Եգիպտոսի անվտանգության ուժերը զանգվածային կերպով սեռական բռնության են ենթարկում բանտարկյալներին ու կալանավորներին:
Այս մասին bbc.co.uk-ի փոխանցմամբ՝ հայտարարում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան: Կազմակերպության զեկույցում նշվում է, որ տղամարդիկ, կանայք ու երեխաները սեռական բռնության են ենթարկվում, որպեսզի «արմատախիլ արվեն բողոքի ցույցերը»:
Կալանավորումից հետո շատ ձերբակալվածներ ենթարկվում են կուսության ստուգման, բռնաբարությունների ու խմբակային բռնաբարությունների: FIDH-ի հաշվետվության մեջ նշվում է, որ անվտանգության ուժերի կողմից սեռական բռնության ալիքը հատկապես նկատելի է դարձել 2013թ. հուլիսին զինվորական հեղաշրջումից հետո:
Բռնացողները գործնականում պատասխանատվության չեն ենթարկվում, և այդ անպատժելիությունը մատնացույց է անում, ըստ զեկույցի հեղինակների, «ցանկացած ընդդիմության ջախջախմանն ուղղված քաղաքական ցինիկ ստրատեգիայի վրա»: FIDH-ը հայտարարում է, որ սեռական բռնությունը կանանց, ինչպես նաև տղամարդկանց նկատմամբ գործադրում են ոստիկանությունը, անվտանգության գործակալներն ու զինվորականները:
Նման բռնության զոհերի շարքում են ուսանողներ, ցույցերի մասնակիցներ, իրավապաշտպաններ, համասեռամոլներ և անչափահասներ: Զեկույցի հեղինակները հայտարարում են, որ իրենց չի հաջողվել գտնել վկայություններ առ այն, որ բռնացողները անվտանգության ծառայությունների շարքերում իրենց հրամանատարության կողմից ստացել են նման հանցագործություններ կատարելու հրամաններ, սակայն նշում են, որ սեռական բռնության մասշտաբներն ու բռնացողներին պատժելու օրինակների բացակայությունը վկայում են համակարգային խնդրի մասին:
FIDH-ի խոսքերով, բռնության զոհերը, ովքեր բողոքներ են ներկայացնում իրենց հանդեպ վատ վերաբերմունքի վերաբերյալ, Եգիպտոսի դատական համակարգում բախվում են մշտական արգելքների, ստանում են սպառնալիքներ, ինչպես նաև ենթարկվում կրկնակի բռնության ոստիկանության ու բանտային վերակացուների կողմից:
Սեռական բռնությունը լայնորեն տարածված է եգիպտական հասարակության մեջ, և նման հարձակումների դեպքերի թիվը կտրուկ աճել է նախագահ Հոսնի Մուբարաքի գահընկեց արվելուց հետո: 2014թ. նախագահ Աբդել Ֆաթթահ Սիսին հրամայել է ոստիկանությանը արմատախիլ անել այդ երևույթը: Ըստ նրա, սեռական բռնությունն անընդունելի է, և նա կոչ է արել Եգիպտոսի քաղաքացիներին «վերականգնել հասարակության բարոյական հիմքերը»:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունն, ըստ միջազգային լրատվամիջոցի, հայտնել է, որ չի մեկնաբանելու զեկույցը՝ մինչև չուսումնասիրի այն:
«Փաստինֆո»
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
- 11:10ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձում էին կործանել Ռուսաստանը. Պուտին
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.