23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջին 140-ամյա ձիթենի են տնկել Երևանի պատմության թանգարանի հարևանությամբ: Ամմանի քաղաքապետը նկատել է, որ այս ձիթենին քրիստոնեությունը պաշտոնապես առաջինը ընդունած Հայաստանի համար առանձնահատուկ խորհուրդ ունի, քանի որ բերված է Քրիստոսի մկրտավայրը դարձած Հորդանան գետի ափից: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ձիթենին կդառնա Երևանի ու Ամմանի միջև հաստատված համագործակցության յուրօրինակ խորհրդանիշ:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Աքել Բիլթաջին շրջել է նաև Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում, ծանոթացել «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում ներկայացված ցուցանմուշներին: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բացված այս ցուցահանդեսի նպատակը մինչև 1915 թվականը և դրանից հետո Երևանը ներկայացնելն է, այդ թվում՝ փախստականների համար ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետևանքները վերացնելու, Երևանի վերակառուցման և վերածննդի համատեքստում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից ու 60մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 20000 կրակոց:
Հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
Հայ դիրքապահները ժամանակին հայտնաբերել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը, առանց խուճապի մատնվելու անցել շրջանաձև պաշտպանության և մտել մարտի մեջ: Շուրջ 15 րոպե տևած փոխհրաձգության արդյունքում` հակառակորդը կրելով մարդկային կորուստներ և մարտադաշտում թողնելով 5 հատ նռնակի մասեր, ՎՈԳ-25-ի 1 արկ, 5 դատարկ պահունակ, հատուկ դիպուկահար հրացանի /Վինտարեզի/ 1 պահունակ` 4 փամփուշտով, 1 կարճաթև շապիկ, 1 մանգաղ, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ներարկիչներ ու ասեղներ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հեռակառավարման եղանակով փորձել է իրականացնել զինվորական մեքենայի պայթեցում:
Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբին դիմակայելու ընթացքում, ինչպես նաև ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել իրադրությունը և վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԺԿ նախագահին՝ հրավերն ընդունելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների օրերին հայ ժողովրդի կողքին լինելու համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԺԿ-ի՝ որպես Եվրոպական խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական խմբի և եվրոպական արժեքներն առաջ մղող ուժի գործունեությունը՝ ուղղված մարդասիրության և ժողովրդավարության բարձրագույն արժեքների սատարմանն ու տարածմանը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է ս.թ. ապրիլի 15-ին ԵԺԿ-ի և անձամբ պարոն Դոլի ներդրումը Եվրոպական խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում: Նախագահը երախտագիտությամբ է նշել նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից ս.թ. մարտի 3-ին ընդունված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը, որով ԵԺԿ-ն արժանապատվորեն ապացուցեց համամարդկային արժեքներին ու սկզբունքներին իր հավատարմությունը: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մեկ ամիս առաջ Եվրոպական խորհրդարանի ընդունած «Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ» 2013թ. տարեկան զեկույցը, որտեղ կոչ արվեց ԵՄ բոլոր անդամ պետություններին՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը և քաջալերեց նրանց ու ԵՄ կառույցներին՝ նպաստելու այդ հանցագործության ճանաչմանը: Այս բոլոր քայլերը և այն երկրների արձագանքները, որտեղ ԵԺԿ անդամ կուսակցություններն իշխանություն են կազմում, Նախագահի խոսքով, իրենց գնահատելի ներդրումն ունեցան և մեծ ազդակ հաղորդեցին անցյալ դարասկզբին իրականացված հանցագործության ճանաչման ու դատապարտման գործին:
ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Երևան այցելելու և Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակցության հրավերի համար: Նա ընդգծել է, որ իր համար ապրիլի 24-ի հիշատակի արարողությունը չափազանց հուզիչ էր: ԵԺԿ նախագահը նշել է, թե երեկ նաև այցելել է Ցեղասպանության թանգարան, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում և այժմ ցանկանում է նույնը կրկնել՝ իր համար անչափ կարևոր է հիշողությունը, բայց նույնքան կարևոր է հաջորդ քայլը՝ հաշտեցումը:
Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը և ԵԺԿ Նախագահը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարին, ինչպես նաև առաջիկայում Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստության հետ կապված հարցեր:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Եվրոպական ժողովրդական կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության միջև ձևավորված սերտ համագործակցության մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին:
Հանրապետության Նախագահը ողջունել է տասնվեց երկրից Հայաստան ժամանած մոտ հիսուն երիտասարդներին, ովքեր այս օրերին Երևանում մասնակցում են կազմակերպության խորհրդի հավաքին, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: Կազմակերպության նախագահ Խավիեր Հուրտադո Միրան հանդիպման ժամանակ բանաձևը փոխանցել է Հանրապետության Նախագահին:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար շատ կարևոր է մշտապես շփվել երիտասարդական շրջանակների հետ, որովհետև դա լավ հնարավորություն է ծանոթանալու առաջնորդների նոր սերնդի հետ:
«Վստահ եմ՝ կանցնի որոշ ժամանակ, և ձեզնից շատ-շատերին կտեսնենք եվրոպական կարևոր հարթակներում լուրջ հարցեր քննարկելիս: Գիտեմ, որ ընդունել եք Ցեղասպանությունը դատապարտող բանաձև, ինչի համար և՛ ուրախ եմ, և՛ շնորհակալ: Շնորհակալ եմ, որովհետև այդ խնդիրը հայ ժողովրդի համար՝ Հայաստանում ապրող և աշխարհի բոլոր ծայրերում, շատ կարևոր է: Ուրախ եմ, որովհետև երիտասարդ սերունդն էլ է շատ լավ պատկերացնում, թե ինչի կարող է հանգեցնել անպատժելիությունը, անտարբերությունը և ուրախ եմ, որ դուք կարևորում եք ապրել ցեղասպանություններից, մարդկության դեմ հանցագործություններից զերծ աշխարհում: Դա չափազանց կարևոր է: Վաղը, երբ դուք կլինեք ղեկավարներ, հիշե՛ք, որ Երևանում ընդունել եք շատ կարևոր բանաձև և հավատարի՛մ մնացեք ձեր համոզմունքին»,-երիտասարդներին ուղղված խոսքում ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը ցավով է նշել, որ աշխարհում, այդ թվում ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ նման հանցագործությունների վտանգ դեռևս գոյություն ունի, և դրա դեմ պայքարն այսօր էլ արդիական է:
Երիտասարդները Նախագահ Սերժ Սարգսյանին վստահեցրել են, որ այդ պայքարում իրենք էլ, ինչպես այս օրերին Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, հեղինակավոր կազմակերպությունների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ, հայ ժողովրդի կողքին են, և իրենց աջակցությունը շատ ազնիվ ու անկեղծ է:
Հանդիպման ընթացքում Նախագահը պատասխանել է «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Հայաստանի եվրոպական օրակարգին, ինչպես նաև միջազգային արդի մարտահրավերներին, դրանք համատեղ հաղթահարելու հնարավորություններին և մի շարք այլ թեմաների:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 25-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով արտերկրից ժամանած ասորիների պատվիրակության անդամներ Վասիլի Շումանովին, Նորման Սոլխային, Շիբա Մանդուին, Սաբրի Աթմանին, Արսեն Միխայլովին, Էդվարդ Նադիրշահին եւ Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Անահիտ Խոսրոեւային:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով եղբայր ժողովրդի ներկայացուցիչներին, շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ գտնվելու եւ վշտակցություն հայտնելու համար: Անդրադառնալով երկու ժողովուրդների անցած պատմական ուղուն՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ նրանց միավորում են ոչ միայն բազմաթիվ ընդհանրությունները, այլեւ երկու ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության ցավը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է այս տարի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարությանը եւ շեշտել, որ այսուհետ Հայաստանն անելու է հնարավորը, որպեսզի ողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի եւ դատապարտի ասորիների եւ հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի, ցեղասպանության մասին լռելն այսօր հավասարազոր է նոր հանցագործության:
Ասորական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության կապակցությամբ եւ իրենց հերթին կարեւորել ցեղասպանությունների ճանաչման եւ դատապարտման գործում ջանքերի համախմբումը: Հյուրերը նաեւ շնորհակալություն են հայտնել ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ ասորական համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի եւ երկրորդ հայրենիք պարգեւելու համար:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով այսուհետ ամեն տարի մարտի 24-ին երեք եղբայրական ազգերի՝ հայերի, հույների եւ ասորիների ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցեն անմեղ զոհերի հիշատակին:
ՀՀ ԱԺ նախագահը ապրիլի 25-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուին, ով Հայաստան էր այցելել ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Գալուստ Սահակյանը հյուրին շնորհակալություն է հայտնել ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու, իսկ Հունաստանի խորհրդարանին՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ճիշտ ժամանակին ընդունելու համար:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ապրիլի 24-ին Երեւանում տեղի ունեցած աննախադեպ միջոցառումն աշխարհում առաջինն էր իր ծավալով. այն նպաստում է ցեղասպանությունների ճանաչման միջազգային գործընթացին:
Գալուստ Սահակյանը նշել է, որ ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում հայերն ու հույները՝ որպես հնագույն ազգեր, ունեն պատասխանատվության իրենց բաժինը: Աժ նախագահը ցավով հավելել է, որ այսօր աշխարհում քաղաքականությունն ու քաղաքական շահերն ավելի բարձր են դասվում, քան քաղաքակրթությունը: Գալուստ Սահակյանը նշել է, որ մեր երկրները հիմնավոր կապեր ունեն. համագործակցում են միջազգային հարթակներում, կրթության եւ ռազմական ոլորտներում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների միջեւ նույնպես կապերը կաշխուժանան եւ կզարգանան:
Խոսելով Հունաստանում տիրող տնտեսական բարդ իրավիճակի մասին՝ Գալուստ Սահակյանը բարեկամ հույն ժողովրդին մաղթել է բարեկեցություն եւ տնտեսական կայունություն:
Զոյի Կոնստանտոպուլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հույներն իրենց պարտքն են համարում այս պատմական միջոցառումների օրերին հայերի կողքին լինել: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամենամութ էջերից մեկն է, քանի որ այդ հանցագործությունը կատարվել է մարդկության դեմ եւ պետք է ճանաչվի ամբողջ աշխարհի կողմից: Հունաստանի խոհրդարանի ղեկավարը փաստել է, որ Հունաստանը կշարունակի աջակցել Հայաստանին Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում:
Զոյի Կոնստանտոպուլուն Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հունաստան. հրավերը սիրով ընդունվել է:
Արդեն 5 օր է, ինչ փրկարարները որոնում են Սևանա լճում կորած քաղաքացուն՝ Ա. Մ.-ին:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեռ որևէ արդյունք չկա, ձկնորսին չեն գտել, որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էինք, որ ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռվացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.05-ին Դրախտիկ-Ծովագյուղ հատվածում` ափից մոտ 5 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է Ա. Մ.-ի ռետինե, մեկ տեղանոց նավակը. քաղաքացին չի հայտնաբերվել: Ձկնորսի հավանական խեղդվելու վայրում ջրասուզակներն իրականացնում են որոնողական աշխատանքներ: Ժամը 14.10-ին քամու պատճառով աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Սեւանա լճում Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով ապրիլի 21-ի ժամը 09.40-ի դրությամբ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պատմական ու աննախադեպ իրադարձություններ եղան մեր երկրում այս օրերին. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին հիշատակի և պահանջատիրության զանգվածային միջոցառումներ իրականացվեցին մայրաքաղաքում ու մարզերում, հարյուրամյակների ընդմիջումից հետո սրբադասման կարգ կատարվեց Մայր աթոռում՝ արդարոց երկնային զորքը զորացնելով մեր միլիոնավոր նահատակների հոգիներով, Ծիծեռնակաբերդի բարձունքում մեր երկրի նախագահը ողջ հայ ժողովրդի անունից ընդունեց հարյուրավոր երկրների բարձրաստիճան պետական այրերի ցավակցությունն ու զորակցումը:
Ազդեցիկ ու սրբագործված օրեր էին: Հայաստանն աշխարհի ուշադրության կիզակետում էր, ու մենք ազգովի պետք է ապացուցեինք, որ անդառնալի ենք վերադարձել ժողովուրդների մեծ ընտանիք և արժանի ենք այդ ընտանիքի լիիրավ անդամը լինելու իրավունքին: Եվ ապացուցեցինք՝ մեր միասնականությամբ, զուսպ ու արժանապատիվ կեցվածքով, ինքնահարգ հյուրամեծարությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության ողջ անձնակազմին՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների ու հյուրերի անվտանգության ապահովման դժվարին առաքելությունն անթերի կատարելու, օրեր շարունակ, եղանակային բոլոր պայմաններում, շուրջօրյա ծառայությունն անտրտունջ իրականացնելու, հայ ոստիկանին վայել կեցվածքով ու վարքով աշխարհին ներկայանալու համար
Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին՝ այս օրերին ցուցաբերած բարձր իրավագիտակցության, անխուսափելի դժվարություններին ըմբռնումով մոտենալու, ոստիկանությանը սրտացավ ու զգոն օգնելու համար, ինչի շնորհիվ զանգվածային միջոցառումների ընթացքում որևէ անցանկալի միջադեպ չունեցանք:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գերատեսչություններին, կառույցներին ու կազմակերպություններին՝ հասարակական կարգի և հանրային անվտանգության ապահովման գործում մեզ ըստ ամենայնի աջակցելու համար:
Երախտագիտությունս բոլորին, որ գործուն օժանդակությամբ ու բարի խոսքով ոստիկանության կողքին եղան, իսկ
չարախոսողներին արդեն իսկ պատասխանել ենք այս օրերի պրոֆեսիոնալ աշխատանքով, որ ողջ հանրության աչքի առաջ է:
Աստված մեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ
Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից ավել մարդ։
10898102_887334757971546_8239095547025174010_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/10898102_887334757971546_8239095547025174010_n-640x350.jpg
Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →
10933842_10153221986660915_3317697669549596466_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/10933842_10153221986660915_3317697669549596466_n-640x350.jpg Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →10947210_10153221993505915_5902886245360879533_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/10947210_10153221993505915_5902886245360879533_n-640x350.jpg Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →11025625_898523870208494_633562955832235233_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11025625_898523870208494_633562955832235233_n-640x350.jpg Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →11069642_887499051288450_6331991217197162323_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11069642_887499051288450_6331991217197162323_n-640x350.jpg Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →11081274_831407070230431_1057075679178707814_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11081274_831407070230431_1057075679178707814_n-640x350.jpg Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →11156145_633622773434972_4955878292157041918_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11156145_633622773434972_4955878292157041918_n-640x350.jpg Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →11156308_10202736037841809_5141191208838581271_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11156308_10202736037841809_5141191208838581271_n-640x350.jpg Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →11169855_10202735747314546_5681874694821472911_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11169855_10202735747314546_5681874694821472911_n-640x350.jpg Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →11170357_898516800209201_1758789437792594726_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11170357_898516800209201_1758789437792594726_n-640x350.jpg Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →11181805_962272097150962_7037246633113589018_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11181805_962272097150962_7037246633113589018_n-640x350.jpg Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →11182073_10202737123948961_6327344235524003637_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11182073_10202737123948961_6327344235524003637_n-640x350.jpg Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →11181805_962272097150962_7037246633113589018_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11181805_962272097150962_7037246633113589018_n1.jpg Լոս Անջելեսում ավելի քան 130 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված քայլերթին։ Նրանց շարքերում էին ինչպես քաղաքական գործիչներ, տարբեր ազգերի համայքնների ղեկավարներ, այնպես էլ շուո բիզնեսի հայազգի ներկայացուցիչներ: Քայլերթը ձգվել է ավելի քան 10կմ և մասնակցել է 130 հազարից … Continue reading →Al Jazeera-ն հաղորդում է, որ Պակիստանում սպանվել է մարդու իրավունքների հայտնի պաշտպան Սաբին Մահմուդը։
Մահմուդի մարմինը հայտնաբերել են Կարաչի քաղաքում։ Հեռուստաընկերության տեղեկություններով՝ սպանությունը կազմակերպվել է այն բանից հետո, երբ նա Բելուջիսթանի «անհետացած բնակիչների» մասին միջոցառում էր կազմակերպել։
Ոստիկանությունը հայտնում է, որ Մահմուդին սպանել են մոտ հեռավորությունից։ Տղամարդու մարմնի վրա հրազենային վնասվածքներ են հայտնաբերել, գրում է Gazeta-ն։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.