Սոչիի հայ երիտասարդներն ի վերջո փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ ունեցան։ Քաղաքապետ Անատոլի Պախոմովը հրահանգեց կրկին վերադարձնել քաղաքի տարբեր վայրերից հանված տեղեկատվական ցուցատախտակները, որոնց վրա անմոռուկ էր պատկերված։ Արդեն գրել ենք, որ հայ երիտասարդները ապրիլի 24-ից առաջ դրանք տարածել էին քաղաքով մեկ, իսկ մի քանի գործարար փակցրել էին իրենց օբյեկտներին, բայց քաղաքային իշխանությունները պոկել էին հուշապաստառները։ Այժմ դրանք կրկին կախվել են նախկին տեղերում, ինչը մեծ հրճվանք է առաջացրել Սոչիի հայ համայնքում։ Մյուս կողմից, քաղաքապետարանը պահանջել է ջնջել ցուցապաստառներից «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը։
Հայ երիտասարդները դեռ վիրավորված են քաղաքապետից այն բանի համար, որ նա հանել է տվել Անդրանիկ Օզանյանի արձանը, որը համայնքի ակտիվիստները տեղադրել էին 2011 թվականին Վոլկոնկա գյուղում։ Ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը նրանք զորավարի նկարներով էին եկել։ Սոչիյում մի տհաճ միջադեպ այնուամենայնիվ արձանագրվել է։ Ոստիկանությունը ձեռբակալել է հայ տղաների, որոնք Եղեռնի օրը՝ հայկական եռագույնը մեքենաներին, ազդանշանները միացրած պտտվել են քաղաքով։ «Ռուսաստանի հայերի միության» տեղի բաժանմունքի ներկայացուցիչները փորձում են հարթել միջադեպը, տղաներին իրավական օգնություն ցուցաբերել։ Բայց վաղը նրանց տանելու են դատարան։ Սպասվում է, որ դատարանը տուգանք կնշանակի։
Սյուզան Սիմոնյան
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.