Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Genealogy» (թարգմանաբար՝ ծագումնաբանություն) խմբի վեց անդամներին, ովքեր խորհրդանշելով անմոռուկի հինգ թերթիկները, ներկայացնում են երկրագնդի հինգ աշխարհամասերում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին և Հայաստանը:
Խմբում ընդգրկված Եսայի Ալթունյանը՝ Եվրոպայից, Թամար Կապրելյանը` Ամերիկայից, Վահե Թիլբյանը` Աֆրիկայից, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը` Ավստրալիայից, Ստեֆանի Թոփալյանը` Ասիայից և Ինգա Արշակյանը՝ Հայաստանից, մրցույթին ներկայացնելու են «Face The Shadow» (թարգմանաբար` առերեսվիր ստվերին) երգը: Այն համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության և սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի:
ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը խմբի անդամների հետ մասնակցել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը և «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Նախագահը խմբի հինգ անդամներին, ովքեր բնակվում են արտերկրում և մինչ այս դիմել էին ՀՀ Նախագահին՝ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, հանդիպման ժամանակ հանձնել է ՀՀ անձնագրերը, շնորհավորել նրանց՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարևոր առիթով և մաղթել հաջողություններ: Հանրապետության Նախագահը ողջունել է այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը յուրահատուկ ձևաչափով և նոր ձևավորված խմբով ներկայացնելու գեղեցիկ գաղափարն ու միասնականությունը: «Ինքներդ էլ համոզվեցիք՝ այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառումները և աշխարհով մեկ դրանց բազմաթիվ արձագանքները հաստատեցին, որ եթե բոլորս միասին ենք, համախմբված նույն գաղափարի շուրջ, միշտ հաջողություն ենք ունենում: Վստահ եմ՝ դուք էլ եք հաջողություն ունենալու, որովհետև, իրոք, համախմբվել եք նույն գաղափարի շուրջ, ձեր երգը հրաշալի է, գաղափարը՝ նույնպես»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին՝ ջերմ խոսքերի և ընդունելության համար, նշելով, որ մրցույթից առաջ այն նոր եռանդ, ոգևորություն և բարձր տրամադրություն է հաղորդում իրենց: Նրանք կարևորել են նաև օրերս Ավստրիայի կողմից, որտեղ անցկացվելու է մրցույթը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչը, ըստ խմբի անդամների, թույլ կտա ավելի ուժեղ և վստահ զգալ Վիեննայում:
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
- 11:10Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
- 14:10Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրելու հեռանկարի մասին
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.