Հայաստանում մայիսի 5-ն արդեն երրորդ տարին նշվում է որպես հարկադիր կատարողի օր: Հարկադիր կատարման ծառայությունն այսօր տոնում է նաև իր կազմավորման 17-ամյակը:
Տոնական օրը հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկեց երդման արարողությամբ. տեղի ունեցավ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողություն: Ծառայության 9 աշխատակից երդվեց հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:
Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում նրանք կինտեգրվեն ծառայության աշխատանքին և արժանվույնս կծառայեն պետությանն ու ժողովրդին: «Սա մի աշխատանք է, որի հաջող ու արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության բարձր զգացում, մասնագիտական պատրաստվածություն և հայրենասիրություն: Մաղթում եմ ձեզ բարի ծառայություն»,- շնորհավորանքի խոսքում նշեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
Երդման արարողությանը հաջորդեց հանդիսավոր նիստը, որի մեկնարկն ազդարարվեց ՀՀ օրհներգով: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորեց ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նրանց մասնագիտական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Հարկադիր կատարողի օրվա առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար 6 աշխատակից պարգևատրվեց «Անբասիր ծառայության համար» մեդալով, 24-ը` շնորհակալագրով, 18-ը` հուշանվերով, իսկ 54 աշխատակից արժանացավ դրամական պարգևատրման: Ծառայության 2 աշխատակցի շնորհվեց հերթական կոչում, 4-ը նշանակվեց ավագ հարկադիր կատարողի պաշտոնում, 3 աշխատակցի հայտարարվեց պաշտոնի բարձրացում, 2 ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեցին իրենց պաշտոններում, իսկ 2 աշխատակցի նկատմամբ հայտարարված նկատողությունը հանվեց:
Միջոցառման ընթացքում հնչեց նաև հարկադիր կատարողի քայլերգը:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.