23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Մայիսի 19–ին Տաջիկստանի Հանրապետության տարածքում գտնվող Խարբմայդոն զորավարժարանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի անակնկալ ստուգման միջոցառման գործողությունները: Շուրջ մեկ շաբաթ գտնվելով Տաջիկստանի Հանրապետությունում և պատվով մասնակցելով ՀԱՊԿ-ի շրջանակում առաջին անգամ անցկացված այդ ստուգատեսին, հայկական զորախումբը մայիսի 20-ին վերադարձել է հայրենիք:
Անցկացված վարժանքների նպատակն էր ՀԱՊԿ անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի շրջանակներում գործող ուժերի ղեկավար կազմին հնարավորություն ընձեռել մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում գործնականում կիրառել և ամրապնդել բազմազգ զորախմբի ղեկավարման, անհրաժեշտ քայլերի համատեղ պլանավորման ու իրականացման գործառույթները: Որոշումներ կայացնելիս ուշադրություն է դարձվել պայմանական հակառակորդի գրոհային խմբերի կանգնեցման և ոչնչացման միջոցներին, կրակի ղեկավարման մեթոդներին, բազմազգ զորախմբում ներգրավված ազգային ստորաբաժանումների միջև փոխհամագործակցության ամրապնդմանն ու դրա արդյունավետության բարձրացմանը:
Մայիսի 19-ին տեղի է ունեցել անակնկալ ստուգումների եզրափակիչ փուլը, որին հետևել են ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ միացյալ շտաբի և մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Անակնկալ ստուգմանը մասնակցող ազգային ստորաբաժանումները համատեղ ու ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները: Վճռական փուլի ընթացքում կիրառվել են զրահատեխնիկա, մարտական ուղղաթիռներ և ինքնաթիռներ, ցամաքային մարտական և գրոհային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, հրետանի և այլն:
Համատեղ ուժերի հատուկ գործողությունների գնահատականը վճռական փուլի ավարտին տվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` նշելով, որ անակնկալ ստուգման գործողություններն անցան հաջող ու արդյունավետ, ազգային զորախմբերն ու դրանց հրամանատարներն ապացուցեցին, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ստորաբաժանումներն ի զորու են կատարել առաջադրված մարտական խնդիրները:
Ուսումնամարտական վարժանքները ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի զինծառայողներին ճգնաժամային պայմաններում առավել արդյունավետ գործելու, համընդհանուր սպառնալիքների դիմագրավմանը միասնաբար հանդես գալու հնարավորություն են ընձեռել:
Կրակային փուլին հաջորդել է փակման հանդիսավոր արարողությունը որի ընթացում բազմազգ զորախմբի կազմում աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներներով:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մայիսի 21-ին ստորագրել են համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն նախարարության համակարգում փաստաբանական դպրոցի ունկնդիրների կամ շրջանավարտների համապատասխան պրակտիկայի կազմակերպման, փաստաբանական գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի կազմման, համաժողովների, սեմինարների համատեղ կազմակերպման ուղղություններով: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցության հուշագիրը ստորագրելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դրա արդյունքում կողմերի ջանքերը կբազմապատկվեն և յուրաքանչյուր կառույցի առջև դրված խնդիրներն էլ ավելի արդյունավետ կիրականացվեն:
«Փաստաբանական համայնքը ոչ միայն մեր երկրի իրավական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող ինստիտուտներից է, այլև մեր ամենօրյա գործունեության կարևորագույն գործընկները, քանի որ փաստաբանները նպաստում են անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:
Նախարարի խոսքով՝ Փաստաբանների պալատի հետ համագործակցությունն արդեն առարկայական է. մասնավորապես՝ դատական ոլորտում եղել են մի շարք կարգավորումներ և նախադեպեր, որոնք ծնվել են նաև փաստաբան գործընկերների առաջարկությունների հիման վրա: «Վստահաբար կարող եմ ասել, որ այն առաջարկությունները, մտքերը, որոնք մեր գործընկերները տրամադրում են մեզ՝ կարևոր են և, իրապես, հետաքրության արժանի: Այդ իսկ պատճառով մեր պարտքն ենք համարում ուշադիր և ականջալուր լինել փաստաբանների կարծիքներին»,- ընդգծել է Հովհաննես Մանուկյանը:
Նախարարը նշել է, որ համագործակցության շրջանակում Փաստաբանների պալատից ակնկալում է ստանալ Արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող քաղաքացիների ահազանգերի վերաբերյալ տեղեկատվություն՝ իրավիճակը հասկանալու և նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակն էլ ավելի բարձրացնելու նպատակով:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ նախկինում ունեցած համագործակցությունը և նշել, որ այս հուշագրով այն կմտնի որակապես նոր փուլ: Նրա խոսքով՝ հուշագրի շահառուն լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, քանի որ փաստաթղթի հիմքում դրվել են մարդն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: «Արդարադատության նախարարության կարևոր առաքելություններից մեկը իրավական ակտերի փորձաքննությունն է, այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, իրոք, շահագրգռված է այդ ակտերի վերաբերյալ իր կարծիքը հայտնելու առումով»,- ասել է ՓՊ նախագահը և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարությանը այդ հնարավարությունն ընձեռելու համար:
Հուշագրի շրջանակում երկու կառույցները կնշանակեն մեկական պատասխանատու ներկայացուցիչ, ովքեր կհամակարգեն աշխատանքները և ահազանգեր լինելու դեպքում անհապաղ իրենց ղեկավարին կներկայացնեն տեղեկատվությունը՝ համապատասխան առաջարկություններով:
ՀՀ դատական դեպարտամենտ
Զատկի տոնից առաջ Հիսուս իմացավ, որ հասել է Իր ժամը, որպեսզի այս աշխարհից Հոր մոտ փոխադրվի. սիրեց յուրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց։ Եւ ընթրիքի ժամանակ, երբ սատանան արդեն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի Նրան, Հիսուս իմացավ, որ Հայրն ամեն բան Իր ձեռքն էր հանձնել, և որ Ինքն Աստծուց էր ելել և Աստծու մոտ էր գնում։ Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց։ Եւ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մեջ և սկսեց Իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով։ Մոտեցաւ Սիմոն Պետրոսին, և սա ասաց Նրան. «Տե՛ր, Դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»։
Հիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ Ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս»։ Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»։ Հիսուս պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, Ինձ հետ մաս չունես»։ Սիմոն Պետրոսն ասաց Նրան. «Տե՛ր, ոչ թե միայն իմ ոտքերը, այլև իմ ձեռքերն ու գլուխն էլ լվա՛»։ Հիսուս նրան ասաց. «Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ, քանի որ ամբողջությամբ մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»։ Քանի որ Նա գիտեր նրան, ով Իրեն մատնելու էր, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր եք»։
Եւ երբ նրանց ոտքերը լվաց, վերցրեց Իր զգեստները և դարձյալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտե՞ք, թե այդ ինչ արեցի ձեզ։ Դուք Ինձ Վարդապետ և Տեր եք կոչում. և լավ եք անում, քանի որ իսկապես ե՛մ: Իսկ արդ, եթե Ես՝ Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվեցի ձեզ, որ, ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք»:
(Հովհաննեսի ավետարան 13:1-15)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրերը: Մայիսի 19-21-ը պաշտոնական այցով Արցախում են գտնվել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանն ու Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը:
Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ծրագրով նախատեսված առաջիկա համատեղ անելիքները: Այնուհետ պատվիրակության անդամները Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել են հուշահամալիր: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ են դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձանին:
Երևանյան պատվիրակության անդամները եղել են նաև Ստեփանակերտի զորամասում և սահմանային հենակետերում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զինծառայողներին՝ վարչական շրջանների ղեկավարները բարի ծառայություն են մաղթել զինվորներին և նրանց փոխանցել դպրոցականների պատրաստած նվերները, ինչպես նաև՝ հեռուստացույցներ:
ԼՂՀ այցի շրջանակում վարչական շրջանների պատվիրակությունն այցելել է նաև Հադրութ, հանդիպել Հադրութի շրջանի վարչակազամի ղեկավար Վալերի Գևորգյանի և Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանի հետ: Երկկողմ կապերի հաստատման և ամրապնդման նպատակով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներ Արմեն Հարությունյանն ու Արթուր Կիրակոսյանը բարեկամության հուշագրեր են ստորագրել Հադրութի շրջանի վարչակազամի և Հադրութ քաղաքի միջև:
Որպես բարեկամության սկիզբ՝ Հադրութին են հանձնվել «Երևան-Հադրութ» գրությամբ նստարաններ, աղբամաններ և այլ գույք:
Պատվիրակությունը եղել է նաև Հադրութի մանկապարտեզում և դպրոցում, ծանոթացել պայմաններին և առօրյայի կազմակերպմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Քաղաքացի Տիգրան Խ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 13-ին ժամը՝ 07:10-ի սահմաններում, հայրը ինքնասպանություն է գործել՝ նետվելով շենքի 9-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատշգամբից:
2015 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները իրեն, կնոջը, վերջինիս քրոջը և նրա ամուսնուն տարել են հիշյալ բաժին, հայտնել, որ իրականում հորը սպանել են ինքն ու կինը, քանի որ մահվանից դեռևս մեկ ժամ առաջ նրան խեղդել են, ապա հանցանքը թաքցնելու և ինքնասպանություն ձևացնելու նպատակով դիակը նետել են պատշգամբից: Այնուհետև ոստիկանության աշխատակիցները իրենց տվել են դատապարտվելու սպառնալիքներ, հայհոյել ու վիրավորել են և տեղյակ լինելով, որ հարում են կրոնական կազմակերպությանը, ծաղրի են ենթարկել, ապա տևական ժամանակով պահել են ոստիկանության բաժնում, իսկ իր նկատմամբ կիրառել են նաև բռնություն:
Քաղաքացի Տիգրան Խ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը երեկ ծավալուն ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում` ներկայացնելով դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումը:
Ըստ գլխավոր դատախազի` 2014թ. դատախազության գործունեության ուղղությունները եղել և շարունակում են մնալ դատախազության համակարգում կոռուպցիայի և ոչ պրոֆեսիոնալիզմի դեմ անզիջում պայքարը, դատախազների քաղաքական չեզոքության ապահովումը, և անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղղված քայլերը:
Մի կողմ թողնելով ելույթում տեղ գտած զգացմունքային, տեղ-տեղ նաև էմոցիոնալ շեշտադրումներին, ինձ համար առավել էական է կատարված աշխատանքների արդյունավետությունն ու վերջնական արդյունքը:
Գուցե սխալվում եմ, բայց ելույթից ստացած առաջին տպավորությունս այն է, որ գլխավոր դատախազի համար երկրում հանցագործությունների կատարման միակ տարածքը, կոռուպցիոն դրևսորումները և հակաօրինական այլ գործողությունները կատարվում են բացառապես դատախազության, քննչական և այլ իրավապահ մարմիններում և իր հիմնական առաքելությունն է այդ համակարգերում բուն դրած բոլոր ‘’հանցագործների’’ բացահայտումն ու լիկվիցադումը…Պետական այլ մարմիններում հանցագործություն չկա ու չկա…
Ինչ խոսք, շատ կարևոր առաքելություն է ստանձնված, և ես գլխավոր դատախազին իսկապես հաջողություն եմ ցանկանում իր որդեգրած կուրսում: Բա՞յց…
ՀՀ սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` Դատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան.
5) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
Վերը նշված սահմանադրական լիազորությունները հնարավորություն են տալիս դատախազությանն իրականացնելու այնպիսի ծավալի գործունեության, որն ընդգրկում է ողջ պետության տարածքը և այդ տարածքում ապրող որոշ հատուկ սուբյեկտների /ասենք` հարկ չվճարող օլիգարխներ, օրենքից դուրս գտնվող գեներալներ, բիզնեսմեն նախարարներ, պատգամավորներ և այլն/ և ոչ թե միայն դատախազությունը, քննչական ծառայությունը և այլ իրավապահ մարմինները:
Ես համաձայն եմ գլխավոր դատախազի հետ, որ քրեական գործի տերը դատախազությունն է, ավելին, իմ համոզմամբ` քրեական քաղաքականության ճարտարապետը հանդիսանում է հենց դատախազությունը:
Եվ եթե այս ամենին հավելենք պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության սահմանադրական իրավասությանը, պատկերը կամբողջանա` դատախազության դերի և նշանակության մասին մեր պատկերացումները հստակեցնելու համար:
Այս ֆոնի վրա առավել հետաքրքրական ու առարկայական է հենց դատախազության գործունեության 2014թ. տարեկան հաղորդման մեջ տեղ գտած տեղեկատվությունը հանցավորության վիճակի մասին:
Ըսդ այդմ` 2014թ. ընթացքում գրանցվել է հանցագործության 17,546 դեպք, 2013թ-ի` 18,333-ի փոխարեն, այսինքն՝ դեպքերը նվազել են 4.3%-ով:
Բացահայտումը կազմել է 79.9%, 2013թ-ի 82.6%-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ հանցագործությունների բացահայտումը նվազել է 2.7%-ով:
2014թ. ընթացքում 200-ով աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ (2013թ.` 4,727 – 2014թ.` 4,927) կամ 4.2%-ով, 190-ով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը՝ (2013թ.` 6,475 – 2014թ.` 6,665) կամ 2.9%-ով, 7-ով այլ հանցագործությունների դեպքերը (2013թ.` 47 – 2014թ.` 54) կամ 14.9%-ով:
Վերը նշվածը լավագույն ցուցիչն է գնահատելու քրեական քաղաքականության ճարտարապետի, ասել է թե դատախազություն գործունեությունն ամբողջության մեջ:
Իհարկե, գլխավոր դատախազը փորձել է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը թոթափել դատախազության վրայից, ընդգծելով, թե ՀՀ դատախազությունը, հանցագործության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգման առումով մեծ դեր ունենալով հանդերձ, ՀՀ Սահմանադրությամբ, ‘’Դատախազության մասին’’ ՀՀ օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում չի կարող անմիջական մասնակցություն ունենալ հանցավորության դեմ պայքարում։
Դատախազությունը, այդ ոլորտում համակարգելով իրավապահ մարմինների աշխատանքները, վերջիններիս գործնական ցուցումներ և հանձնարարություններ տալով, չի կարող երաշխավորել դրանց կատարման արդյունավետությունը, ինչն իր ազդեցությունն է թողնում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության վրա։
Ելնելով վերը նշվածից, ըստ ներկայացված հաղորդման, ‘’ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագրում’’ և դրանից բխող միջոցառումների ցանկում որպես միջոցառում ներառվել է հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման կազմակերպաիրավական կառուցակարգերի ապահովումը։
Պարզ լեզվով ասած` դատախազը ողջ իրավապահ կորպուսի համակարգման լիազորություն է հայցում:
Թե այդ լիազորության ստացումից հետո, արդյո՞ք, վերջապես կիրառության մեջ կմտնեն ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածով ամրագրված քրեական օրենսդրության սկզբունքները, մասնավորապես` օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման ու մարդասիրության, ցավոք սրտի, գլխավոր դատախազը չի հստակեցրել:
Ինչևէ, յուրաքանչյուրը գնահատելու իր մոտեցումն ունի: Իմ պատկերացմամբ, գործող գլխավոր դատախազը կարող էր իրապես տարբերվել իր նախորդից և նոր ձեռագիր բերել դատախազություն` փոխելով մի ողջ համակարգի փիլիսոփայություն:
Հաջողվե՞ց, թե՞ ոչ, իմ կարծիքով` ոչ, քանի որ դատախազության կեսին համակարգից հեռացնելով ու տոտալ սարսափի մթնոլորտ ստեղծելով` փիլիսոփայություն, մտածողություն չեն փոխում, հակառակը` վերջնարդյունքում այն բերում է ատելության և անգործության, իսկ արդյունքը հայտնի ու տեսանելի է:
Իսկ եթե այս ամենին գումարենք այնպիսի հնչեղություն և կարևորություն ներկայացնող գործեր, ինչպիսիք են մարտի մեկի սպանությունների ամբողջական բացահայտման տապալումը, Սյունիքի մարզպետի տան բակում տեղի ունեցած իրադարձություններից հետո հարուցված քրեական գործի ոդիսականը, ինչպես նաև ս.թ. հունվար ամսին Գյումրիում ռուս զինծառայող Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով կատարյալ ֆիասկոն, որոնք, իմ գնահատմամբ, անձնապես Գ. Կոստանյանի ձախողումն է, դատախազության գործունեության իրական պատկերը կլինի ակնառու և…
Գո՛րծ արեք, պարոնա՛յք, գործ: Միայն տարիքային տարբերությունը նախորդներից դեռևս չի խոսում սերնդափոխության և արժեքային համակարգի տարբերության մասին: Հագուստը, ցավոք, նույնն է, կրած ուսադիրը` նույնպես…
Փաստաբան՝ Ն. ՆՈՐԻԿՅԱՆ
Մայիսի 19-ից 21-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացել է «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի շրջանակներում անցկացվող հանրակրթական ուսումնական հաստատությունների օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
Մայիսի 19-ից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում էին մեկտեղվել հանրապետության մարզերի, ինչպես նաև Երևանի ու Արցախի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի շրջանակում անցկացված օլիմպիադաների եզրափակիչ փուլ անցած սաներն ու նրանց զինղեկները:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլի` մայիսի 19-ին տեղի ունեցած բացման արարողությանը ներկա էին ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնյաներ: Ողջունելով դպրոցականներին` ՊՆ Տ և ՀԿ վաչության պետ Վարդան Ավետիսյանը նկատեց, որ պաշտպանության և գիտության ու կրթության նախարարությունների համատեղ ջանքերով անցկացվող օլիմպիադան արդեն ավանդույթ դարձած իրողություն է, որը վկայում է երկու գերատեսչությունների կողմից հանրապետության բոլոր՝ 1430 դպրոցներում հավուր պատշաճի իրականացվող հայրենասիրական դաստիրակության մասին:
Օլիմպիադայի եզրափակիչ փուլ անցած թիմերի սաները երեք օր շարունակ մրցել են ռազմականացված էստաֆետ (արգելագոտիների հաղթահարում, զենքի քանդում և հավաքում, հրաձգություն) շարային պատրաստության անվանակարգերում, հանձնել են «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի թեսթային նորմատիվներ, ապրել են զինվորական կենցաղով ու կանոնակարգով: Օլիմպիադայի մասնակիցների համար կազմակերպվել են էքսկուրսիաներ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, «Եռաբլուր» պանթեոն և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Կազմակերպվել է նաև համերգ ՊՆ «Զորական» համույթի մասնակցությամբ:
Մայիսի 21-ին օլիմպիադայի փակման և արդյունքների ամփոփման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամկազմը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ: Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն իր խոսքում կարևորել է նմանօրինակ միջոցառումները երիտասարդության հայրենասիրական դաստիարակության, փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև պատասխանատու ու արժանավոր քաղաքացի կրթելու գործում:
Օլիմպիադայի արդյունքներով` թիմային ընդհանուր հաշվարկով Լոռիի և Տավուշի մարզերի թիմերն արժանացան մրցանակների` զբաղեցնելով համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Արցախի Հանրապետության թիմը, որը, ի դեպ, արդեն երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարների, ինչպես նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի հրամաններով պատվոգրերով, հուշանվերներով ու արժեքավոր նվերներով պարգևատրվել են մի շարք զինղեկներ և աշակերտներ, ովքեր օլիմպիադայի ընթացքում անհատական և թիմային հաշվարկով արձանագրել են բարձր արդյունքներ:
Օլիմպիադայի փակման արարողության ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես են եկել Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաները և ռազմական ինստիտուտի կուրսանտները:
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը:
Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին լուսաբանում այն: Ինչքան էլ մշակույթի նախարարը բողոքի, թե՝ չունենք բավարար ֆինանսական միջոցներ, կան երկիրը ներկայացնող միջոցառումներ, որոնց դեպքում դրանք պետք է հայթհայթվեն ու տրամադրվեն:
Հայաստանից հրավիրված էր միայն ազգային պատկերասրահի արդեն նախկին տնօրեն՝ ժող. նկարիչ Փարավոն Միրզոյանը:
Տրետյակովյան պատկերասրահում բացված ցուցահանդեսին ներկա էր նաև տողերիս հեղինակը:
Մեր հայրենակցի հրաշալի գործերը, որոնցից մոտ 80 աշխատանք պահպանվում է նաև Հայաստանի ազգային պատկերասրահում անկեղծ հիացմունք պատճառեցին ներկաներին:
Անդրադարձ անցյալին
Գեորգի Բոգդանի Յակուլովը (Յակուլյան Գևորգ , Ժորժ Վելիկոլեպնի .ծնվ.1884թ հունվարի 2, Թիֆլիսում : Մահացել է 1928թ. թաղված է Մոսկվայի Նովոդևիչիե գերեզմանատանը) սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1893—1901) և գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետությաև ուսումնարանում (1901—1903)։
1903 թվականին կամավոր մտել է կովկասյան գունդ, մասնակցել 1904—1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին։
1910-ական թթ. Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում շփվել է ժամանակի մեծ արվեստագետների հետ, ուսումնասիրել արվեստի պատմություն, իր տեսական հետևություններն ամփոփել է «Երկնագույն արեգակը» հոդվածում (1914)։
Յակուլովն իր գործերում համադրել է Արևելքի և Արևմուտքի մշակութային ավանդույթները։
Գույների տեղաշարժման, գծի և լույսի փոխհարաբերության ու ոճերի ծագման յակուլովյան տեսությունը լայնորեն կիրառվել է թատրոնում։ Նրա ձևավորած՝ Պ. Կլոդելի «Փոխանակություն» (1918), Թ. Ա. Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա» (1920), Շ. Լեկոքի «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» (1922) բեմադրությունները (Մոսկվայի կամերային թատրոն) բարձր են գնահատվել Փարիզում։
1918 թվականին մասնակցել է Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիայի հիմնադրմանը (դեկորացիոն բաժնի վարիչ), ձևավորել Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1924), Գ. Սունդուկյանի «Պեպո» (1925) ներկայացումները։ 1919 թվականին Սերգեյ Եսենինի, Ա. Մարիենհոֆի, Վ. Շերշենևիչի և այլոց հետ կազմել ու ստորագրել է իմաժինիստների առաջին դեկլարացիան։
Յակուլովը Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվ.) ձևավորել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (1926) և Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1927) ներկայացումները, Սերգեյ Պրոկոֆև «Պողպատե ցատկ» (1927, Փարիզ) բալետը (լիբրետոյի հեղինակ՝ Յակուլով)։
«Խոսել Յակուլովի մասին նշանակում է ներկայացնել մի ամբողջ աշխարհ, բացահայտել Վերածննդի դարաշրջանին արժանի անձնավորություն, ներկայացնել արվեստ, որում նկարի պարզությունն ու նրբությունը միաձուլվում են հորինվածքային կառուցվածքի պոռթկմանը, ներկայացնել թատրոն` լի բուռն շարժմամբ և գույնզգույն ռիթմերով` ներծծված փիլիսոփայությամբ և գեղագիտությամբ, ուր իշխում է իր մեջ քաղաքակրթություններ, մշակույթներ և դրանց արվեստներն ամփոփող արևը…» ասել է Ֆրանսիացի արվեստաբան Ժան Կլոդ Մարկադեն:
Նա միակն է հայկական արվեստում, ով ուսումնասիրել է արևի լույսի և գույների ռիթմը և շարժումը տարածության մեջ, ընդ որում, ոչ միայն գեղանկարչության, այլև ֆիզիկայի տեսանկյունից:
***
Ապրիլի 28-ինտեղի ունեցավ ևս մեկ միջոցառում՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահության հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն արժանացավ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամի կոչմանը:
Պատվավոր անդամի կոչման պատվոգիրն ու հուշամեդալը Փարավոն Միրզոյանին հանձնեց Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին:
-
1510511_971082699608947_7003496423645849777_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/1510511_971082699608947_7003496423645849777_n-640x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
10404352_971083059608911_5809181138303670451_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/10404352_971083059608911_5809181138303670451_n-640x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
11113243_971083016275582_127502541297015546_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/11113243_971083016275582_127502541297015546_n-640x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
11147222_971082956275588_379069909976170522_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/11147222_971082956275588_379069909976170522_n-640x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
11152687_971083019608915_8501869328404889315_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/11152687_971083019608915_8501869328404889315_n-640x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
11152687_971083032942247_290341247467639340_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/11152687_971083032942247_290341247467639340_n-640x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
11223914_971082546275629_7436405198715361964_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/11223914_971082546275629_7436405198715361964_n-640x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
11226551_971082606275623_6549925534693092929_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/11226551_971082606275623_6549925534693092929_n-640x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
11259318_971083022942248_1018113217984646376_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/11259318_971083022942248_1018113217984646376_n-640x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
11329739_971084172942133_4122989944240953464_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/11329739_971084172942133_4122989944240953464_n-540x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
11350464_971084166275467_6589101088837792677_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/11350464_971084166275467_6589101088837792677_n-640x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
arm130711894428
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/arm130711894428-540x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
Image_4682
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/Image_4682.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
Image_4973
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/Image_4973.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
Image_4974
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/Image_4974.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
Image_4975
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/Image_4975-250x350.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
images
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/images.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading → -
11226551_971082606275623_6549925534693092929_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/05/11226551_971082606275623_6549925534693092929_n1.jpg Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ապրիլի 22- ին բացվեց հայազգի նշանավոր նկարիչ Գեորգի Յակուլովի նկարների ցուցադրությունը: Այն տևելու է մինչև հուլիսի 19-ը: Բացման արարողությունը բազմամարդ էր, սակայն Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ պաշտոնական ներկայացուցիչ ներկա չէր միջոցառմանը: Հայկական լրատվամիջոցների տեղական թղթակիցները ևս չէին … Continue reading →
Հանրապետության տարածքում`
Մայիսի 22-26-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 22-ին էապես չի փոխվի, 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 22-26-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.