23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը։
Բացահայտվել է գողության` 8, խարդախության 6 և յուրացման 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 3-ից 9-նընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Մայիսի 9-ին, վաղ առավոտից մարդաշատ էր Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքը: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի առթիվ, ավանդույթի համաձայն օրվա հերոս վետերանների հետ միասին այստեղ էին այցելել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք, բարձրաստիճան սպաներ ու բազմաթիվ քաղաքացիներ: Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել անմար կրակին, նաև մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին: Հաղթանակի օրվա առիթով կազմակերպված միջոցառման պաշտոնական մասն ավարտվել է զինվորական հանդիսավոր շքերթով, որի ընթացքն ուղեկցվել է նաև ռազմական օդանավերի ցուցադրական թռիչքով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ավանդույթի համաձայն, այցելել է նաև զինվորական վրանային խոհանոց և պատերազմի մասնակից վետերանների հետ կիսել խորհրդանշական 100 գրամն ու զինվորական հացը: Այնուհետ քաղաքապետը շրջել է «Հաղթանակ» զբոսայգում, շնորհավորել վետերաններին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը Ստեփանակերտում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 23-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Միջոցառումների մասնակիցները Վերածննդի հրապարակից երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Քաղաքային հուշահամալիրում զինվորական նվագախմբի նվագակցությամբ ԼՂՀ ՊԲ Պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր քայլերթ:
ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին. Հայաստանի Նախագահը Կարմիր հրապարակում, բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ՌԴ Նախագահի տոնական ընդունելությանը: Երեկոյան՝ Կարմիր հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն: Նախագահ Սերժ Սարգսյանը միջոցառումներին մասնակցող հյուրերի հետ Կարմիր հրապարակում կդիտի Մեծ հաղթանակի եզրափակիչ միջոցառումը:
Մայիսի 10-ին Սերժ Սարգսյանը Կարմիր հրապարակում կայցելի Մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ կդնի և հարգանքի տուրք կմատուցի մեծ զորավարի հիշատակին:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 9-ին ընդունել է «Բոլոնյան համակարգի ապագան» խորագրով սեմինարի եւ Եվրոպական ուսանողական միության կառավարման խորհրդի 68-րդ համաժողովի մասնակիցներին:
Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը կարեւորել է երիտասարդների դերն ու մասնակցությունը աշխարհում տեղի ունեցող տարբեր գործընթացներում:
ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանում հյուրընկալված երիտասարդները մասնակցում են այս օրերի տոնական միջոցառումներին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Գալուստ Սահակյանը երիտասարդներին տեղեկացրել է, որ այդ օրերին անցկացվել է գլոբալ ֆորում՝ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» եւ այդ համատեքստում ՀՀ Ազգային ժողովն առաջիկայում կոչով դիմելու է բոլոր խորհրդարաններին՝ կազմելու հանձնախմբեր՝ ընդդեմ ցեղասպանությունների դեմ պայքարի: ԱԺ նախագահը նշել է, որ անցած 100 տարվա ընթացքում Հայաստանը կարողացել է միջազգային հանրությանը ներկայացնել ցեղասպանությունների վտանգավորությունը՝ շեշտելով, որ այսօր էլ աշխարհում նկատվում են ցեղասպանության եւ ահաբեկչության միտումներ:
ԱԺ նախագահի խոսքով՝ ցանկացած քաղաքականություն պետք է հետեւանք լինի քաղաքակրթության: Գալուստ Սահակյանի կարծիքով՝ երիտասարդները պետք է համախմբեն իրենց ջանքերը՝ 21-րդ դարում նպաստելու խաղաղությանը, պետությունների բարգավաճմանը եւ զարգացմանը:
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Բոլոնյան գործընթացի նոր մարտահրավերներին, բարձրագույն կրթության առավել հրատապ եւ կարեւոր խնդիրներին, Հայաստանի խորհրդարանի մասնակցությանը կրթական ծրագրերին, Հայաստանի գիտական եւ կրթական ներուժին եւ այլն:
Ստամբուլի հայկական «Քամփ Արմեն» անունը կրող մանկատան քանդումը հասարակական մեծ արձագանքից հետո հետաձգվել է։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում հայկական մանկատան տարածքի սեփականատեր Էրհան Այդընլարը նշել է, ինքը տարածքը փոխանցել է Ֆաթիհ Ուլուսոյին, իսկ վերջինս էլ որոշել է մեկ ամսով հետաձգել քանդման աշխատանքները, որ լուծում գտնվի։
«Ես շատ հայ բարեկամներ ունեմ։ Ես չէի ուզենա նման բան լիներ, ես շատ եմ տխրել, որ գործը նման կետի է հասել։ Եթե այս տարածքն իմ լիներ, ես այն կնվիրաբերեի, բայց խոսքը գնում է գնված տարածքի մասին, որի համար մարդիկ են աշխատում»,-ասել է Էրհան Այդընլարը։
NEWS.am
2015 թվականի ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը` ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից: Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է և գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Տեղեկացրել էինք նաև, որ հիշյալ քրեական գործի նյութերով 2015 թվականի ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ` վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստի առթիվ:
Նոր հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Հայկ Ավագյանին (հիշյալ խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության կատարման ժամանակաշրջանում նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնը) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմ անձին խոստացել է դեպքի փաստական հանգամանքների խեղաթյուրման եղանակով այն ներկայացնել ոչ թե որպես զենքի գործադրմամբ կատարված խուլիգանություն, այլ չնչին միջադեպ և արարքում հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործի վարույթը:
Միջնորդին տրված խոստումը կատարելու անձնական շահագրգռվածությամբ Հ. Ավագյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հիշյալ քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով՝ 2014թ. ապրիլի 4-ին, միջամտել է քննիչի գործունեությանը՝ հրահանգել է նրան քրեական գործով հարցաքննել ականատես վկա Արմեն Դ.-ին, վերջինիս տվյալներով լրացնել վկայի հարցաքննության արձանագրության ձևաթուղթ, որից հետո նույն քննիչի անունից կազմված արձանագրության մեջ վկա Արմեն Դ.-ն անձամբ թելադրել է գործով անցնող եղբայրների օգտին տեղեկություններ պարունակող, սակայն իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, որով զենքի գործադրմամբ կատարված խուլիգանությունը ներկայացվել է, իբր, մանր միջադեպ, չնչին վեճ: Ցուցմունքի հիմնական մասն ավարտելուց հետո Հայկ Ավագյանը կանչել է քննիչին, ցուցում տվել նրան անձամբ գրի առնել հարցերը, ինչից հետո, վկա Արմեն Դ.-ն կրկին թելադրել է Արման Ս.-ի և Արմեն Ս.-ի օգտին տեղեկություններ պարունակող պատասխաններ:
Այնուհետև, Հ. Ավագյանը նույն քրեական գործով մյուս վկաներին իր աշխատասենյակում հրահանգավորել է, թե ինչ ցուցմունքներ պետք է տալ, որից հետո միայն այդ անձինք հարցաքննվել են, ինչի արդյունքում էլ քրեական գործի նյութերում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվել, քրեական գործի վարույթը կարճվել է Արման Ս.-ի և Արմեն Ս.-ի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Հայկ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.