13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Քաղաքացի Ղուկաս Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցված և հետագայում վարույթը կարճված քրեական գործի նյութերին ծանոթանալիս հայտնաբերել է, որ քրեական գործի նյութերից բացակայում են գործով որպես վկա հարցաքննված մի շարք անձանց, այդ թվում՝ նաև իր ծնողների հարցաքննության արձանագրությունները:
Ղուկաս Մ.-ն հայտնել է նաև, որ հիշյալ գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Շենգավիթի բաժնի առանձին ծառայողներ հեռախոսազանգերի միջոցով իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրել՝ պահանջելով հրաժարվել գործով անցնող անձանց նկատմամբ բողոքներից:
Ղուկաս Մ.-ի հաղորդման հիման վրա հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ժողովրդի մեծությունը չի չափվում նրա թվաքանակով, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով. Միակ չափանիշ է ծառայում նրա մտավոր զարգացումը և նրա բարոյական մակարդակը:
Վ. Հյուգո
Դաստիարակությունը խղճի գործն է. կրթությունը գիտության գործն է: Հետագայում, արդեն ձևավորված մարդու մեջ, ճանաչողական այդ երկու տեսակները լրացնում են միմյանց:
Վ. Հյուգո
Քաղաքակրթության կարևորագույն խնդիրը մարդուն մտածել սովորեցնելն է:
Թ. Էդիսոն
Կրթված մարդն այն մարդն է, որն ունի իր սեփական աշխարհայեցողությունը, իր կարծիքներն իրեն շրջապատող կյանքի բոլոր կողմերի ու բնագավառների վերաբերյալ:
Ն. Ա. Ռուբակին
Պետության բարգավաճումը, ժողովուրդի բարեկեցությունը կախված են անպայման բարքերի բարությունից, իսկ բարքերի բարությունը՝ անպայման դաստիարակությունից:
Ն. Ի. Նովիկով
Դաստիարակության ամբողջ խնդիրն է մարդուն ստիպել ոչ միայն լավ վարվել, այլև վայելել լավը. ոչ միայն աշխատել, այլև սիրել աշխատանքը:
Ջ. Ռեսկին
Բավական չէ, որ դաստիարակությունը միայն չփչացնի մեզ, հարկավոր է, որ նա մեզ փոխի դեպի ավելի լավը:
Մ. Մոնտեն
Կրթությունը պետք է լինի ճշմարիտ, լիակատար, պարզ ու հաստատուն:
Յա. Կոմենսկի
Հնարավոր չէ լիարժեք մարդ աճեցնել առանց նրա մեջ գեղեցիկի զգացում դաստիարակելու:
Ռ. Տագոր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:
Վարչապետը կարևորել է Քուվեյթի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը և խորացումը:
Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ Քուվեյթ կատարած պաշտոնական այցը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և համոզմունք հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն: Դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին նշել է, որ ՀՀ վարչապետի այցը Քուվեյթ նոր խթան է հանդիսացել երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար և հետագա ծրագրերի իրականացման հեռանկարներ բացել:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-քուվեյթյան համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի տնտեսության ոլորտում պարոն Էռնեկյանի գործունեությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ նրա կողմից մի շարք ծրագրերի իրականացման գործում:
Էդուարդո Էռնեկյանն ընդգծել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը և հույս հայտնել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում Էդուարդո Էռնեկյանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկայում նախատեսվող նախագծերը:
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ վավերացնելով Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը եւ ընդունելով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին:
Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը:
Հարակից զեկույցներում ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ Թեւան Պողոսյանն ու Սուքիաս Ավետիսյանը մանրամասն ներկայացրել են հանձնաժողովներում համաձայնագրի շուրջ քննարկումները եւ դրական եզրակացությունները:
Պատգամավորները համաձայնագրի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետները: Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ վարկային համաձայնագրի գաղափարն ընդունելի է, սակայն կա վերահսկողության հետ կապված խնդիր: Հրանտ Բագրատյանը անհանգստություն է արտահայտել վարկի վերադարձելիության կապակցությամբ: Միքայել Մելքումյանը կարեւորել է թափոնների օգտահանումը եւ վարկային միջոցների նպատակային օգտագործումը: Թեւան Պողոսյանը հիմնական զեկուցողին առաջարկել է ներկայացնել մանրամասն տեղեկանքներ համաձայնագրի վերաբերյալ: Նա կարեւորել է վարկային միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության ապահովումը: Թեւան Պողոսյանը նշել է, որ ձեռնպահ է քվեարկելու, քանի դեռ չի ստացել իրեն մտահոգող հարցերի պատասխանը: Հեղինե Բիշարյանը բարձրացրել է իրեն մտահոգող հարցերը՝ անհանգստություն հայտնելով վարկային միջոցների տոկոսադրույքների կապակցությամբ: Նա կասկած է հայտնել վարկի օգտագործման արդյունավետության վերաբերյալ: Ըստ նրա՝ պետք է լինի կազմակերպություն, որը պատասխանատու լինի վարկի օգտագործման եւ վերադարձման համար: Հովհաննես Մարգարյանը եւս կարեւորել է վարկի արդյունավետ օգտագործումը եւ մտավախություն հայտնել աղբահանության համար վարձավճարի հնարավոր բարձրացման կապակցությամբ: Իշխան Խաչատրյանի կարծիքով՝ համաձայնագրում կան անհստակություններ, նաեւ պարզ չէ, թե որքան է լինելու վարկի տոկոսադրույքը: Ըստ պատգամավորի՝ հիմնավորված չէ նաեւ համաձայնագրի հրատապությունը:
Եզրափակիչ ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անդրադարձել են պատգամավորների հարցադրումներին եւ տվել պարզաբանումներ:
Խորհրդարանն սկսել է քննարկել «ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին» հաղորդումը
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ներկայացմամբ խորհրդարանն այնուհետեւ սկսել է քննարկել «ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին» հաղորդումը, որը, ըստ ԱԺ կանոնակարգի, քննարկումից հետո ընդունվում է ի գիտություն:
ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է ՀՀ դատախազության գործունեության սկզբունքները՝ ընդգծելով, որ նրա գործունեության հիմքում ընկած է հատկապես պայքարը կոռուպցիայի, ոլորտում ոչ պրոֆեսիոնալ գործունեության եւ անպատժելիության դեմ: Ըստ հաղորդման՝ ՀՀ դատախազությունը 2014թ. ընթացքում բավարար աշխատանքներ է կատարել հանցավորության կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, քննության որակն ու արդյունավետությունը բարելավելու, հետաքննության եւ նախաքննության, դատարանում մեղադրանքի պաշտպանության, դատական ակտերի բողոքարկման, պետական շահերի պաշտպանության, պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, ինչպես նաեւ դատախազական գործունեության կազմակերպման, մյուս? վերահսկողական-տեսչական, միջազգային համագործակցության, իրավական ապահովման ոլորտներում: Դատախազական լիազորությունների իրականացման ընթացքում կատարվել են մի շարք ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որոնց արդյունքները քննարկվել են դատախազության համապատասխան խորհրդակցություններում, եւ դրանց արդյունքների հիման վրա կազմված ու համապատասխան ակտերում ամրագրված կանխորոշումները կարեւոր նշանակություն են ունեցել դատախազական գործունեության կազմակերպման եւ դատախազական լիազորությունների իրականացման արդյունավետության ապահովման, ինչպես նաեւ քրեական պետական քաղաքականության մշակման եւ իրականացման համար:
Մասնավորապես՝ 2014 թվականին 780-ով պակասել են հանցագործությունները մեր երկրում, սակայն աճել է միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը: Անհանգստացնող է հետաքննության մարմինների կողմից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ցածր որակն ու անարդյունավետությունը:
Գեւորգ Կոստանյանը նշել է, որ դատախազության գործունեության առաջնահերթություններից են՝ պայքարը կոռուպցիայի, ոչ պրոֆեսիոնալ գործունեության դեմ: Գլխավոր Դատախազը կարեւորել է դատախազների քաղաքական չեզոքությունը, անպատժելիության մթնոլորտի վերացմանն ուղղված քայլերը:
Գեւորգ Կոստանյանին հարցերով դիմելու համար հերթագրվել է մոտ 30 պատգամավոր: Հաղորդման քննարկումը կշարունակվի մայիսի 21-ի նիստում:
Ծեծկռտուքի ժամանակ ստացած ծանր վնասվածքներից հաջորդ օրը մահացած տուժողի հարազատները՝ հայրը, մայրը, կինը, այսօր հարցաքննվեցին դատարանում:
Մասնավորապես, տուժող Արա Մաթևոսյանի հայրը, ով տուժողի իրավահաջորդն է, նշեց, որ ուշադիր չի եղել և չի նկատել, թե տուն մտնելիս որդին ճոճվում էր, թե՝ ոչ: Նա հայտնեց, որ որդին միայն իր հարսին է հայտնել, որ ծեծվել է և որ մի քանի հոգու էլ ինքն է խփել:
Ըստ տուժողի իրավահաջորդի՝ որդու հագուստը քրքրված էր, պատառոտված, իսկ ավտոմեքենայի վրա էլ արյուն կար: Տուժողի հայրը հայտնեց, որ մեքենայի դռան երկու շխկոց է լսվել: Տուժողի իրավահաջորդը, շրջվելով ամբաստանյալ Արմեն Համազասպյանի կողմը, հայտարարեց, որ ամբաստանյալն է որդուն տուն բերել, թողել ու փախել: Նա միաժամանակ նշեց, որ ոչ ոք չի տեսել որդու՝ մեքենայից դուրս գալու պահը:
Տուժողի այրին նույնպես պնդեց, որ լսվել է երկու դռան շխկոց, մեքենայի դռները բաց են եղել, մեքենայի մեջ էլ եղել է ամբաստանյալի հեռախոսը, իսկ տուժողի մոր հեռախոսը, որ գտնվել է տուժողի մոտ, չեն գտել, հետագայում պարզվել է, որ այն գտնվում է ամբաստանյալի կնոջ մոտ:
Մեքենայում վարորդի նստատեղին, վարորդի կողմից դռան վերևում՝ դրսի կողմից, արյուն է եղել, վկան այնպիսի տպավորություն է ստացել, որ «գլխով խփել են դռանը»:
Տուժողի կինը հայտնեց, որ ամուսինն իրեն ասել է, որ ինքը ծեծվել է, հարցրել է՝ ով է ծեծել ու տվել ամբաստանյալի մականունը, տուժողը հայտարարել է՝ «բայց ես էլ լավ ծեծել եմ այդ լակոտներին»: Ամուսինն իրեն թույլ չի տվել զանգահարել շտապօգնություն, քնել է, իսկ հաջորդ օրը՝ մահացել, հետո է վկան հասկացել, որ ամուսինը քնած ժամանակ հավանաբար կոմայի մեջ է եղել:
Վկան հայտնեց նաև, որ իր ամուսինը հաղթանդամ էր, ուժեղ, «կարող էր մի մատով Արմենին խեղդել», սակայն նա ագրեսիվ չէր: Իսկ նախաքննության ընթացքում տված ցուցմունքում վկան նշել էր, որ ամուսինը դյուրագրգիռ էր, մոտ երկու տարի ալկոհոլ էր օգտագործում, դրսում կարող էր վեճերի մեջ ընկնել:
Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ ամուսինն իրեն ասել է, որ իրեն խփել են, ընկել է գետնին ու «գլխով կպել բորդյուրին», սակայն դատարանում վկան նշեց, որ ամուսինն իրեն հանգստացնելու համար էր այդպես ասել:
Կինը հայտարարեց, որ ամուսինը մի հարուստի հայհոյել էր, և նրանով սկսել էին հետաքրքրվել:
Տուժողի մայրը ևս համոզմունք հայտնեց, որ ամբաստանյալը չէր կարող միայնակ մի շարք վնասվածքներ պատճառել որդուն՝ վերջինս «ուժեղ էր ու պարապած»:
Դատարանի որոշմամբ՝ հաջորդ դատական նիստին բերման կենթարկվեն ծանուցված, սակայն չներկայացած վկաները: Ոստիկանությանն ուղարկվելիք հարցմամբ կճշտվի բնակության վայրը փոխած վկաների ներկայիս գտնվելու վայրը, իսկ սահմանային ծառայությունների օգնությամբ կճշտվի, թե արդյոք ամբաստանյալի որդին հեռացե՞լ է Հայաստանից, թե՝ ոչ: Ամբաստանյալի հայտարարության համաձայն՝ որդին գտնվում է Ռուսաստանում:
Ըստ Արմեն Համազասպյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2014 թվականի մայիսի 4-ին, Երևանի 17 թաղամասի 7-րդ շենքի հարակից տարածքում անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ բռունցքներով մի քանի անգամ հարվածել է Արա Մաթևոսյանի դեմքին, գլխին և մարմնի մյուս հատվածներին՝ դիտավորությամբ պատճառել առողջության ծանր վնաս:
Այնուհետև Արա Մաթևոսյանը հաջորդ օրն ստացված վնասվածքներից մահացել է: Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
«Փաստինֆո»
Կապույտի վրա ճանճեր չեն նստում
Քաղաքական գործչի կին լինելուց զատ՝ ֆեյսբուքյան 1 միլիարդ օգտատերերից մեկն էլ ես եմ, քաղաքացի եմ, մասնագիտությամբ՝ բժշկուհի, որն ունի հստակ սկզբունքներ, աշխարհայացք: Իմ էջը բաց է, իմ գործունեությունը՝ թափանցիկ, համակիրներս՝ ակնհայտ. նրանք մշտապես ներկայանում են իրենց անուն-ազգանունով:
Թերևս չանդրադառնայի իմ շուրջ վերջին օրերին հյուսվող անհեթեթ խոսակցություններին, որոնք չէին անցնում կանացի բամբասանքից այն կողմ, եթե այսօր չկարդայի, որ նորահայտ մի կենսագիր, ի թիվս բազում զրպարտությունների՝ անբարոյականություն, կաշառակերություն, ինձ մեղադրում է նաև մարդասպանության համար՝ գաջի գործարանի տարածքում: Անհանգստացնող է պատվիրատուի անթաքույց թշնամանքն ու ատելությունը իմ և ընտանիքիս հանդեպ, որտեղ 2 անչափահաս երեխա է դաստիարակվում:
Արդեն իրավասու մարմինները պարզել են, որ հրապարակված անուն-ազգանունով լրագրող իրականում գոյություն չունի, կեղծ է նրա կայքի հասցեն, բջջային հեռախոսի համարի գրանցման վայրը: Պարզաբանումներից հետո գրողն ու պատվիրատուն կստանան իրենց հանցանքի իրավական գնահատականը` օրենքի ամբողջ խստությամբ:
Իմ կենսագրությամբ հետաքրքրվողները կարող են բացել amda.am կայքի «Նախագահ» էջը՝ http://amda.am/?p=572:
Կան բարոյական չգրված օրենքներ, որտեղ ընտանիքը սրբություն է, ու այդ բարոյական օրենքները ոտնահարողին կդատապարտի հայ հասարակությունը՝ ազնիվ կեցվածքով յուրաքանչյուր հայ մարդ:
Իսկ ինչ վերաբերում է իմ նկարը սև շրջանակի մեջ առնելուն՝ սև շրջանակի մեջ կապույտ զգեստով հայուհին ես եմ , իսկ նա, ով ինձ դրել էր սև շրջանակի մեջ, ինքը դատարկ, սև շրջանակ է, կարող է այսուհետ այդպես էլ ստորագրել իր զրպարտագրերը:
Կուզեի խոսքս ավարտել Մեծն Սևակի խոսքերով.
Ասում են, թե կապույտի վրա ճանճեր չեն նստում…
Կարդացեք Սևակ:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան
Սահմանված կարգի համաձայն` ամեն ամիս ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:
Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների:
Ընդունելությանը մասնակցող ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ են և առավելապես վերաբերում են սոցիալական, ֆինանսական ու իրավական ոլորտներին: Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին և նրանց դիմումներին, լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարեց քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:
Քաղաքացիների հերթական ընդունելությանը մասնակցում էր նաև հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական իսնտիտուտում պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը, ով պաշտպանության նախարարի մոտ էր եկել դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին անձամբ նախարարից արժանահավատ տեղեկություններ ստանալու նպատակով: Ընդունելության ավարտին ներկայացնելով հանդիպման արդյունքները` Արկադի Բարսեղյանը համոզմունք է հայտնել, որ պաշտպանության նախարարի հետևողականության շնորհիվ որդու սպանության հետ առնչություն ունեցող որևէ մեկն անպատիժ չի մնալու:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Հարադային՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման և արդյունավետ գործունեության համար: Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Տիկահիտո Հարադայի դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում Հայաստանում բացվեց Ճապոնիայի դեսպանություն, 2012թ. կայացավ ՀՀ Նախագահի այցը Ճապոնիա, ինչը նոր խթան հանդիսացավ երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության օրակարգի ընդլայնման համար:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել նաև վերջին շրջանում հայ-ճապոնական միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման, մասնավորապես՝ երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի գործունեության մասին: ՀՀ Նախագահը և Ճապոնիայի դեսպանը համակարծիք են եղել, որ դինամիկ զարգացող հարաբերությունները և փոխգործակցության ընդլայնվող օրակարգը անհրաժեշտաբար հանգեցնում են երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, ինչը, նրանց համոզմամբ, կխթանի նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ մեր երկրի զարգացման ծրագրերին աջակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության համար:
Հանդիպման ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել դեսպան Հարադային և ընդգծել, որ նա ավարտում է պաշտոնավարումը, սակայն, իր համոզմամբ, շարունակում է մնալ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը:
Տիկահիտո Հարադան վստահեցրել է, որ մեր երկրում իր դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ կանի ամեն հնարավորը և կաջակցի Հայաստանում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանին՝ ի նպաստ հայ-ճապոնական միջպետական հարաբերությունների առավել ամրապնդման և երկու ժողովուրդների բարեկամության խորացման:
Սահարա անապատում՝ Նիգերի հյուսիսարևելքում, գրոհայինների շարասյունը կանգնեցնելուց հետո առգրավվել է 1.5 տոննա թմրանյութ և զենք:
Ֆրանսիայի ռազմական ուժերը հաըտնում է, որ մայիսի 14-ին երկու բեռնատարներում գտնվող գրոհայինները, ովքեր հրաժարվելեն կանգնել անցակետում, կրակ են բացել Ֆրանսիայի և Նիգերի ռազմական ուժերի վրա:
Ապօրինի բեռը հայտնաբերվել է գրոհայինների և զինվորների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո, որի հետևանքով մահացել է 3 գրոհային: Եվս 3 գրոհային պատանդ է վերցվել և հանձնվել Նիգերի ռազմական ուժերին:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.