Որոշ տեղեկություններով, ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը աշխատանքից ազատել է հայտնի տնտեսագետ, 5 գրքերի և մի քանի տասնյակ գիտական հոդվածների հեղինակ, ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանին։ Չի բացառվում, որ պատճառը Վիլեն Խաչատրյանի հրապարակային ելույթներն են, որոնցից նա երբեք չի խուսափում։ Իր ելույթներում նա հաճախ օբյեկտիվ գնահատականներ և կանխատեսումներ էր տալիս ՀՀ տնտեսության վերաբերյալ, կամ, ինչպես ինքն է արտահայտվում՝ «սևին սև է ասում, սպիտակին սպիտակ»։ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի հետ հետևյալ զրույցը ունեցանք։
-Ճի՞շտ է, որ ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանին ազատել եք աշխատանքից։
— Իսկ ձեզ ո՞վ է ասել այդ մասին։
-Ոչ Վիլեն Խաչատրյանը։ Ձեր ինսիտուտից ենք տեղեկացել։
— Ինչ՞ու է դա ձեզ հետաքրքրում։
— Որովհետև նա հայտնի տնտեսագետ է, ճանաչված, իսկ դուք նրան ազատել եք աշխատանքից։
-Ինչի՞ց որոշեցիք, որ նա հայտնի է։ Ձեզ համար կարող է հայտնի է, դա չի նշանակում, որ նա հայտնի տնտեսագետ է։
-Ի՞նչն է պատճառը, որ ազատել եք Վիլեն Խաչատրյանին։
— Ես ձեզ «ատչոտ չեմ տալու»։ Եղա՞վ։
Վիլեն Խաչատրյանից ևս փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ «Իմ աշխատանքային պայմանագիրը կնքված էր 5 ամսով, և այժմ ժամկետը լրանում է», — ասաց նա։ «Ի՞նչ դժգոհություն ունի ղեկավարությունը, որ ցանկանում է ազատել Ձեզ։ Հնարավո՞ր է, որ ձեր հրապարակային ելույթներն են պատճառը» հարցին պատասպանեց․ «Ոչ, ներքին հարաբերությունների խնդիր է»։
Սյուզան Սիմոնյան
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.