23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 18-ին Ազգային ժողով էին այցելել 33 ավագ դպրոցների աշակերտական խորհրդի նախագահներ Երեւանից եւ Արարատի մարզից: Նրանք ներկա են եղել խորհրդարանի նիստերի դահլիճում ընթացող քառօրյա նիստին եւ հետեւել են պատգամավորների աշխատանքին: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբակցությունների գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ ընդունման ընթացակարգերը, ինչպես նաեւ՝ խոսել նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության կարեւորության ու քաղաքացիական հասարակության կայացման մասին:
Տիկին Նաղդալյանը կարեւորել է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը պետության կայացման գործում: Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ունենալ գիտելիքի մեծ պաշար, դրսեւորել կամային հատկանիշներ ու մարդկային բարձր որակներ:
Տիկին Նաղդալյանը պատասխանել է նաեւ դպրոցականների հարցերին:
Այցի ավարտին աշակերտները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմիին: Վարչապետը շնորհավորել է պարոն Կասեմիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է հայ-էմիրաթյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը, ինչը կնպաստի կառավարությունների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու գործարար կապերի սերտացմանը:
Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին նշել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը: Դեսպանի խոսքով՝ ԱՄԷ-ի մի շարք գործարարներ շահագրգռված են մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, և այդ նպատակով այժմ քննարկումներ են անցկացվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:
Զրուցակիցները կարևորել և հեռանկարային են համարել համագործակցության խորացումը գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերում ԱՄԷ-ի գործարար հատվածի ներգրավվածության ընդլայնումը և հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը երկու երկրների շահերից բխող յուրաքանչյուր նախաձեռնության:
Հանդիպման ընթացքում դեսպան Կասեմին Հովիկ Աբրահամյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույնները և ԱՄԷ այցելելու հրավերը: Իր հերթին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և դեսպանին փոխանցել ԱՄԷ-ի վարչապետի Հայաստան այցելելու հրավերը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության խթանման և ընդլայնման ուղիները:
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ 12 պաշտոնատար անձանց գործով մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող Հակոբ Մելքոնյանը: Նա հաստատված համարեց կազմակերպված խմբի կողմից 4 տարի անընդմեջ պետական բյուջեից հափշտակությունը: Ըստ նրա՝ անհամեմատ մեծ էին ծավալները եւ նյութական միջոցների ապօրինի դուրսգրումը, հափշտակությունը ազդել են բյուջեի վրա:
40 րոպե տեւած իր ճառով մեղադրողն ասաց, որ մեղադրանքը հիմնավորվել է 100-ից ավելի անձանց հարցաքննությամբ, տարատեսակ քննչական գործողությունների արձանագրություններով: Ողջ մեղադրական ճառը կառուցված էր ամբաստանյալներից միայն 3-ի՝ Միսակ Մարտիրոսյանի, Անգին Ղուկասյանի եւ Գեղամ Գրիգորյանի վերաբերյալ փաստական հանգամանքների մասին հիշատակումներից:
Երբ մեղադրողը նշեց ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքների մասին եւ արդեն պետք է պատժաչափերի մասին միջնորդություն աներ, այդ ժամանակ միջադեպ տեղի ունեցավ մեղադրողի եւ Միսակ Մարտիրոսյանի միջեւ: Միսակ Մարտիրոսյանն ասաց, որ թե Սահմանադրությամբ, եւ թե «Դատախազության մասին» օրենքով մեղադրողը իրավունք չունի իր լիազորություններից դուրս գալ, մասնավորապես՝ նշել պատժաչափը: Նա դիմեց դատավոր Արշակ Վարդանյանին, որպեսզի նա արգելի մեղադրողին, քանի որ դա կդիտվի միջամտություն արդարադատության բուն պրոցեսին: Արշակ Վարդանյանն ասաց, որ հայտարարությունը ամբաստանյալի յուրովի մեկնաբանության արդյունք է եւ դատախազին դիմեց, որպեսզի շարունակի միջնորդությունը:
Դատախազը միջնորդեց Միսակ Մարտիրոսյանի համար 14 տարի ժամանակով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ, նրա տեղակալ Արմեն Մովսիսյանի համար ասաց, որ նա օժանդակել է քննությանը, վերականգնել 90 մլն դրամ գումարը եւ միջնորդեց 4 տարի ժամկետով ազատազրկում:
Արցախյան պատերազմի մասնակից, պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի համար դատախազը պահանջեց 9 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ: Որոշակի պաշտոն զբաղեցնող Գագիկ Խաչատրյանին, քանի որ նա դարձյալ օժանդակել էր քննությանը, տվել խոստովանական ցուցմունքներ եւ վերականգնել 4 մլն 135 հազար դրամ գումարը, դատախազը միջնորդեց կիրառել համաներում:
Համաներման որոշումը կտարածվի նաեւ Եղիազար Սարգսյանի նկատմամբ, որը 1 մլն դրամից ավելի գումարը վերականգնել էր: Նարեկ Գասպարյանը, Սաթենիկ Հովհաննիսյանը, Արման Խալիկյանը, Մերուժան Կյուրեղյանը, ըստ դատախազի միջնորդության, 5 տարի 3 ամիս ժամկետով կդատապարտվեն: Արմեն Ավագյանի համար, որը վերականգնել էր 990 հազար դրամ եւ 30 «մեռած հոգիներ» էր ձեւակերպել, դատախազը միջնորդեց 6 տարի ժամկետով ազատազրկում:
Անգին Ղուկասյանի համար, որը ըստ դատախազի՝ օժանդակել էր քննությանը, զղջացել էր, «մերկացրել» էր հանցակիցներին, ուներ 2 անչափահաս երեխա, մեղադրողը պահանջեց 5 տարի ազատազրկում, պատիժը պայմանական չի կիրառվի 2 տարի:
Ի դեպ, նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին եւ դատախազը իր ճառում շեշտեց, որ Անգին Ղուկասյանը դատարանում առերես Միսակ Մարտիրոսյանի հետ կապված ասել էր, որ օժանդակել է կաշառք տալուն: 13-րդ ամբաստանյալի՝ Յուրա Մուշկուրյանի նկատմամբ, որին դատախազը միջնորդեց 5 տարի ազատազրկում, կկիրառվի դարձյալ համաներման մասին ԱԺ որոշումը: Պաշտպանական ճառերով ամբաստանյալները հանդես կգան գալիք երկուշաբթի:
Ռուզան Մինասյան
Մի նոր պատվիրան չեմ գրում քեզ, այլ սկզբից իսկ մեր ունեցած պատվիրանը, որ սիրենք միմյանց։ Այս սերը նշանակում է՝ ապրել Աստծու պատվիրանների համաձայն, իսկ պատվիրանը, ինչպես սկզբից սովորեցիք, այս է. որ պետք է ապրենք սիրով։
Աշխարհում երևան են եկել բազում մոլորեցնողներ, որոնք մերժում են ընդունել, որ Հիսուս Քրիստոսն աշխարհ գալով իսկապես մարդացավ։ Այդպիսիները մոլորեցնող են և Քրիստոսի հակառակորդ։ Զգո՛ւյշ եղեք, որ չկորցնեք, ինչ որ վաստակեցիք ծանր աշխատանքով, այլ լրիվ ստանաք ձեր վարձը։
Ով որ մեղանչում է Քրիստոսի ուսուցումների դեմ և կապված չի մնում դրանց, նա իր մեջ չունի Աստծուն։ Իսկ ով կապված է մնում նրա ուսուցումներին, նա իր մեջ ունի թե՛ Որդուն և թե՛ Հորը։ Եթե ձեզ մոտ գա մեկը, որ այսպես չի ուսուցանում, մի՛ ընդունեք ձեր տներում և նույնիսկ բարև մի՛ տվեք նրան. որովհետև ով բարև է տալիս այդպիսի մեկին, մասնակից է դառնում նրա չար գործերին։
(Հովհաննես առաքյալի երկրորդ նամակը 1:5-11)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
https://www.youtube.com/watch?v=Rx9K93UoiQA
Ստրկապետությունում պայքարել սոսկ կենցաղային հարցերի դեմ, մարշրուտնիների, գծերի, գազի կամ էլելտրաէներգիայի թանկացումների համար ու չպայքարել այդ բոլորը ստեղծող հանցագործ, օտարի դրածո ռեժիմի դեմ, դա նշանակում է ճանաչել թիվ կարկող իշխանությունների լեգիտիմությունը: Դա նշանակում է անօրեն երկրում ճանաչել օրենքի առկայությունը և օրենքի սահմաններում պահանջել անօրեն իշխանություններից լուծել ժողովրդի պահանջները:
Իսկ այս բոլորը միասին նշանակում է, որ ստրկացված Հայաստանը Շվեյցարիայի պես ժողովրդավար երկիր է, որտեղ անկաշկանդ գործում է ընդդիմությունը, ժողովուրդը կարողանում է անարգել բողոքի ցույցեր անել ու ներկայացնել իր պահանջները: Այսինքն, իր կամքից անկախ ժողովուրդը մեծ ծառայություն է մատուցում հանցավոր ռեժիմին, ապահովում է իմիտացիոն ժողովրդավարության գործընթացը, դարձնելով ուզուրպատորներին միջազգայնորեն ճանաչելի, հաստատում է, որ Հայաստանում կա օրենք և այդ օրենքի շրջանակներում ինքը ջանում է պահանջել իր ոտնահարված իրավունքները:
Ու դեռ սրա վրա էլ ավելացնենք, որ խունտան՝ իր գործած բոլոր մեղքերի վրա, դեռ մի բան էլ հնարավորություն է ստանում աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը ընդանում է ժողովրդավար ուղղիով և դրա դիմաց որպես պարգևատրում, դեռ մի բան էլ զանզան տեսակի ֆոնդեր ու գրանտներ է կպցնում տարբեր երկրներից և համապատասխան միջազգային հաստատությոններից…
Բա՞, սենց տխուր, մազալու բաներ մեր կյանքից…
Արմեն Զատիկյանի ֆեյսբուքյան էջից
Մայիսի 14-16-ը Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընդունվել է հայերի, պոնտոսցի հույների, ասորիների ցեղասպանությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւ։
Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական թեւը կոչ է անում Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել եւ վերականգնել պատմական իրականությունը՝ ի հիշատակ հայոց, պոնտոսցի հույների եւ ասորիների ցեղասպանությունների զոհերի։ Բոլոր շահագրգիռ կողմերը ճանաչում են հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ն ընդունում են որպես Հայոց ցեղասպանության, իսկ մայիսի 19-ը՝ պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակի օրեր»։
Նշենք, որ YEPP 10-րդ համագումարին մասնակցում էին 40 երկրի ավելի քան 250 երիտասարդ առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության պատվիրակները՝ կառույցի նախագահ Կարեն Ավագյանի ղեկավարությամբ։
ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշում է, որ հունական կողմի ներկայացրած Ցեղասպանության ճանաչման բանաձն ընդունվել է միաձայն։ Ընդ որում, կողմ են քվեարկել նաեւ այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց երկրները դեռեւս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։
«Ավելի ուժեղ Եվրոպա փոփոխվող աշխարհում» խորագրով ընթացող YEPP 10-րդ համագումարում ուշադրության կենտրոնում են եղել աշխարհի գլոբալ իրողություններն ու մարտահրավերները։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից տեղեկացնում են,, որ ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունը Եվրոպայի ամենամեծ երիտասարդական քաղաքական կազմակերպությունն է։ Այն համախմբում է եվրոպական մոտ 40 երկրի 57 քաղաքական կուսակցությունների ավելի քան 1,6 միլիոն երիտասարդների։
news.am
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն:
Նախագահի բնութագրմամբ՝ կենտրոնը հանդիսանում է Սփյուռքի կարեւորագույն մշակութային օջախներից մեկը, որտեղ բարձր մակարդակով ներկայացված է եւ հայ ժողովրդի, եւ ֆրանսահայ համայնքի պատմությունը:
Բակո Սահակյանն արժեւորել է կենտրոնի աշխատանքը` հայկական ինքնության պահպանման, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պատշաճ ներկայացման եւ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման տեսանկյուններից:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին Վալանս քաղաքում այցելել է քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի տուն-արվեստանոց:
Նախագահ Սահակյանը հանրահայտ քանդակագործի աշխատանքը որակել է որպես հայրենասիրության, բարձր արհեստավարժության եւ ինքնատիպ աշխարհընկալման մարմնավորում, ինչը հայկական մշակույթը տարբեր ժողովուրդներին ներկայացնելու յուրահատուկ եւ ազդեցիկ միջոց է:
Երեկ՝ մայիսի 17-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Երևան քաղաքի Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Վահագն Ասատրյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մայիսի 14-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո, որի ժամանակ նրա ձախ ոտքը կտրվել էր, իսկ աջն ամբողջովին ջախջախվել: Նա և իր ուղևորը՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 36-ամյա Գենադի Դավթյանը, տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչ Սարգիս Դադոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր մայիսի 14-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը: Պարզվել էր, որ վարորդը եղել է Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Վահագն Ասատրյանը, ով աշխատում էր Շենգավիթի գազի գրասենյակում՝ որպես զոդող, իսկ ուղևորը եղել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 36-ամյա Գենադի Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով Վահագն Ասատրյանի ձախ ոտքը ծնկից ներքև կտրվել էր, իսկ աջ ոտքն ամբողջովին ջախջախվել: Տվյալ պահին նա գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Ավելի վաղ վթարի վայրից Գ. Շամշյանը հայտնել էր, Mercedes մակնիշի 34 ZT 115 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս ճանապարհի մարդաբոյ փոսի պատճառով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, այնուհետև բախվել ճանապարհին տեղադրված «Քասախ» ցուցանակին:
© shamshyan.com
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.