13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Երբ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի զորության և նրա երկրորդ գալստյան մասին
խոսեցինք անձամբ, շինծու մի առասպել չէր, որ ներկայացրինք ձեզ, քանի որ ականատես եղանք նրա մեծությանը, երբ նա փառք ու պատիվ ստացավ Հայր Աստծուց, որն իր մեծավայելուչ և փառավոր ձայնով վկայեց նրա մասին՝ ասելով.
«Սա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճությունը»։ Մենք անձամբ լսեցինք երկնքից եկող այդ ձայնը, որովհետև Հիսուսի հետ միասին էինք սուրբ լեռան վրա։
Ահա թե ինչու այժմ ավելի ամուր կապված ենք մարգարեական վկայություններին, և լավ կլինի, որ դուք էլ ձեր ուշադրությունը դարձնեք դրանց վրա, որովհետև դրանք այն ճրագն են, որ լույս են տալիս մութ տեղը, մինչև բացվի այն օրվա արշալույսը, և Առավոտյան աստղը ծագի ձեր սրտերում։
(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 1:16-19)
Ռուբեն աբեղա զարգարյանի ֆեյսբուքյան էջից
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց նախկին ոստիկան Էդգար Վարագյանի վերաբերյալ գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և այն նույն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին՝ ՀՀ վերաքննիչ դատարանի սահմանած ծավալով:
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց ամբաստանյալ Է.Վարագյանի ու նրա պաշտպան Կրոմվել Գրիգորյանի բողոքը: Պաշտպանական կողմը միջնորդում էր կայացնել արդարացման դատական ակտ կամ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Հիշեցնենք, որ Է.Վարագյանը առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի՝ ընդհանուր առմամբ հինգ հոդվածներով, այդ թվում՝ սեռական բնույթի հանցագործությունների մեղադրանքում և դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
«Փաստինֆո»
՛՛Սիրելի՛ Թուրքիոյ ժողովուրդ, Անունս Սերժ Թանքեան է։ Ես Լիբանան ծնած նիու զիլանտացի-ամերիկացի հայ եմ։ Իմ զոյգ մեծ հայրերս ու մեծ մայրերս բոլորն ալ կուգան այն վայրէն, որ ներկայիս Թուրքիա կը կոչուի։ Ստեփան անունով մեծ հայրս Կեսարիոյ Էֆքերէ շրջանէն եկած է, իսկ Վարսենիկ մեծ մայրս՝ Թոքատէն:
Միւս մեծ հայրս ու մեծ մայրս Տորթեոլէն եւ Ուրֆայէն են։ Անոնց մէ ոչ մէկը իր ծննդավայրը լքած է իր ազատ կամքով: Անոնք բոլորն ալ վերապրողներ են քստմնելի ցեղասպանութենէն, որ իրագործուած է Օսմանեան կայսրութեան վերջին օրերուն, կառավարութեան գլուխ անցած Իթթիհատականներուն կողմէն: Բոլորն ալ երախաներ էին այն ժամանակ։ Ստեփան մեծ հայրս փրկուած էր եւ ժամանակ մը ապրած էր ամերիկեան որբանոցի մը, ապա ալյունական որբանոցի մը մէջ, նախքան Լիբանան հասնիլը որպէս գաղթական։ Վարսենիկ մեծ մայրս եւ անոր մեծ մայրը սպանդէն փրկուած են թուրք քաղաքապետի մը շնորհիւ, որ իր կեանքը վտանգի տակ դրած է շիտակ բանը ըրած ըլլալու համար:
Այս պատմութիւները Թուրքիոյ կամ այլ պետութիւններուն արխիւներու պատմութիւններ չեն։Այս դէպքերը իմ ընտանիքիս պատմութիւններն են:
Աւելի քան 600 տարիներ առաջ, այն երկիրը, ուրկէ մեծ հայրերս եկած են, կըճանչուէր որպէս պատմական Հայաստան։ Երբ մարդաբաններ հետախուզութիւն կատարեն Թուրքիոյ մէջ, անոնք կը գտնեն մեր մշակոյթին մնացորդացը, հելլենական-յոյներուն եւ այլոց կողքին:
Թուրքիան շատ կարեւոր է ինծի համար, ոչ միայն իմ մեծ հայրերս հոնկէ եկած ըլլալուն համար, այլ քանի որ իմ ամբողջ ազգս կուգայ այդ հողերէն, որոնք բռնի ուժով խլուած են անոնց մէ՝ոչ թէ պատերազմի հետեւանքով, կամ երկրին սահմաններուն փոփոխութեան ենթարկելուն պատճառով, այլ Իթթիհատական կառավարութեան վայրագհրահանգներուն պատճառով։ Ի՞նչ նշանակութիւն ունին այս բոլորը մեզի համար այսօր։ Շատ պարզ է։ Հայերս չենք ուզեր ճնշել Թուրքիոյ վրայ, կամ ցեղային պառակտում ստեղծել, մենք միայն արդարադատութիւն կ`ուզենք, որպէսզի բոլորս կարենանք յառաջ անցնիլ այս պատմական ցաւէն, որ կըկաշկանդէ մեր յարաբերութիւնները։ Ասիկա միայն Հայոց պատմութեան չի վերաբերիր, այլ նաեւ Թուրքիոյ պատմութեան:
Արդեօ՞ք Էրտողանի կառավարութիւնը ճիշդ քայլ պիտի առնէ այս հարցին գծով։ Չեմ կարծեր։ Ոչ ալ զինուորականատեանը, որ ժամանակակից պատմութեան ընթացքին իշխած է Թուրքիոյ վրայ, պիտի կատարէ ատիկա:
Տեղեա՞կ էք, թէ ձեր կառավարութիւնը տարեկան միլիոնաւոր տոլարներ կը ծախսէ ժխտելու համար այս իրականութիւնը օտար մայրաքաղաքներուն մէջ զանազան լոպինկի ընկերութիւններ գործի դնելով եւ տարբեր համալսարաններում էջ նախագահի պաշտօններ յառաջացնելով, որպէսզի հիւսեն իրականութիւն մը ըստ իրենց յարմարութեան։ Գիտէ՞ք, թէ այդ մէկը ինչ նշանակութիւն ունի մեզի, որպէս՝ հայ։ Գիտէ՞ք թէ որքան տանջալի է այս մէկը մեզի համար։ Բաւարար չէ՞ իմ՝ պատմութեան մէջ սոսկալի եղեռն մը վերապրողներու թոռը ըլլալս։ Ստիպուա՞ծ եմ մէյ մըն ալ միջազգային գետնի վրայ քարոզչութեան ու փտածութեան պայքարիլ, որպէսզի տիրանամ արդարութեանս:
Թուրքիա՝ իր ներկայ տաժանքին մէջ ինքզինք գտնելը մեծաւմասամբ կախեալ է մեզմէ՝ հայերէս։ Մեր պատմութիւնները, աշխարհագրութիւնները եւ արիւնը իրարու այնքան մօտ են, որ չենք կրնար այս հարցերուն լուծում չգտնել:
Թէ՛ հայերը եւ թէ թուրքերը արժանի են ունենալ ղեկավարներ եւ կառավարութիւններ, որոնք իսկական հաւասարապաշտ, ժողովրդավար եւ ոչ փտած են:
Աւարտելով, կ՚ուզեմ շնորհակալութիւն յայտնել այն բոլոր հիանալի մարդոց, որոնց հանդիպած եմ Թուրքիա եւ որոնք ինծի հետ կիսած են իրենց պատմութիւնները՝ երաժշտական շրջագայութեանս ժամանակ եւ առցանց, եւ որոնք ինծի ճշմարտութեան եւ արդարութեան վրան հիմնուած մերձեցման յոյս ներշնչած են: Մաղթանքս է, սիրելի՛ ժողովուրդ Թուրքիոյ, որ կարենաք իսկապէս գտնել դուք ձեզի՛՛:
2014, Ապրիլ 24-ի առիթով
Խաղաղութիւն
Սերժ
26.04.2015
Որոշ տեղեկություններով, ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը աշխատանքից ազատել է հայտնի տնտեսագետ, 5 գրքերի և մի քանի տասնյակ գիտական հոդվածների հեղինակ, ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանին։ Չի բացառվում, որ պատճառը Վիլեն Խաչատրյանի հրապարակային ելույթներն են, որոնցից նա երբեք չի խուսափում։ Իր ելույթներում նա հաճախ օբյեկտիվ գնահատականներ և կանխատեսումներ էր տալիս ՀՀ տնտեսության վերաբերյալ, կամ, ինչպես ինքն է արտահայտվում՝ «սևին սև է ասում, սպիտակին սպիտակ»։ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի հետ հետևյալ զրույցը ունեցանք։
-Ճի՞շտ է, որ ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանին ազատել եք աշխատանքից։
— Իսկ ձեզ ո՞վ է ասել այդ մասին։
-Ոչ Վիլեն Խաչատրյանը։ Ձեր ինսիտուտից ենք տեղեկացել։
— Ինչ՞ու է դա ձեզ հետաքրքրում։
— Որովհետև նա հայտնի տնտեսագետ է, ճանաչված, իսկ դուք նրան ազատել եք աշխատանքից։
-Ինչի՞ց որոշեցիք, որ նա հայտնի է։ Ձեզ համար կարող է հայտնի է, դա չի նշանակում, որ նա հայտնի տնտեսագետ է։
-Ի՞նչն է պատճառը, որ ազատել եք Վիլեն Խաչատրյանին։
— Ես ձեզ «ատչոտ չեմ տալու»։ Եղա՞վ։
Վիլեն Խաչատրյանից ևս փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ «Իմ աշխատանքային պայմանագիրը կնքված էր 5 ամսով, և այժմ ժամկետը լրանում է», — ասաց նա։ «Ի՞նչ դժգոհություն ունի ղեկավարությունը, որ ցանկանում է ազատել Ձեզ։ Հնարավո՞ր է, որ ձեր հրապարակային ելույթներն են պատճառը» հարցին պատասպանեց․ «Ոչ, ներքին հարաբերությունների խնդիր է»։
Սյուզան Սիմոնյան
Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ռուսական գազը ՀՀ-ի համար կնվազի մինչեւ 165 դոլար՝ հազար խմ համար: Այս մասին հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Գազի գնի նվազեցման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ալեքսեյ Միլլերի հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, ներկայումս ռուսական գազի գինը ՀՀ-ի համար կազմում է 190 դոլար՝ հազար խմ-ի դիմաց, եւ այդ մակարդակը թույլ է տալիս ներդրումներ իրականացնել ու արդիականացնել գազատրանսպորտային համակարգը:
Հեռուստաալիքի տեսանյութում նշվում է, որ Հայաստանում աճում է գազի օգտագործման մակարդակը եւ հայաստանը գազի պարտքեր չունի:
Հայաստանի գազիֆիկացման մակարդակը 96 տոկոսի է հասնում, իսկ մայրուղային գազատարների երկարությունը 1900 կմ է:
Սպառողների համար գազի գինը չի նվազի, չնայած այն հանգամանքին, որ ինչպես հայտարարել է «Գազմպրոմի» ղեկավար Միլլերը, Հայաստանի համար այն կնվազի։
Ապրիլի 28-ի, ժամը 15.00-ի դրությամբ ըստ «Риа Новости», «BBC» և այլ միջազգային լրատվական գործակալությունների՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4356-ի, իսկ վիրավորներինը` 8000. տուժել է մոտ 8 մլն. մարդ:
***
Ապրիլի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մ. Ապրեսյանի և Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի հետ, ով համատեղության կարգով հյուպատոս է նաև Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում:
Ապրիլի 27-ին, ժամը 18.30-ի զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
***
Ապրիլի 26-ի ժամը 12.00-ի դրությամբ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գրանցվել են բազմաթիվ հետցնցումներ, այդ թվում 5 և ավելի մագնիտուդ ուժգնությամբ 18 հետցնցում:
Վերջինը գրանցվել է ժամը 11.09-ին 6.8 մագնիտուդ ուժգնությամբ (9-10 բալ):
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ըստ «Риа Новости», «BBC» և այլ միջազգային լրատվական գործակալությունների՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը ժամը 07.57-ի դրությամբ հասել է 4353-ի:2000-ից ավել է, որից մի քանի տասնյակը հարևան Հնդկաստանում, իսկ մոտ 700-ը մայրաքաղաք Կատմանդուում: Վիրավորների թիվը հասնում է 5000-ի:
***
Սույն թվականի ապրիլի 25-ին, տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 28.330 և արևելյան երկայնության 84.750:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ:
Ըստ «Риа Новости», «BBC» և այլ լրատվական գործակալությունների՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 1450 մարդ, 1700-ը՝ վիրավորվել, ավերվել են բազմաթիվ շենքեր և շինություններ:
34 մարդ զոհվել է Հնդկաստանում, 5-ը՝ Տիբեթում:
Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:00-ի սահմաններում BMW մակնիշի 51 TA 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այվազովսկի փողոցի թիվ 48/2 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել այնտեղ կայանված Nissan March մակնիշի 34 DR 914 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթացել, հարվածել բետոնե սյանը և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես վթարի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի միջից 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Հարվածի արդյունքում բետոնե սյունը շրջվել և ընկել է BMW-ի վրա:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքնայից դուրս բերված վիրավորը Երևան քաղաքի Նոր Արեշ 45 փողոցի 64 տան բնակիչ, 26-ամյա Սարգիս Սարգսյանն է, իսկ Nissan March-ը պատկանում է «Մանյա Պետրոսյան» ԱՁ աշխատակից, 40-ամյա Մանյա Պետրոսյանին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ BMW-ի վարորդը Ս. Սարգսյա՞նն է եղել, թե՞ մեկ ուրիշը, քանի որ եղել են դեպքեր, երբ վարորդը դեպքի վայրից հեռացել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ տեղափոխումը կատարեցին քաղաքացիները՝ մեծ դժվարությամբ:
shamshyan.com
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող «Genealogy» (թարգմանաբար՝ ծագումնաբանություն) խմբի վեց անդամներին, ովքեր խորհրդանշելով անմոռուկի հինգ թերթիկները, ներկայացնում են երկրագնդի հինգ աշխարհամասերում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին և Հայաստանը:
Խմբում ընդգրկված Եսայի Ալթունյանը՝ Եվրոպայից, Թամար Կապրելյանը` Ամերիկայից, Վահե Թիլբյանը` Աֆրիկայից, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը` Ավստրալիայից, Ստեֆանի Թոփալյանը` Ասիայից և Ինգա Արշակյանը՝ Հայաստանից, մրցույթին ներկայացնելու են «Face The Shadow» (թարգմանաբար` առերեսվիր ստվերին) երգը: Այն համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության և սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի:
ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը խմբի անդամների հետ մասնակցել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը և «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
Նախագահը խմբի հինգ անդամներին, ովքեր բնակվում են արտերկրում և մինչ այս դիմել էին ՀՀ Նախագահին՝ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, հանդիպման ժամանակ հանձնել է ՀՀ անձնագրերը, շնորհավորել նրանց՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարևոր առիթով և մաղթել հաջողություններ: Հանրապետության Նախագահը ողջունել է այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը յուրահատուկ ձևաչափով և նոր ձևավորված խմբով ներկայացնելու գեղեցիկ գաղափարն ու միասնականությունը: «Ինքներդ էլ համոզվեցիք՝ այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառումները և աշխարհով մեկ դրանց բազմաթիվ արձագանքները հաստատեցին, որ եթե բոլորս միասին ենք, համախմբված նույն գաղափարի շուրջ, միշտ հաջողություն ենք ունենում: Վստահ եմ՝ դուք էլ եք հաջողություն ունենալու, որովհետև, իրոք, համախմբվել եք նույն գաղափարի շուրջ, ձեր երգը հրաշալի է, գաղափարը՝ նույնպես»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին՝ ջերմ խոսքերի և ընդունելության համար, նշելով, որ մրցույթից առաջ այն նոր եռանդ, ոգևորություն և բարձր տրամադրություն է հաղորդում իրենց: Նրանք կարևորել են նաև օրերս Ավստրիայի կողմից, որտեղ անցկացվելու է մրցույթը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչը, ըստ խմբի անդամների, թույլ կտա ավելի ուժեղ և վստահ զգալ Վիեննայում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Մասնավորապես, քննարկվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տարբեր առաջարկություններ՝ օրենքի լրամշակված տարբերակն Ազգային ժողով ներկայացնելու նպատակով: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոսկու առքուվաճառք իրականացնողների համար առաջարկվող հարկային կարգավորումներին առնչվող հարցերի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ապրիլի 26-28-ը անցկացվող «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որի նպատակն է՝ ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել հայաստանյան ընկերությունների հետագա զարգացմանն ու արտահանման խթանմանը:
Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով և հետաքրքրվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող և արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքով, ցուցադրված ապրանքատեսականիով: Հայրենական արտադրությունը ներկայացնող ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ Նախագահը զրուցել է նաև նրանց խնդիրների և զարգացման ծրագրերի մասին:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.