Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած ԴԱՀԿ ծառայության գործընկեր ավելի քան 10 երկրների պատվիրակություններ այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ երթով շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին: Արտերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչները մոտեցել և մեկական ծաղիկ են ավելացրել անմոռուկի տեսքով ծաղկեպսակի վրա՝ ամբողջական տեսք տալով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի խորհրդանիշին:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրավերով Հայաստան ժամանած Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Շվեդիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի, Վրաստանի, Արցախի համապատասխան կառույցների պատվիրակները կրել են Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկներով կրծքանշաններ:
Այնուհետև տեղի է ունեցել Ցեղասպանության նահատակ Սրբերի Բարեխոսական աղոթքի արարողություն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի և մասնակից հոգևորականների կողմից և Մայր Եկեղեցու “Հավատամք” երգչախմբի մասնակցությամբ:
Պատվիրակությունների անդամներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել փաստագրական նյութերին, ինչպես նաև դիտել են Ցեղասպանության մասին պատմող ֆիլմ և գրառում կատարել հուշամատյանում: Թանգարանում նրանց «Հայոց Ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի էջերում» վերնագրով գրքեր են նվիրել:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը և ՌԴ Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն — ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովը հիշատակի պուրակում ջրել են համապատասխանաբար 2014թ. և 2011թ. Հայաստան կատարած այցի ժամանակ իրենց տնկած եղևնիները:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցելելու հրավեր էր ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության մի շարք գործընկեր երկրների կառույցների ղեկավարների, ովքեր Ցեղասպանությունը դատապարտող, հայ ժողովրդի վիշտը կիսող և զորակցող խոսքեր են հղել հայ ժողովրդին և իրենց գործընկրոջը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.