Ծեծկռտուքի ժամանակ ստացած ծանր վնասվածքներից հաջորդ օրը մահացած տուժողի հարազատները՝ հայրը, մայրը, կինը, այսօր հարցաքննվեցին դատարանում:
Մասնավորապես, տուժող Արա Մաթևոսյանի հայրը, ով տուժողի իրավահաջորդն է, նշեց, որ ուշադիր չի եղել և չի նկատել, թե տուն մտնելիս որդին ճոճվում էր, թե՝ ոչ: Նա հայտնեց, որ որդին միայն իր հարսին է հայտնել, որ ծեծվել է և որ մի քանի հոգու էլ ինքն է խփել:
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ որդու հագուստը քրքրված էր, պատառոտված, իսկ ավտոմեքենայի վրա էլ արյուն կար: Տուժողի հայրը հայտնեց, որ մեքենայի դռան երկու շխկոց է լսվել: Տուժողի իրավահաջորդը, շրջվելով ամբաստանյալ Արմեն Համազասպյանի կողմը, հայտարարեց, որ ամբաստանյալն է որդուն տուն բերել, թողել ու փախել: Նա միաժամանակ նշեց, որ ոչ ոք չի տեսել որդու՝ մեքենայից դուրս գալու պահը:
Տուժողի այրին նույնպես պնդեց, որ լսվել է երկու դռան շխկոց, մեքենայի դռները բաց են եղել, մեքենայի մեջ էլ եղել է ամբաստանյալի հեռախոսը, իսկ տուժողի մոր հեռախոսը, որ գտնվել է տուժողի մոտ, չեն գտել, հետագայում պարզվել է, որ այն գտնվում է ամբաստանյալի կնոջ մոտ:
Մեքենայում վարորդի նստատեղին, վարորդի կողմից դռան վերևում՝ դրսի կողմից, արյուն է եղել, վկան այնպիսի տպավորություն է ստացել, որ «գլխով խփել են դռանը»:
Տուժողի կինը հայտնեց, որ ամուսինն իրեն ասել է, որ ինքը ծեծվել է, հարցրել է՝ ով է ծեծել ու տվել ամբաստանյալի մականունը, տուժողը հայտարարել է՝ «բայց ես էլ լավ ծեծել եմ այդ լակոտներին»: Ամուսինն իրեն թույլ չի տվել զանգահարել շտապօգնություն, քնել է, իսկ հաջորդ օրը՝ մահացել, հետո է վկան հասկացել, որ ամուսինը քնած ժամանակ հավանաբար կոմայի մեջ է եղել:
Վկան հայտնեց նաև, որ իր ամուսինը հաղթանդամ էր, ուժեղ, «կարող էր մի մատով Արմենին խեղդել», սակայն նա ագրեսիվ չէր: Իսկ նախաքննության ընթացքում տված ցուցմունքում վկան նշել էր, որ ամուսինը դյուրագրգիռ էր, մոտ երկու տարի ալկոհոլ էր օգտագործում, դրսում կարող էր վեճերի մեջ ընկնել:
Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ ամուսինն իրեն ասել է, որ իրեն խփել են, ընկել է գետնին ու «գլխով կպել բորդյուրին», սակայն դատարանում վկան նշեց, որ ամուսինն իրեն հանգստացնելու համար էր այդպես ասել:
Կինը հայտարարեց, որ ամուսինը մի հարուստի հայհոյել էր, և նրանով սկսել էին հետաքրքրվել:
Տուժողի մայրը ևս համոզմունք հայտնեց, որ ամբաստանյալը չէր կարող միայնակ մի շարք վնասվածքներ պատճառել որդուն՝ վերջինս «ուժեղ էր ու պարապած»:
Դատարանի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստին բերման կենթարկվեն ծանուցված, սակայն չներկայացած վկաները: Ոստիկանությանն ուղարկվելիք հարցմամբ կճշտվի բնակության վայրը փոխած վկաների ներկայիս գտնվելու վայրը, իսկ սահմանային ծառայությունների օգնությամբ կճշտվի, թե արդյոք ամբաստանյալի որդին հեռացե՞լ է Հայաստանից, թե՝ ոչ: Ամբաստանյալի հայտարարության համաձայն՝ որդին գտնվում է Ռուսաստանում:
Ըստ Արմեն Համազասպյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2014 թվականի մայիսի 4-ին, Երևանի 17 թաղամասի 7-րդ շենքի հարակից տարածքում անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արա Մաթևոսյանի դեմքին, գլխին և մարմնի մյուս հատվածներին՝ դիտավորությամբ պատճառել առողջության ծանր վնաս:
Այնուհետև Արա Մաթևոսյանը հաջորդ օրն ստացված վնասվածքներից մահացել է: Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
«Փաստինֆո»
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.