23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հալեպում ապրիլի 29-ին ահաբեկիչները հրթիռակոծել են մի շարք թաղամասեր, այդ թվում՝ հայկական։ Ինչպես տեղեկացնում են` Հալեպի հայկական համայնքի աղբյուրները, հրթիռակոծվել են հայաբնակ Նոր Գյուղ, Ազիզիե եւ այլ թաղամասերը։ Բնակչության շրջանում կան զոհեր եւ վիրավորներ։ Սպանված կամ վիրավորված հայերի մասին տեղեկություններ չկան։
Նշենք, որ Սիրիայում բախումներից առաջ ապրում էր 60-70 հազար հայ, որոնց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մնացած մասը՝ Լաթաքիայում, Հոմսում, Ղամիշլիում, Հասաքեում, Յաղուբիեում, Ռաքքայում, Քեսաբում եւ մայրաքաղաք Դամասկոսում։
news.am
Քաղաքացի Ջիվան Հ.-ն 2014 թվականի մարտի 22-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, համագյուղացիներ Արմեն Ա.-ն, Ռուբեն Դ.-ն, Աբգար Հ.-ն, Դավիթ Բ.-ն և Մխիթար Հ.-ն հարձակվել են իրենց համայնքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող որդու վրա, նախապես իրենց հետ վերցրած գործիքներով վնասել տրակտորը, իսկ Մխիթար Հ.-ն իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել որդու ուղղությամբ՝ փորձելով սպանել նրան: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ և շուրջ 9 ամիս կատարվել նախաքննություն:
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող 32-ամյա Դավիթը պարզվեց տուժողին ծեծի չի ենթարկել: Այդ մասին այսօրվա դատական նիստում հայտարարեց տուժողն ու հավելեց, որ ոստիկանությունում իրեն պարտադրել, վախեցրել և ասել են, որ գրի, թե իբր Դավիթն է իրեն ծեծի ենթարկել:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, հրապարակվեց տուժողի նախաքննական՝ թվով 10-ը ցուցմունքները, որոնց մի մասում տուժողը հայտնել է, որ 3 անձինք իրեն ծեծի են ենթարկել, նրանցից առաջինը հարվածել է Դավիթը: Քննիչի այն հարցին էլ, թե գանգուղեղային վնասվածքը ստացել է Դավիթի հարվածի՞ց հետո, տուժողն ասել է, որ կոնկրետ չի կարող հայտնել, թե նրանցից ո՞ւմ հարվածի հետևանքով է վնասվածքը ստացել:
Տուժողի սկզբնական ցուցմունքներում, նկարագրելով իրեն ծեծի ենթարկած երիտասարդին՝ մասնավորապես, Դավիթին, հայտնել է, որ նա նիհար մարմնակազմության է, դեպքի օրը հագին եղել է սպիտակ վերնազգեստ, իսկ մազերը երկար են՝ դեպի ճակատը իջնող «չոլկայով»:
Դատավարության մասնակիցների համար առնվազն տարօրինակ էր այս նկարագրությունը, և մինչ դատական նիստին ներկա մարդիկ փորձում էին նկարագրվող անձին և ամբաստանյալի միջև նմանություն գտնել, ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ և դատարանի ուշադրությունը հրավիրեց կոնկրետ իր պաշտպանյալի արտաքին տեսքին, նշելով որ նախ Դավիթը նիհարավուն չի և 10-րդ դասարանն ավարտելուց հետո ճակատային մասում ճաղատ է, որքան էլ որ շատ ցանկանա մազերը շատ լինեն, կա այն, ինչ որ կա:
Տուժողը հայտնեց, որ իրեն և իր կնոջը շուրջ 2 օր պահել են ոստիկանությունում, այս ցուցմունքները վերցնելուց ընդամենը 30 րոպե անց բջջային հեռախոսով նրան մի լուսանկար են ցույց տվել, որտեղ պատկերված էր Դավիթն ու ստիպում ասել, որ հենց այդ լուսանկարում պատկերված երիտասարդն է իրեն ծեծել:
Տուժողի լրացուցիչ ցուցմունքները մեղադրական մասով նույն է մնացել, փոխվել է իրեն ենթադրյալ ծեծողի նկարագրությունը, «դե, որ գեր չի եղել, ասել է նիհարավուն կազմվածքով երիտասարդ է»:
Ինչևէ, պարզվում է, որ այդ դեպքից առաջ տուժողը մի հասուն տղամարդու հետ վիճաբանություն է ունեցել, որի ընթացքում ծեծել է այդ տղամարդուն, հետագայում պարզվել է, որ այդ տղամարդը գործով ամբաստանյալի ընկերոջ հայրն է եղել, սակայն վերջինս ոչ մի բողոք, պահանջ չի ներկայացրել և գործը կարճվել է, ինչի մասին, ի դեպ, այս գործով տուժողին նախաքննական մարմինը տեղյակ չի պահել:
Այդ դեպքից որոշ ժամանակ անց, տուժողը, ով աշխատում է Արաբկիրի շուկայում, ծեծի է ենթարկվել 3 երիտասարդի կողմից և տեղափոխվել հիվանդանոց, հարուցվել է քրեական գործ և հենց այս գործի շրջանակներում էլ տուժողի ցուցմունքի համաձայն՝ քննիչների ցուցումով ցուցմունք է գրում, որ Դավիթն է իրեն հարվածողը:
«Որ խրվել էի այս կեղտի մեջ, վստահ էի, որ ոստիկանները կօգնեն»,- ասաց տուժողը: Ի դեպ, տուժողին նախաքննական մարմինը հրաժարվել է փաստաբան տրամադրել:
Որոշ ժամանակ անց ցանկացել է պատմել իրողությունը և Գլխավոր դատախազին և Ոստիկանապետին դիմում է գրել, որտեղ հայտնել է, որ իրեն և կնոջը ապօրինի զրկել են ազատությունից, պահել ոստիկանությունում, իր առողջական վիճակը վատացել է, և միայն թույլ են տվել գնալ տուն Դավիթի դեմ ցուցմունքը գրելուց հետո: Տուժողը նաև նշեց, որ Դավիթի հետ առերեսման ժամանակ ևս իրեն ստիպել են, որ պնդի, որ հենց Դավիթն է իրեն հարվածել: Ի վերջո պաշտպանական կողմի հարցին, թե Դավի՞թն է եղել իրեն հարվածողը՝ տուժողը պատասխանեց, որ ոչ:
Ըստ մեղադրանքի՝ Դավիթը 15.03.2014թ. գործով չպարզված երկու անձանց հետ` խմբով, ծեծի են ենթարկել Անանիա Գրիգորյանին և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Դավիթին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6 կետով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Փաստինֆո»
Թուրքական Hurriyet-ի լրագրող Ահմեդ Հաքանը 7 կետից բաղկացած իր տեսակետով ապացուցել է Հայոց ցեղասպանության իրողությունը։
1. Մենք ասում ենք, որ «ցեղասպանություն» բառն օգտագործում են իմպերիալիստները։ Ամենամեծ իմպերիալիստը ԱՄՆ-ն է, սակայն նա չի օգտագործում այդ բառը։
2. Եթե խոսք է գնում, որ հայ զինյալները հարձակումներ էին գործում…։ Լավ, ինչ է նշանակում բոլոր հայերին տեղահանության ենթարկել, որն էլ հայերի նկատմամբ կոտորած էր առաջ բերելու։ Զինյալների մեղքը ինչո՞ւ բարդվեց անմեղ հայերի գլխին։
3. Ինչու ենք մենք մեր պապերին անվանում հայերի կոտորածների համար պատասխանատու երիտթուրքերին, այլ ոչ թե հայերին պաշտպանած Ռեշիդ բեյին, Մեհմեդ Ջելալ բեյին, Ֆաիք Ալի բեյին։ Ինչո՞ւ չենք բղավում, որ մեր պապերը նրանք են։
4. Հիմա դիմում եմ նրանց, ովքեր ասում են, թե ոչինչ չի եղել ու ամեն ինչ սուտ է։ Այս հողերի հին ժողովուրդ հանդիսացող հայերին ի՞նչ եղավ։ Ո՞ւր գնացին։ Ինչ եղավ նրանց գույքին ու ունեցվածքին։ Ո՞վքեր վերցրեցին այդ ունեցվածքները։
5. Ասում ենք, որ կոտորածների ու ցեղասպանությունների պատմություն ունեցող երկրները մեզ չեն կարող դաս տալ։ Այո, ճիշտ է, բայց մի թե՞ այդ երկրների մութ անցյալի մասին խոսելը լուսավոր է դարձնում մերը։
6. «Հայ» բառն օգտագործում ենք որպես հայհոյանք։ «Հայ» բառն ասելուց առաջ ներողություն ենք խնդրում։ Սոցկայքերում գրում ենք, որ մեր պապերը հայերի հանդեպ մի բան էլ քիչ են արել։ Սպանված Հրանտ Դինքի «Ակոս»-ի խմբագրության առաջ ապրիլի 24-ին սեւ ծաղկեպսակ ենք դնում։ Այդ դեպքում ինչպես ենք աշխարհին համոզելու, որ մարդասեր ենք ու նույնիսկ մրջյունին չենք կարող տրորել։
7. Լավ, եթե ասենք ցեղասպանություն չի, դա մեզ առերեսումից կփրկի՞։ Մաքուր կլինեն՞ք։ Մեր պատմության բոլոր մեղքերից ազատված կլինեն՞ք։ Թափված արյան համար ի՞նչ ենք անելու։ Մարված օջախների համար ի՞նչ ենք անելու։
news.am
Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Քաղաքական և Անվտանգության Համագործակցության կոմիտե + Հայաստան ձևաչափով հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում դաշինքի անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանի պատվիրակությունը ներկայացրեց Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները, քննարկվեց և համաձայնեցվեց պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում արձանագրված առաջընթացը: Բարձր գնահատվեցին Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գործողություններին, պաշտպանական կրթության, կառավարման, թափանցիկության ընդլայնման, զինված ուժերում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման, ժողովրդավարական վերահսկողության և այլ բնագավառներում իրականացված պաշտպանական բարեփոխումները, կարևորվեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակականության ապահովումը:
Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալ, դեսպան Ստամատոպուլոսի հետ: Փոխանակվեցին կարծիքներ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության շուրջ: Հայաստանը ՆԱՏՕ-ի Միջազգային քարտուղարությանը հանձնեց Բարեվարքության ամրապնդման ինքնագնահատման հարցաշարի պատասխանները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ինքնագնահատման արդյունքների հիման վրա ՆԱՏՕ–ի փորձագիտական խմբի կողմից պատասխանների ուսումնասիրության և համապատասխան առաջարկությունների վերաբերյալ: Երկուստեք կարևորվեց այս ուղղությամբ համագործակցության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը: Դիտարկվեցին Բարեվարքության ամրապնդմանն ուղղված այլ քայլերի ձեռնարկման հնարավորությունները:
Ազատության հրապարակում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում:
Բողոքի ակցիան հսկվում է ոստիկանության կողմից:
https://www.youtube.com/watch?v=PXVKXNb7dIY
Լուրեր տարածվեցին, որ Երուսաղեմում գտնվելիս Դուք ու Քիմ Քարդաշյանը նույն հյուրանոցում եք հանգրվանել, այո՞, հարցրինք գեներալ Մանվելին, որը վերջերս Սեյրան Սարոյանի և Սյունիքի մարզպետի հետ ուխտագնացության էր մեկնել: «Ես հյուրանոցում չեմ մնացե, ընդեղ հարազատներ ունի, երկրապահներ կային, իրենց տանն եմ մնացե»: Քիմին չե՜ք տեսել: «Չէ, բայց Քիմն ընդեղ էլե՞րա»: Հա: «Ըստե էլ են ասըմ՝ էլերա: Չէ, չեմ տեսե, այ, էդ մի տեղ բախտս չի բերե, մնա` հետո»: Կուզեի՞ք տեսնել: «Հայ մարդ ա, տելեվիզորով-մելեվիզորով մեկ-մեկ ցույց են տալըմ, նայում ենք»:
Ձեզ դո՞ւր է գալիս: «Ինձ Քեմելն ա դուր գալի»: Ո՞վ է Քեմելը: «Դե, սիգարետ ա, ասում ա` Քեմելն էլ ա ինձ դուր գալի, բայց դե որ չեմ ծխում, ծխելը թարգեր եմ, բայց դե` մեկ ա, Քեմելն էլ ա ինձ դուր գալի»: Սարոյանն է՞լ էր Ձեզ հետ, վերադարձե՞լ է: «Չէ, բուժում ուներ»: Մնաց Երուսաղեմո՞ւմ: «Չէ, Օդեսա ա»: Օդեսայում բիզնես էլ ունի, չէ՞: «Չէ, ընտանիքն է էնտեղ, դրա խմա գացեր ա ընդեղ:
Հրապարակ
Արամ Խաչատրյանի երաժշտական ունակությունները բացահայտվել են վաղ տարիքից: 1929 թ-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի թավջութակի և ստեղծագործական, 1934 թ-ին՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1934–36 թթ-ին՝ կատարելագործվել ասպիրանտուրայում: 1950 թ-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում և Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում (այժմ` Ռուսաստանի երաժշտական ակադեմիա): 1957 թ-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարն էր (1939–48 թթ-ին՝ կազմկոմիտեի նախագահի տեղակալը):
Դեռևս ուսման տարիներին մշակել է հայկական, ռուսական, հունգարական և այլ ազգերի ժողովրդական երգեր, գրել դաշնամուրի, ջութակի և կլառնետի տրիո, դաշնամուրի «Տոկկատ» ու «Պոեմ», «Պարային սյուիտ»` սիմֆոնիկ նվագախմբի, և «Պար»` ջութակի ու դաշնամուրի համար, և այլ գործեր: Մոսկվայի հայ մշակույթի տանը հանդիպել է Ալեքսանդր Սպենդիարյանի, Մարտիրոս Սարյանի, Շարա Տալյանի և հայ անվանի այլ արվեստագետների հետ: Երաժշտություն է գրել հայկական դրամատիկական ստուդիայում Ռուբեն Սիմոնովի բեմադրած 3 ներկայացման (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա») համար: Առաջին սիմֆոնիայով սկզբնավորվել է Խաչատրյանի արվեստի հասունության, տաղանդի ծաղկման շրջանը: Սիմֆոնիան, որ նվիրված է Հայաստանին, էպիկական ասք է նրա հնագույն մշակույթի, ժողովրդի կյանքի և բնաշխարհի մասին:
Խաչատրյանի 1930-ական թվականների ստեղծագործությունները նշանավորել են հայկական երաժշտարվեստի պատմական զարգացման նոր շրջանը: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է համաշխարհային երաժշտարվեստի փորձի հիման վրա և բխում է հայ երաժշտական մշակույթից:
Խաչատրյանի, Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի արվեստը սերում է նույն ակունքից. կոմպոզիտորն իր սիմֆոնիկ երկերում լայնորեն օգտագործել է հայկական ժողովրդական մեղեդիներ ու ռիթմեր, հասել է սիմֆոնիկ մտածողության այնպիսի մակարդակի, որը լավագույն օրինակ է Արևելքի ժողովուրդների ազգային կոմպոզիտորական դպրոցների զարգացման համար: Դրանով էլ մեծ մասամբ բնորոշվում է նրա ստեղծագործության նորարարական էությունը՝ որպես նոր էջ համաշխարհային երաժշտարվեստի պատմության մեջ:
Խաչատրյանը հայ երաժշտությունը հարստացրել է նոր կերպարներով ու ձևերով, արտահայտչամիջոցներով, ընդլայնել ժանրային շրջանակները: Բացի 3 սիմֆոնիայից` գրել է գործիքային կոնցերտներ (դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի), սոնատներ, Թավջութակի և Դաշնամուրի կոնցերտ-ռապսոդիաները, «Յոթ ֆուգա և ռեչիտատիվ» պոլիֆոնիկ շարքը և այլ գործեր: Խաչատրյանն ազգային առաջին բալետի՝ «Երջանկության» (1939 թ.), ՀԽՍՀ օրհներգի հեղինակն է, հայկական կինոերաժշտության հիմնադիրը: Նրա հանրաճանաչ գործերից են «Գայանե» և «Սպարտակ» (բեմադրվել է բազմաթիվ երկրների բալետի թատրոններում, Երևանում 2009 թ-ի բեմադրության բալետմայստերը Յուրի Գրիգորովիչն է) բալետները: Գրել է նաև թատերական («Վալենսիայի այրին», Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», հատկապես հանրահայտ է վալսը) և կինոերաժշտություն («Պեպո», 1935 թ., «Զանգեզուր», 1938 թ., «Ստալինգրադյան ճակատամարտ», 1949 թ. ֆիլմերի համար):
1950 թ-ից, որպես դիրիժոր, հեղինակային համերգներով շրջագայել է բազմաթիվ երկրներում:
Խաչատրյանը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի (ԳԱ) անդամ էր, Իտալիայի
«Սանտա Չեչիլիա» երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ, Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ԳԱ թղթակից անդամ:
Երևանում Խաչատրյանի անունով են կոչվել Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, որի առջև տեղադրված է նրա արձանը, երաժշտական դպրոց և փողոց: 1984 թ-ին Երևանում բացվել է Խաչատրյանի թանգարանը, 1993 թ-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-93» սիմֆոնիկ երաժշտության փառատոնը, 2003 թ-ից կազմակերպվում է երաժիշտ-կատարողների` Արամ Խաչատրյանի անվան ամենամյա միջազգային մրցույթ:
Հայկական դրամի՝ մի քանի օր առաջ սկիզբ առած արժեզրկումը չի դադարում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը ընդհուպ մոտեցել է 480 դրամի հոգեբանական շեմին: Մեկ դոլարը վաճառվել է 479 դրամ 25 լումայով:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ մեկ դոլարի բորսայական գինը 473 դրամ էր: Այսինքն այս ընթացքում դրամն արժեզրկվել է 1.2 տոկոսով, ինչը բավականին շատ է: Թերևս կարելի է արձանագրել, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հազարավոր հյուրերի այցելությունը Հայաստան չի թողել այն ազդեցությունը, որը սպասվում էր:
Իսկ սպասվում էր, որ այդ այցերի արդյունքում արտարժույթի ներհոսք կլինի, ինչը կհանգեցնի դրամի արժևորման:
Մյուս կողմից, սակայն, մասնագետների կարծիքով, արձանագրվող արժեզրկումը շուտով կդադարի և դրամի փոխարժեքը առաջիկայում կկայունան:
Հայկական Ժամանակ
Երեկ նոր մանրամասներ հայտնի դարձան Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք առաջիկա այցի մասին: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մայիսի 7-9-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում սպասվող միջոցառումներին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Կհարգի՞ արդյոք այդ հրավերը Օբաման, թե ոչ՝ հայտնի չէ:
Նույն աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն: Իրականում, Սարգսյանը ԱՄՆ է մեկնում հիմնականում տեղի հայ համայնքի հետ հարաբերությունները հարթելու եւ որոշակի ֆինանսական հոսքեր ու ներդրումներ ապահովելու նպատակով:
Բանն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը, որն աշխարհում ամենամեծերից մեկն է համարվում, բավական բացասական վերաբերմունք ունի ՀՀ իշխանությունների հանդեպ, իսկ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին չի հաջողվում շտկել իրավիճակը:
Հայկական Ժամանակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.