյուսների առողջական վիճակը բավարար է։
Հետագա բարդություններից խուսափելու նպատակով կազմակերպվելու են կրկնակի մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ։
Հիմք ընդունելով ներկայիս իրավիճակը, ինչպես նաև համաճարակային իրավիճակին տիրապետելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում տարածաշրջանում հոսպիտալացման յուրաքանչյուր դեպք։
Այսօր Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 2 երեխա (միջին ծանրությամբ), որոնց հիվանդացման հավանական պատճառը եղել է նրանց մասնակցությունը խնջույքին։ Համաճարակաբանական վերլուծությամբ պարզվել է, որ դրանք որևէ առնչություն չունեն թիրախային մանկապարտեզներում արձանագրված դեպքերի հետ։
Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում 16 երեխա։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 17-ից 23-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ:
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Երեկ երեկոյան կայացել է «Եվրատեսիլ–2015»-ի մասնակից երկրների ազգային ժյուրիների քվեարկությունը։ Իսկ այօսր մրցույթի կազմակերպիչները որոշել են այն հերթականությունը, համաձայն որի մասնակից 40 երկրները պետք է հայտարարեն իրենց քվեարկության վերջնական արդյուքները։ Հայաստանի գնահատականները հաղորդելու է Լիլիթ Մուրադյանը։
Այպիսով, ներկայացնում ենք վերջնական արդյուքների հայտարարման հերթականությունը՝
1.Մոնտենեգրո
2.Մալթա
3.Ֆինլանդիա
4. Հունաստան
5.Պորտուգալիա
6.Ռումինիա
7.Բելառուս
8. Ալբանիա
9.Ադրջեբան
10.Մոլդովա
11.Լատվիա
12.Սերբիա
13.Էստոնիա
14.Դանիա
15.Շվեյցարիա
16.Բելգիա
17.Ֆրանսիա
18.Հայաստան
19.Իռլանդիա
20.Շվեդիա
21.Գերմանիա
22.Ավստրալիա
23.Չեխիա
24.Իսպանիա
25.Ավստրիա
26.Մակեդոնիա
27.Սլովենիա
28.Հունգարիա
29.Մեծ Բրիտանիա
30.Վրաստան
31.Լիտվա
32. Նիդեռլանդներ
33.Լեհաստան
34.Իսրայել
35.Ռուսաստան
36. Սան Մարինա
37.Իտալիա
38.Իսլանդիա
39.Կիպրոս
40.Նորվեգիա
news.am
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18.7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27.47 կմ) ճանապարհահատվածների կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը: 3-րդ տրանշի իրականացման նպատակով նախատեսվում է 2015թ. երկրորդ եռամսյակում հայտարարել «Թալին-Լանջիկ 18.7 կմ ճանապարհային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների» ձեռքբերման մրցույթը: Երկու գոտի և մեկ երթևեկելի ուղի ունեցող Թալին-Գյումրի Մ1 ճանապարհը կբարելավվի և կլայնացվի` վերակառուցվելով այն չորս գոտիով և երկու երթևեկելի ուղիով ավտոմայրուղու: Հավանություն է տրվել Թալին -Գյումրի Մ1 ճանապարհի 71 կմ-ից մինչև 117 կմ (Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներ) ճանապարհային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման առաջարկին:
Քննարկվել և հաստատվել են նաև Մ2 Երևան-Արտաշատ և Մ1 Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի և 1 կամրջի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը, Մ2 Երևան-Արտաշատ և Մ1 Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի և 1 կամրջի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության շրջանակը:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ճանապարհաշինական ծրագրերի իրականացման ընթացքին և նախատեսվող աշխատանքներին:
Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհաշինական աշխատանքների որակյալ իրականացումը սահմանված ժամկետներում և հանձնարարել պատկան գերատեսչություններին՝ աշխատանքների ընթացքը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Երբ տղամարդը տիրապետում է համոզելու դժվարին արվեստին, հեշտությամբ կարողանում է դառնալ կնոջ գայթակղության ամրոցը, որից հեռանալ չի ցանկանում կինը: Մեր ճանաչած բազմաթիվ կանանցից քչերն են արժանացել և արժանանում նվիրվածության ու զոհաբերության, ուստի՝ սակավ է նրանց թիվը, որոնց հետ մեր սիրո պատմությունը տևական ընթացք է ունենում:
Այս դեպքում պատմությունը մեղանչում է հիշողության դեմ, հիշողությունն անհետանում է ժամանակի մեջ և կյանքի տրամաբանությունը, վերջապես, հանգում է առ ունայնություն:
Այս մասին ես խորհել եմ արդեն 2008 թ.ն, Կատարինեի հետ սերտ հարաբերվելու ընթացքում,
երբ օրվա տևողությունը դառնում էր մի համբույրի տարողությամբ արբանքի բաժակ, որի պարունակությունը հագեցած էր ցնորքով: Կատարինեին հրապուրում էր կենակցության անընդհատությունը:
Իմ ողնաշարի խեժը քամելու ցանկությամբ վառվող նրա աչքերը ճառագայթներ էին արձակում դեմքիս: Նրա տաք գրգիռների տենդն իր ներսում առաջացնում էր մերձենալու անհագ ցանկություն:
Եվ ես շտապում էի նրա ազդրերի փափուկ միջանցքում դատարկել իմ սեռական գոյության պաշարը: Կատարինեի հանձնվելու իգական էներգիան, տարբեր ձևերով կենակցելու պահերին կատարած նրա վիրտուոզ շարժումներն իմ մեջ գրգռում էին հաճախ սերմնաթափվելու արական ըղձանք: Ես հոշոտվել շտապող զոհի խելահեղությամբ հանձնվում էի նրա քմայքներին, մինչև խավարն ընդհատում էր օրվա լուսավոր վիճակը և մեր հանգստյան սենյակում վառվում էր հրաժեշտի պահի ձանձրալի լույսը:
Կատարինեն ինձ զարմացնում էր իր աղջկական եռանդով, որի միջոցով իմ օրգանական էությունը սնվում էր վայրի բնազդով: Նա միակ կինն էր, ում կենակցելիս մեր վայելքը կլանող սենյակում ճիչ կամ աղմուկ չէր արտաբերվում, նույնիսկ, երբ ավարտվում էր սեռական բռնկման վերջին ակորդը: Միայն դասական ձևի մեջ տեղի ունեցած կենակցության ժամանակ, երբ սերմը վզիկից դեպի արգանդ էր թափանցում, նա հաճույքից ստացած հաճելի ցավի միջից հազիվ լսելի արտ ասանում էր՝ ՙմեռա՚, ինչը ակնարկ էր գոհունակության: Եվ այսպիսի ապրումներից ծնվում էին իմ կնամեծար բանաստեղծությունները:
Անզուսպ կրքերին հանձնվելու նրա անթաքույց դրսևորումներն ինձ մղում էին տղայական հետաքրքրասիրության: Ես սկսում էի կեղեքել իմ ներսը, մտատանջությունը քայքայում էր նյարդերս, բայց չէի համարձակվում հարցնել, թե մինչև մեր ծանոթությունը քանի տղամարդ է եղել նրա արտաամուսնական կյանքում, և նրանցից յուրաքանչյուրն ինչպիսի հիշարժան հետք է թողել: Այո, չէի համարձակվում, քանզի իր պահվածքով Կատարինեն արտաքո կարգի, պարկեշտ կնոջ տպավորություն էր թողնում իրեն շրջապատող կանանց և առավելապես՝ արանց վրա: Եվ ահա կանացի
Նրբանկատությամբ զգալով իմ ներքին տագնապը, Կատարինեն որոշեց ինձ դուրս բերել անորոշության հեղձուցիչ վիճակից:
Մերուժան
Շարունակելի…
Մայիսի 23-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական մթնոլորտ էր: Վարժարանի շրջանավարտների համար հնչեց «Վերջին զանգը»: Տոնական օրը կրթօջախում հյուրընկալվել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, այլ հյուրեր, ծնողներ:
Վաղ առավոտից մոնթեականները տոնական հանդերձանքով վարժարանի շարահրապարակում էին: Օրը լի էր հույզերով և հիշարժան պահերով: Հնչեցին մաղթանքի, գոտեպնդման խոսքեր ու բարեմաղթանքներ: Կյանքի բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություն, զինվորական կարգապահություն, իսկ ամենակարևորըª միասնական ուժերով հասնել առավելագույնին. վարժարանի սաներն այսպես են բնութագրում իրենց ուսումնառության տարիները: Եվ ահա ապագա զինվորներ ու սպաներ կրթող դարբնոցի շրջանավարտների համար մեկնարկում է կյանքի նոր ուղինª նոր փորձություններով ու մարտահրավերներով:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, ով, կարևորելով ռազմամարզական կրթության դերը, նշեց, որ վարժարանում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն մոնթեականներին արժանապատվորեն հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն:
Շնորհավորելով մոնթեականներին ուսումնառության կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավաստիացրեց, որ նախարարությունը մշտապես ուշադրության ներքո է պահում վարժարանի սաների կրթական մակարդակը: Վարժարան, որն իր ձևաչափով լավագույններից մեկն է Հայաստանում:
Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ջերմորեն ողջունելով և շնորհավորելով ներկաներին, նշեց, որ վարժարանի սաները մշտապես ցուցաբերում են բարձր առաջադիմություն ու հետաքրքրություն իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ: Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ վարժարանն ավարտած մոնթեականների մեծամասնությունն արդեն որպես սպա ծառայում են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում և աչքի են ընկնում մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և հմտություններով:
Վարժարանի վերջին զանգը, անշուշտ, տարբերվեց հանրակրթական մյուս կրթօջախներում անցկացված նմանօրինակ արարողություններից: Մոնթեականները ցուցադրեցին վարժարանում ուսանելու տարիներին յուրացրած ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու իրենց ունակությունները:
Վերջին զանգը հնչել է նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի ավարտական դասարանի շրջանավարտների համար։ Հանդիսավոր արարողությանը մայիսի 22-ին մասնակցել և կրթահամալիրի սաներին բարեմաղթանքի խոսքեր են ուղղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, կրթահամալիրի պետ, գնդապետ Արա Մուրադյանը, բարձրաստիճան զինվորականներ։ Դիմելով կրթահամալիրի շրջանավարտներին և դեռևս ուսանող սաներին՝ Արա Նազարյանը հորդորել է լինել հարգալից, կարգապահ և ուսումնատենչ, մաղթել է կանաչ ու հարթ ճանապարհ։
Շնորհավորական խոսքերին հաջորդել է կրթօջախի սաների հրաժեշտի միջոցառումը, որի շրջանակում նրանք երախտագիտության խոսքեր ուղղեցին կրթահամալիրի մանկավարժական և ղեկավար կազմերին։ Հանդիսավոր արարողությունը եզրափակվել է կրթահամալիրի սաների ձեռնամարտի խմբերի, «Կարիճներ» հատուկ նշանակության ջոկի ցուցադրական ելույթներով:
։ Ինչու՞ է երկիրը տարիներ շարունակ դոփում նույն տեղում։ Ինչու՞ երկրի տնտեսական վիճակը գնալով լավանալու փոխարեն վատանում է։ Ինչու՞ ժաղովրդը բարոյա-հոգեբանականվիճակը այնպիսի ողորմելի մակարդակի է հասել որ համարյա բոլորը հարմար առիթի են սպասում երկրից հեռանալու համար։
Սրանք հարցեր են որոնց պատասխանելը շատ ու շատ դժվար է։
Իմ համոզմամբ բոլոր հարցերի հարցը ժողովրդի ուժերը համախմբելու և այն նապատակամետ ուղղելու մեջ է։
Համախմբելու հարցին շատ ու բազմազան խոչընդոտներ կան։ նշեմ դրանցից կարևորները։
Մարդկային որակների կեղծ պատկերացումները։ Եթե Սաշիկի տղան իր ապագա հարսնացուին տասնյակ հազարներ դոլարների արժողության ծաղկեփունջ է նվիրում ապա դա շատ զիլ է։ Ժողովուրդ ջան դա ոչ թե շատ զիլ է այլ շատ զիբիլ է։ Ես իմ հանգուցյալ ու շատ սիրելի տիկնոջս կյանքումս նվիրել եմ մի փունջ ձնծաղիկ ու մենք եղել ենք աշխարհի ամենանանախանձելի սիրահար զուգը ում ողջ Երևանն էր ժամանակին նախանձում։ Կարող եք հարցնել ու իմանալ որ ճշմարիտ բան եմ ասում, կգտնվեն վկայողներ։ Այսպիսով պետք է զերծ մնալ կեղծ արժեքները դավանելկուց։ Դա վնասակար սովորություն է ոչ միայն տվյալ անձի համար այլ ողջ ազգի համար։
Հաջորդ արատը որից պիտի ձերբազատվել դա պարզ նյութապաշտությունն է։ Ես ինքս ապրել եմ ազատ ու անկաշկանդ մարդու կյանքով։ Երբեք չեմ իմացել թե դրամապամակումս ինչքան դրամ կա։ Չեմ իմացել թե ինչու են մարդիկ այքան դրամասեր։ Ատել եմ դրամը և դրամն թէլ ինձ է ատել ու այդ մթնոլորտում կարողացոել եմ ունենալ նախանձլի մի ընտանիք, երկու աժդահա տղաներ ովքեր այսօր իրոք իմ պարծանքն են իրենց խելքով, ամերիկյան հասրակության մեջ իրենց գրաված դիրքով ու իրենց չքնաղ ընատինքներով։ Դրամը որոշիչ չէ, ժողովուրդ ջան։ Այո, այն կարևոր բան է բայց նրանից առավել կարևոր բաներ կան այս աշխարհում։ Դա մարդկային պարզ սերն է դիմացինի հանդեպ; Դա մարդկային վերաբերմունքն է դիմացինին։
Ես երբեք չեմ մոռանա ֆիզ մաթ դպրոցի երջանկահիշատակ տնօրեն Առուշանյանին ով այն դժվարին տարիներին վազվզում էր որ ճանապարհածախս հայթայթեր իր դպրոցի երկու շրջանավարտի համար որպեսզի նրանց ուղարկեր Մոսկվայի Ֆիզ․ տեխ ինստիտուտում սովորելու։ Սա է հայրենասիրությունը ժողվուրդ ջան։ Սրանք են իրոք մարդկային բարձր արժեքները։ Ես մինչ իմ մահը չեմ մոռանա պարոն Առուշանյանին։ Մարդ ով իրոք իր գործով ապրում ու իր կյանքն էր համարում այդ գործը։
Կեղծ արժեքները այսօր շատերին են մոլորեցնում։ Պետք է տարբերել կեղծը օրիգինալից, դա ջանք է պահանջում։ Խամգարողներ էլ շատ կան։ Պիտի ուժ գործադրել, խելք ու կարողություն գտնել և կեղծը մերժել։
Համլետ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.