Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախ վարչապետն անդրադարձել է ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններին, որոնց համաձայն բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացված հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսներն ըստ էության վճարում է պետությունը՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը: Կառավարության ղեկավարը նաև շեշտել է, որ այս փոփոխությամբ գործադիրը երկու կարևոր խնդիր է լուծել՝ աջակցել քաղաքացիներին, որպեսզի նրանք մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերեն և նպաստել շինարարության ոլորտի ակտիվացմանը: Ուստի ցանկալի է, որ հնարավորինս շատ մարդ օգտվի այս արտոնությունից: Հովիկ Աբրահամյանն այնուհետև հավելել է, որ ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ գործընթացը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այնքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվողների համար:
Հաշվի առնելով այս հանգամանքը և ականջալուր լինելով քաղաքացիների մտահոգությանը, վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել հասարակության արծարծած հարցադրումները՝ հաստատված մեխանիզմներն առավելագույնս պարզեցնելու համար և գործընթացի ավարտից հետո պատշաճ կարգով իրազեկել հանրությանը:
Հիշեցնելով, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ պարզաբանում տալու հանձնարարություն էր ստացել ՀՀ սփյուռքի նախարարությունը, կառավարության ղեկավարը ամբիոնի մոտ է հրավիրել սփյուռքի նախարարին: Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է հատկապես Հալեպում ստեղծված դրությանը և այն միջոցներին, որ սփյուռքի շատ կազմակերպություններ ձեռնարկում են տեղի հայերին օգնելու համար: Վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ: Նախարարությունը գումարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ հասկանալու, թե Հայաստանը ինչ կարող է անել և ինչպես աջակցել մեր հայրենակիցներին:
Նախարարը հանդիպել է նաև բարեգործական կառույցների, ՄԱԿ-ի փախստականների գործերի հանձնակատարի ներկայացուցչի հետ, ճշտել, թե ինչ հնարավորություն կա սիրիահայերին օժանդակություն ցուցաբերելու համար:
Նշելով, որ սիրիահայ երեխաների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, նախարարը վստահեցրել է, որ հնարավոր է 300-ից ավելի երեխաների ամառային հանգիստը կազմակերպել ճամբարներում:
Վարչապետն առաջարկել է նաև համապատասխան նախարարություններին՝ համակարգել այդ աշխատանքը և առավելագույն աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին:
ՀՀ վարչապետ. «Համոզված եմ, որ տարեվերջին տնտեսական աճ ենք ունենալու»
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության և դրա կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին:
Այս առնչությամբ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրի տնտեսության ներկա վիճակին և նշել, որ ԱՎԾ երեկ հրապարակած տվյալներով առկա է տնտեսական ակտիվություն: «Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք, — ասել է կառավարության ղեկավարը: — Համոզված եմ, որ չորս ամսվա տվյալով լինելու է 2.2-2.3 տոկոս աճ»: Վարչապետն առաջարկել է վերջ դնել այն խոսակցությանը, թե տնտեսական անկում է լինելու և համոզմունք հայտնել, որ որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե կառավարությունը կձախողվի և տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու, և համոզմունք հայտնել, որ արձանագրվելու է նվազագույնը 2-3 տոկոս տնտեսական աճ, ինչն ակնհայտ կլինի երկրորդ կիսամյակից:
Նրա խոսքով՝ եթե այն ծրագրերը, որ պլանավորել են, այս տարի իրականացվեն, ապա կառավարությունը կփորձի բյուջեում դրված 4.1 տոկոս տնտեսական աճը միասնական ուժերով ապահովել: «Հասկանալի է, որ կան նաև տարածաշրջանային խնդիրներ, բայց դրանք պատճառ չպետք է դառնան, որ մենք չփորձենք անել առավելագույնը, որպեսզի տնտեսական աճ արձանագրվի մեր երկրում: Սա է մեր մոտեցումը», — եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.