23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Զավակնե՛րս, վերջին ժամանակը հասել է։ Դուք լսել եք, որ Նեռը՝ Քրիստոսի հակառակորդը, գալու է։ Արդ, ահա Քրիստոսի բազում հակառակորդներ են երևան եկել, և դրանից էլ իմանում ենք, որ վերջին ժամանակն է։ Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին. որովհետև եթե մեզնից լինեին, ապա մեզ հետ էլ կմնային։ Բայց մեզնից հեռացան, որպեսզի հայտնի լինի, թե նրանցից որևէ մեկը մեզնից չէր։ Սակայն դուք Սուրբ Հոգու պարգևն ունեք, որովհետև դրանո՛վ օծեց ձեզ Սուրբը՝ Քրիստոսը, և դուք գիտեք ամեն բան։ Այս նամակը գրում եմ ձեզ ոչ թե որովհետև ճշմարտությունը չգիտեք, այլ ընդհակառակը, գրում եմ՝ հաստատելու համար, որ գիտեք այն, և ճշմարտությունից ոչ մի ստություն չի ծնվում։ Հետևաբար, ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։
Քրիստոսի հակառակորդն է այնպիսին, որ ուրանում է թե՛ Հորը և թե՛ Որդուն. որովհետև ով որ մերժում է Որդուն, մերժած է լինում նաև Հորը, իսկ ով որ ընդունում է Որդուն, ընդունած է լինում նաև Հորը։ Հետևաբար, ձեր սրտո՛ւմ պահեցեք Տիրոջ խոսքերը, որ լսեցիք սկզբից։ Եթե ձեր մեջ պահեք այն, ինչ որ սկզբից սովորեցիք, դուք ևս միացած կլինեք Հորը և Որդուն։ Եվ այս ինքը՝ հավիտենական կյանքն է, որ Քրիստոսը խոստացավ մեզ տալ։
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 2:18-25)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Մեկ ամիս կալանքից հետո «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ազատ արձակելու Հայաստանի իշխանությունների որոշումը ճիշտ քայլ էր: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում«Human Rights Watch»միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Գեորգիա Գոգիան:
Նրա խոսքով, այժմ իշխանությունները պետք է հավաստիանան, որ մեղադրանքները չեն առաջադրվել հավաքների եւ ազատ խոսքի իրավունքի խախտումներով:
Human Rights Watch-ն իր հայտարարությունում հիշեցնում է, որ ապրիլի 27-ին իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ անհանգստություն է հայտնել ակտիվիստների մեղադրանքների հետ կապված եւ կոչ է արել ազատ արձակել նրանց:
«Ակտիվիստների ազատ արձակումը ճիշտ քայլ էր՝ ՀԽ-ի՝ բռնություն չենթադրող հայացքների լույսի ներքո, ինչպես նաեւ հաշվի առնելով նրանց ձերբակալման համարօրինական հիմքերի բացակայությունը: Հիմա իշխանությունները պետք է ապահովեն ակտիվիստների ազատ խոսքի, մտքի ու հավաքների իրավունքը»,-հայտարարել է Գոգիան:
Հիշեցնենք, որ ՀԽ անդամներն ազատ են արձակվել մայիսի 4-ին: Այդ առթիվ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվել էր. «Քրեական գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը ու Պավել Մանուկյանը, 2014 թվականի մայիսից, ձեռնարկելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստական գործողություններ, ծրագրել էին դրանք իրականացնել 2015 թվականի ապրիլի 24-ին, սակայն այդ գործողությունները կանխվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
Ստուգման արդյունքում գործով հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:
Որոշումը կայացվել է նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»:
Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փորձեց բացատել, թե ինչ է իրենից ենթադրում ««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, և պնդեց, թե օրենքը արտագնա աշխատողների եկամուտների վրա չի ազդում, այլ դրա համար իրավասու են շինարարական ընկերությունները, որոնց համար էլ Կառավարությունը ՀՀ-ում գրանցվելու խթանիչ կողմեր է մշակել։
Փոխնախարարը նշեց, թե ՀՀ քաղաքացիների մի մասը կամա, թե ակամա աշխատում է արտերկրում ու նրանք, ովքեր գնում են ինչ-որ անհատների համար աշխատանք են կատարում ու հետ գալիս, նրանց որևէ կերպ օրենքը չի վերաբերվում:
«Քաղաքացիները, որոնք գրանցվում են օտարերկրյա կազմակերպությունում տվյալ կազմակերպությունները շահութահարկ են վճարում և պահում են նաև եկամտահարկ, հիմա խոսքը նրա մասին է, որ ոչ թե արտագնա աշխատողներին հարկել, այլ ստեղծել հնարավորություն, խթանող հանգամանք, որպեսզի դրսի կազմակերպությունների սեփականատերերը շահագրգռված լինեն իրենց կազմակերպությունները գրանցել ՀՀ-ում: Մենք պետք է խթանենք, որպեսզի դրսի կազմակերպությունները գան գրանցվեն Հայաստանում»,- ասաց նա և նշեց, թե որպեսզի գրանցվեն ՀՀ-ում, շահութահարկը սահմանում են 5%, իսկ եկամտահարկի դրույքաչափը՝ նվազեցնում:
«Դրանով նրանք շահագրգռված կլինեն իրենց վարձու աշխատողներին ձևակերպեն ՀՀ-ում: Եվ այն հարկերը, որոնք շահութահարկի և եկամտահարկի տեսքով կամա, թե ակամա վճարում են դրսում, վճարեն ՀՀ-ում»,- ասաց նա:
Իսկ թե նման օրենքի համար կարիք չկա համաձայնեցնել Ռուսաստանի հետ, որը պետք է թույլ տա, որ մարդիկ աշխատեն իր երկրում, բայց հարկերը վճարեն այլ երկրում, փոխնախարարը պատասխանեց, թե դրա կարիքը չկա և յուրաքանչյուր երկիր գործում է իր իրավապայմանագրային դաշտի սահմաններում: «ՀՀ-ն որևէ սահմանափակում չունի շահութահարկի կամ եկամտահարկի ցանկացած դրույքաչափ սահմանելու հարցում: Դա ՀՀ որոշումն է, ԵՏՄ անդամակցության պայմանագրով դրույքաչափերի ներդաշնակեցման կամ չփոփոխելու որևէ պարտավորություն մենք չունենք և որևէ բանի չի հակասում»,- ասաց նա:
Հարցին, թե ստացվում է, որ այլ երկրի բյուջեի գումարը պետք է ուղղվի ՀՀ բյուջե, փոխնախարարը պատասխանեց, թե ՀՀ կառավարությունը որևէ երկրի բյուջեի միջոցներ չի բերում: «Մեր խնդիրն է մեր երկում ստեղծել այնպիսի դաշտ, որ բիզնեսը շահագրգռված լինի ՀՀ-ում աշխատել, թե որ երկրի գումարները կգան ՀՀ բյուջե, դա արդեն հարցի երկրորդ կողմն է»,- ասաց նա:
Իսկ թե մտավախություն չկա, որ այդ երկրների հարկային մարմինները կարող են գլխի ընկնել ու հետագայում խնդիրներ առաջացնեն, Միրումյանը նկատեց, թե հարցը որևէ մութ կողմ չունի:
Դիտարկմանը, թե նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պնդում է, թե աշխատուժին եք հարկում, Միրումյանը պատասխանեց, թե աշխատուժը հարկվում է այն երկրում, որտեղ գրանցվում է որպես վարձու աշխատող: «Եթե հարցնում եք ՌԴ-ի համար, ապա ասեմ, որ եթե ֆիզիկական անձինք ձևակերպվում են որպես վարձու աշխատող ՌԴ-ում, իրենք այնտեղ հարկվում են եկամտահարկի 13% դրույքաչափով, որովհետև ԵՏՄ պայմանագրի համաձայն, ԵՏՄ անդամ պետության քաղաքացին, որը վարձու աշխատանքի է անցնում մյուս երկրում, հենց առաջին օրվանից հարկում են տվյալ երկրի քաղաքացիների համար սահմանված դրույքաչափով՝ 13%: Բնականաբար, տվյալ պայմաններում որևէ կազմակերպություն իր աշխատողին ՀՀ-ում չի գրանցի»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին, թե այսինքն՝ ստացվում է կազմակերպությունը գրանցվում է Հայաստանում, աշխատող է ուղարկում ՌԴ և ՌԴ բյուջե փող չի տալիս, Միրումյանը պատասխանեց. «Ոչ, մենք տալիս ենք խթան, հնարավորություն, կուզենան կօգտվեն, չէ՝ չէ: Կազմակերպությունն իրավաբանական անձի տեսքով է իր գործունեությունն իրականացնում: Կազմակերպություններն ունեն իրար հետ պայմանագիր: ՀՀ կազմակերպությունը ծառայություններ է մատուցում արտերկրի կազմակերպությանը, ծառայությունները մատուցում է իր կողմից վարձած աշխատողների միջոցով, սրանք հարկային սխեմաներ են, որոնք կիրառվում են: Դա ոչ թե վարձու աշխատանքի կողմից մատուցված եկամուտ է, այլ ձեռնարկատիրական գործունեությունից մատուցված եկամուտ, հարկվում է ռեզիդենտության սկզբունքով»։ Փոխնախարարը նաև նկատեց, որ բացառվում է կրկնակի հարկումը:
«Ստացվում է կազմակերպությունը հարկվում է այն երկրում, որտեղ գրանցվում է»,-ասաց նա:
tert.am
Վերջին օրերի ցավալի եւ մտահոգիչ լուրերից մեկը կապված է Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տան առք ու վաճառքի հետ… Տուն, որը նույնիսկ հեռավոր Ֆրեզնոյում, իր մթնոլորտով`կարծես, հիշեցնում է Բիթլիսն ու Հայաստանը: Այդ տան պատերի մեջ է բնակվում մեծ գրողի՝ Բարի Հսկայի ոգին,(<<Բարի Հսկա>> . անուն , որ դեռևս անձամբ չտեսած ու չճանաչած Սարոյանին՝ դիպուկ ու հրաշալիորեն կնքել է սիրելի Վահագն Դավթյանը և որ Սարոյանին դուր է եկել և լսելով ասել է . — կընդունիմ ատ անուն) նրա բազմաթիվ ստեղծագործություններ գրվել են այդ տանը: Ամեն ինչ այդտեղ Սարոյանոտ է. դռան առջևի իր ձեռքով տնկած դեղձենիները , թուփ ու ծաղիկները, Ֆրեզնոյի լեռներից բերած քարաբեկորը..
Այո, ամեն ինչն այդ մենատանը շնչում եւ ապրում է Սարոյանով ու Սարոյանաբույր է…
…Տեսնես ի՞նչ է զգում հիմա Սարոյանի ոգին, երբ այսօր հայտնի դարձավ, որ նրա տունն արդեն ունի նոր սեփականատեր, այն էլ ամերիկացի, ում համար դա ոչ թե մեծ գրողի տուն է, այլ միայն անշարժ գույք… Ասում են, թե տան նոր սեփականատերը տեղյակ է, որ Ֆրեզնոյի հայ համայնքը հետաքրքրված ու մտահոգ է տան համար:
ԵՎ ես այս տխուր առիթով, հիշեցի մի պատմություն, որ լսել եմ Սարոյանի շուրթերից եւ որն առնչվում է Սարոյանի Սան -Ֆրանցիսկոյի տան և տների առք ու վաճառքով զբաղվող մի գործակալի հետ… Մի օր պատմեց .
— Ատեն մը ուզեցի վաճառել տունս , լուր տվի բարեկամիս, որ տուներու վաճառքով զբաղվող օֆիսեն. մարդ մը բերե: Քանի մը օրեն ետքը , տուն վաճառող գործակալ մը եկավ, իմ տուն նայեցավ և ուզեց գին իմանալ , ըսի 200.000 դալեր ,ան ըսեց սուղ է, աս տան գին հազիվ 100.000 կարժենա: Ըսեմ որ , ատ մարդ չէր գիտեր ով եմ ես և որու՞ն հետ կխոսի ու կսակարկե. Ատ մարդ շատ սակարկեց, ուզեց , որ ինձի համոզե, որ տունիս գին իջնամ, ես ըսի ո՛չ, սենթ մը չեմ պակսեցներ իմ ուզած արժեքից: Ատ իր գործն էր, բիզնեսն էր, ինձնից գնելեն վերջ , անի անշուշտ պիտի սուղ վաճառեր: Է, նպատակին չհասավ , ինձմե դժգոհ հրաժեշտ տվեց , ուզեց երթալ: Ետևեն պոռացի.-Է՜յ, եթե, իմանաս որ, աս տուն Ուիլյամ Սարոյանին տունն է, այն ատեն ի՞նչ գին կուտաս: Մարդը շուռ եկավ , զարմացած նայեց վրաս ուշադիր, դեմք անմիջապես պայծառեցավ, եկավ գրկեց ինձի ու ըսավ .- այն ատեն աս տան գին հասավ կես միլիոն դալերի…
հ.գ. Հիմա վախենամ, շատ ուշ լինի ,մինչև հայ մեծահարուստները գրպանները բացեն , Սարոյանի տան արժեքի զրոները գնալով աճեն…
http://culture.am/?p=13144&lang=hy
Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջից
Հանրապետության տարածքում`
Մայիսի 7-ի գիշերը, 9-11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը Սյունիքում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 3-4, 11-ին` ևս 2-3 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 7-ի գիշերը, 9-11-ին` գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Զինվորական պարտականությունները կատարելիս՝ հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման համար կառավարությունը մոտ 11 մլն դրամ է փոխանցել:
Հիշեցնենք, որ Գևորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին, վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն Իսրայելում:
Վիրավորված զինծառայողի բուժման համար 56 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ: Գումարի մեծ մասը՝ 43 հազար ԱՄՆ դոլարը, հավաքվել էր: Ապրիլի 30-ին կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետը հորդորել էր կառավարության անդամներին գումար հատկացնել զինծառայողի բուժման համար:
Գևորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել է հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով:
AMD 24100321447500
USD 24100321447501
EUR 24100321447502
Gofundme կայքում նույնպես հաշվեհամար է բացվելով՝ դրամական փոխանցումներ կատարելու համար:
Թուրքիայի իշխանությունները ձեռնամուխ են եղել քանդել Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող “Արմեն” հայկական մանկատունը` չնայած հնչող բողոքներին: Գրում է Novostink.ru-ն:
Թուրքական «Evrensel» պարբերականի փոխանցմամբ` “Արմեն” մանկատան տարածք մուտք են գործել բուլդոզերներ և սկսել քանդել շենքը:
Այդ մանկատանն են մեծացել Թուրքիայում սպանված հայտնի լրագրող Հրանտ Դինքը և նրա կինը` Ռաքել Դինքը: Թուրքիայի իշխանությունները մտադիր են թաղամասի այդ հատվածում էլիտար շենքեր կառուցել:
ԱԺ ԲՀԿ պատգամավոր 73 ամյա Գոհար Ենոքյանի ձերբակալությունը շարունակությունն է եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի գործի, որն արդեն մոտ մեկ տարի է, գտնվում է կալանավայրում:
Գոհար Ենոքյանի և ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի (Յուվեցի Կարո) գործընկերներ դառնալուն միջնորդ է եղել Արայիկի խնամին՝ ոմն Խաժակ: Գործարքների արդյունքում՝ առաջացած մոտ 8 միլիոն դոլարի հարցով կալանավորվել է Արայիկ Ենոքյանը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու հատկանիշով:
Դեռևս ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) հետ, սակայն Արայիկ Ենոքյանին դրանից հետո բաց են թողել:
Ըստ որոշ տեղեկությունների, դրանից հետո, իբր Գոհար Ենոքյանը կանչել է եղբոր որդուն և նրա տղայի աներոջը՝ Խաժակին ու ասել՝ «Զենք առեք խփեք Կարոյին»: Ներկայումս այդ գործի հետ կապված արդեն մեկ տարի է կալանավայրում է գտնվում Արայիկ Ենոքյանը: Արդեն նախկին խնամին (տղան ու Խաժակի աղջիկը բաժանվել են) արդյո՞ք վրեժ լուծելու համար է բացահայտել սպանության կազմակերպման գաղտնիքը մնում է վարկած: Մեր ունեցած տեղեկությամբ Խաժակը կալանավորված չէ, ավելին, նրա հաղորդման հիման վրա է հարուցվել քրգործը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել` Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոփոխելու համար:
73-ամյա Ենոքյանի առողջական վիճակը վատ է, կան հետվիրահատական բարդություններ: Ինչն է ստիպել դատարանին գնալ նման քայլի, երբ պատրաստակամ են գրավ վճարող և երաշխավորություն ստանձնողները:
Որոշակի հոդվածների դեպքում (սպանության կազմակերպում), որոնք համարվում են ծանր, օրենքը ենթադրում է խափանման միջոց կալանք, սակայն բացառություններ ամեն դեպքում կիրառվում են:
Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի Թագավորության Ռազմաօդային ուժերի թագավորական ակադեմիայի պատվիրակությունը մայիսի 5-ին հյուրընկալվեց Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում:
Այցի նպատակն էր ծանոթանալու Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի գործակցությամբ իրագործվող զարգացման հեռանկարներին, ուսումնասիրելու գիտակրթական համագործակցության հնարավորությունները:
Պատվիրակության կազմում էին Նորվեգիայի Թագավորության Ռազմաօդային ուժերի թագավորական ակադեմիայի Ռազմաօդային ուժերի հետազոտությունների վարչության պետ, փոխգնդապետ Դագ Հենրիկսենը, Ակադեմիայի ուսումնական մասի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Կառլ Էրիկ Հաուգը, Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն, Վրաստանում ՆԱՏՕ-ի Փոխգործակցության գրասենյակի ՆԱՏՕ-ի (գործընկերության) ծրագերի ավագ խորհրդատու Սվեյն Ամունդսենը:
Հանդիպմանը մասնակցում էին Ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Ինստիտուտի պետի տեղակալ ուսումնական մասի գծով, գնդապետ Վազգեն Մարգարյանը, Ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Արմեն Զաքարյանը, Ինստիտուտի Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ, փոխգնդապետ Գևորգ Սարուխանյանը, Վերլուծական կենտրոնի Ռազմավարական խաղերի խմբի պետ, քաղաքական գիտությունների թեկնածու Միքայել Ավետիսյանը, Կիբեռանվտանգության խմբի պետ Արման Գրիգորյանը, Վերլուծական կենտրոնի ավագ գիտնական-վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Մանասյանը, գիտնական-վերլուծաբան, քաղաքական գիտությունների թեկնածու Կարեն Գալոյանը:
Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ Բենիամին Պողոսյանը նորվեգացի գործընկերներին հանգամանորեն ներկայացրեց Ինստիտուտի ձեռքբերումները, ինչպես նաև ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի ակադեմիական խորհրդատվությամբ և Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի գիտական ղեկավարությամբ իրականացվող
Ինստիտուտի կերպափոխմամբ` 2015 թվականին մեկնարկելիք Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ստեղծման ծրագիրը: Քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հյուրերը ներկայացրեցին Նորվեգիայի Թագավորության Ռազմաօդային ուժերի թագավորական ակադեմիայի գործունեությունը կրթական և հետազոտական ոլորտներում:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և 60, 82 ու 120մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.