Կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող 32-ամյա Դավիթը պարզվեց տուժողին ծեծի չի ենթարկել: Այդ մասին այսօրվա դատական նիստում հայտարարեց տուժողն ու հավելեց, որ ոստիկանությունում իրեն պարտադրել, վախեցրել և ասել են, որ գրի, թե իբր Դավիթն է իրեն ծեծի ենթարկել:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, հրապարակվեց տուժողի նախաքննական՝ թվով 10-ը ցուցմունքները, որոնց մի մասում տուժողը հայտնել է, որ 3 անձինք իրեն ծեծի են ենթարկել, նրանցից առաջինը հարվածել է Դավիթը: Քննիչի այն հարցին էլ, թե գանգուղեղային վնասվածքը ստացել է Դավիթի հարվածի՞ց հետո, տուժողն ասել է, որ կոնկրետ չի կարող հայտնել, թե նրանցից ո՞ւմ հարվածի հետևանքով է վնասվածքը ստացել:
Տուժողի սկզբնական ցուցմունքներում, նկարագրելով իրեն ծեծի ենթարկած երիտասարդին՝ մասնավորապես, Դավիթին, հայտնել է, որ նա նիհար մարմնակազմության է, դեպքի օրը հագին եղել է սպիտակ վերնազգեստ, իսկ մազերը երկար են՝ դեպի ճակատը իջնող «չոլկայով»:
Դատավարության մասնակիցների համար առնվազն տարօրինակ էր այս նկարագրությունը, և մինչ դատական նիստին ներկա մարդիկ փորձում էին նկարագրվող անձին և ամբաստանյալի միջև նմանություն գտնել, ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ և դատարանի ուշադրությունը հրավիրեց կոնկրետ իր պաշտպանյալի արտաքին տեսքին, նշելով որ նախ Դավիթը նիհարավուն չի և 10-րդ դասարանն ավարտելուց հետո ճակատային մասում ճաղատ է, որքան էլ որ շատ ցանկանա մազերը շատ լինեն, կա այն, ինչ որ կա:
Տուժողը հայտնեց, որ իրեն և իր կնոջը շուրջ 2 օր պահել են ոստիկանությունում, այս ցուցմունքները վերցնելուց ընդամենը 30 րոպե անց բջջային հեռախոսով նրան մի լուսանկար են ցույց տվել, որտեղ պատկերված էր Դավիթն ու ստիպում ասել, որ հենց այդ լուսանկարում պատկերված երիտասարդն է իրեն ծեծել:
Տուժողի լրացուցիչ ցուցմունքները մեղադրական մասով նույն է մնացել, փոխվել է իրեն ենթադրյալ ծեծողի նկարագրությունը, «դե, որ գեր չի եղել, ասել է նիհարավուն կազմվածքով երիտասարդ է»:
Ինչևէ, պարզվում է, որ այդ դեպքից առաջ տուժողը մի հասուն տղամարդու հետ վիճաբանություն է ունեցել, որի ընթացքում ծեծել է այդ տղամարդուն, հետագայում պարզվել է, որ այդ տղամարդը գործով ամբաստանյալի ընկերոջ հայրն է եղել, սակայն վերջինս ոչ մի բողոք, պահանջ չի ներկայացրել և գործը կարճվել է, ինչի մասին, ի դեպ, այս գործով տուժողին նախաքննական մարմինը տեղյակ չի պահել:
Այդ դեպքից որոշ ժամանակ անց, տուժողը, ով աշխատում է Արաբկիրի շուկայում, ծեծի է ենթարկվել 3 երիտասարդի կողմից և տեղափոխվել հիվանդանոց, հարուցվել է քրեական գործ և հենց այս գործի շրջանակներում էլ տուժողի ցուցմունքի համաձայն՝ քննիչների ցուցումով ցուցմունք է գրում, որ Դավիթն է իրեն հարվածողը:
«Որ խրվել էի այս կեղտի մեջ, վստահ էի, որ ոստիկանները կօգնեն»,- ասաց տուժողը: Ի դեպ, տուժողին նախաքննական մարմինը հրաժարվել է փաստաբան տրամադրել:
Որոշ ժամանակ անց ցանկացել է պատմել իրողությունը և Գլխավոր դատախազին և Ոստիկանապետին դիմում է գրել, որտեղ հայտնել է, որ իրեն և կնոջը ապօրինի զրկել են ազատությունից, պահել ոստիկանությունում, իր առողջական վիճակը վատացել է, և միայն թույլ են տվել գնալ տուն Դավիթի դեմ ցուցմունքը գրելուց հետո: Տուժողը նաև նշեց, որ Դավիթի հետ առերեսման ժամանակ ևս իրեն ստիպել են, որ պնդի, որ հենց Դավիթն է իրեն հարվածել: Ի վերջո պաշտպանական կողմի հարցին, թե Դավի՞թն է եղել իրեն հարվածողը՝ տուժողը պատասխանեց, որ ոչ:
Ըստ մեղադրանքի՝ Դավիթը 15.03.2014թ. գործով չպարզված երկու անձանց հետ` խմբով, ծեծի են ենթարկել Անանիա Գրիգորյանին և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Դավիթին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6 կետով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Փաստինֆո»
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.